«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հայտարարությունը

16/11/2020 schedule19:28

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

«Այսօր, քան երբևէ ապրելու հրամայական ու ապրեցնելու առաքելություն ունենք: Ցավն անասելի է, բայց հանուն մեր բոլոր զինծառայողների, զոհվածների հիշատակի և նրանց հավատամքի առ Հայրենիք՝ պարտավոր ենք:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մարդ, որը շուրջ քսան տարի իր մասնագիտական ու մարդկային ներուժը ծառայեցրել է Հայաստանի զարգացմանը, և որպես՝ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պատասխանատվություն եմ զգում արձագանքելու ստեղծված իրավիճակին: Պատասխանատու եմ ձեր, Հիմնադրամի նվիրատուների, գործընկերների, խորհրդի, մեր շահառուների և վերջապես իմ թիմի ու ընտանիքի առաջ:

Չհանդիսանալով որևէ կուսակցության անդամ և չհարելով որևէ կուսակցության և խիստ մտահոգված լինելով երկրում ստեղծված իրավիճակով և քաղաքական գործընթացներով, ունենալով սկզբունքային անհամաձայնություններ՝ կարևոր եմ համարում արձանագրել, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն աշխատել և աշխատում է բացառապես հանուն Հայաստանի զարգացման, բացառապես օրինականության շրջանակներում, հաշվետու է եղել իր նվիրատուների մեծ համայնքի, հայաստանյան և միջազգային գործընկերների առաջ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2018 թ. նոյեմբերից ստանձնելով ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, առաջնորդվել եմ մի քանի հիմնարար սկզբունքներով՝ հավատարիմ մնալ բարեգործական հիմնադրամի իրական առաքելությանը, զերծ պահել հիմնադրամը որևէ տեսակի շահարկումներից, այդ թվում՝ քաղաքական, մշակել և իրականացնել երկարաժամկետ, բազմավեկտոր ծրագրեր, որոնք բխում են մեր երկրի իրական կարիքներից և մարդկանց կյանք բերում շոշափելի փոփոխություն, արձագանքել մարդասիրական հրատապ կարիքներին, ինչպես նաև մշակել համակարգային լուծումներ առաջարկող մոդելներ, որոնք թույլ կտան ոտք դնել 21-րդ դար: Այս ընթացքում Հիմնադրամը դարձել է ինստիտուցիոնալ կառույց, ձևավորվել է մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, հանրային շահով առաջնորդվող թիմ, որին միավորում է հավատն առ իրենց աշխատանքը: Հենց միասնական նպատակի հանդեպ հավատն ու նվիրվածությունն է, որ Հիմնադրամում ձևավորվել է համերաշխության կուռ մթնոլորտ՝ անկախ անցած ուղուց, քաղաքական հայացքներից և նախապատվություններից:

Յուրաքանչյուր օր՝ աշխատանքի և հանգստի պահին, համոզված եմ եղել, որ ունեմ ստանձնած առաքելություն, վստահ եմ՝ իմ թիմը նույնպես:

Միայն 2020 թ.-ին, չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, Հիմնադրամի ջանքերով վերանորոգվել և շարունակում են վերանորոգվել դպրոցներ (ընթացքում են Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական և Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցներում շինարարությունները), ամենօրյա աշխատանք է տարվել Հայաստանի մարզերի մշակույթի տների հետ, տասնյակ հայ երիտասարդներ հնարավորություն են ստացել աշխարհի լավագույն բուհերում ուսանելու մեր երկրի համար առաջնային կարևորություն ունեցող մասնագիտություններ, իրականացվել են բնապահպանական ծրագրեր, կորոնավիրուսի հաղթահարման նպատակով Հայաստան են բերվել կենսական նշանակության բժշկական ապրանքներ, սոցիալապես խոցելի հարյուրավոր ընտանիքների տրվել է մարդասիրական օգնություն, նրանց երեխաներին՝ պլանշետներ՝ կրթության հիմնարար իրավունքի շարունակականությունն ապահովելու համար: Մեր գործունեության ընթացքում, կարևորելով նախադպրոցական կրթությունը, բարեկարգվել կամ հիմնանորոգվել են Դեբեդավան, Մեծ Պարնի, Արմավիր և Սոնասար գյուղերի մանկապարտեզները, ընթացքի մեջ է շուրջ 300 երեխայի սպասարկող Մեղրիի համայնքի միակ մանկապարտեզի հիմնանորոգումը: Տեսադաշտից դուրս չեն մնացել նաև խնամքի կենտրոններում գտնվող մեր տարեցները, որոնց համար կազմակերպվել են ատամնաբուժական համալիր ծառայություններ՝ կարևորելով նաև նրանց առողջական և հոգեբանական ամրությունը: Աղքատության փուլային հաղթահարման ծրագրով՝ աշխատելու պատրաստակամ ընտանիքները ձեռք են բերել կյանքի բարելավման հմտություններ և պատասխանատվություն ստանձնել սեփական բարեկեցության համար: Հիմնադրամը հավատարիմ է մնացել բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման իր առաքելությանը:

Ծրագրերը կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել հայաստանյան և աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունների ու անհատների ակտիվ մասնակցության և աջակցության շնորհիվ:

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ պատերազմի հետևանքներով պայմանավորված Հիմնադրամի խորհրդին առաջարկել եմ ժամանակավորապես վերանայել Հիմնադրամի գործունեության առաջնահերթությունները՝ բոլորիս ջանքերը կենտրոնացնելով սեպտեմբերի 27-ից Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ հաշմանդամություն ստացած ՀՀ և Արցախի քաղաքացի հադիսացող զինծառայողների ընտանիքների համար վերականգնման ու հզորացման ծրագրերի իրականացման և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու վրա: Հիմնադրամը նաև իր զգալի ներդրումը կբերի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի հիմնանորոգման, թողունակության մեծացման կարևոր գործին: Մշակվում է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցության համալիր ծրագիր՝ հետպատերազմյա խնդիրները հաղթահարելու և վերաինտեգրում ապահովելու համար:

Ստեղծված իրավիճակում խիստ կարևորում եմ բարեգործական հիմնադրամների դերն ու անելիքը: Ե՞րբ, եթե ոչ հիմա:

Հընթացս, պատերազմի առաջին իսկ օրերից ձեռնամուխ ենք եղել հումանիտար օգնության կազմակերպման գործին: Մեր նվիրատուների, գործընկերների շնորհիվ Արցախ և ՀՀ բնակավայրեր, որտեղ ապաստան են գտել մեր հայրենակիցները, ուղարկվել է ավելի քան 45 տոննա թիկունքին ու ռազմաճակատին անհրաժեշտ օգնություն՝ սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, բժշկական սարքավորումներ՝ վիրահատական գործիքներ և լույսեր, շարժական պատգարակներ, ոտքի, ձեռքի, վզի շինաներ, ներքնակներ, ինֆուզոմատ, պերֆուզոմատ, դեղորայք, ռազմաճակատ են հասցվել ականազերծման բահեր, անջրանցիկ վրաններ:

Բացի այդ, արյան պահեստավորման ծավալների մեծացման համար մի քանի օրում կառուցվել է բոլոր պահանջներին համապատասխանող սենյակ-սառցարան, իսկ հումանիտար օգնության նորաստեղծ պահեստն ապահովվել է անվտանգության համակարգով:

Պատերազմական պայմաններում, հաշվի առնելով հատկապես երեխաների սթրեսային վիճակն ու կարևորելով նրանց զբաղվածությունը, մեր գործընկերների միջոցով հավաքել ու շուրջ 1500 արցախցի երեխաներին ենք ուղարկել ավելի քան 10500 միավոր զարգացնող խաղեր, խաղալիքներ, գրքեր, գրենական տարատեսակ պիտույքներ, դպրոցական պայուսակներ և այլն:

Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, իրենց գործի պրոֆեսիոնալներ,

Այո՛, պարտությունը դառը զգացողություն է, բայց դրանից դասեր չքաղելը՝ նոր պարտության սկիզբ: Ժամ առաջ պետք է կազմակերպվենք, միավորվենք ու ստանձնենք մեր վիրավոր Հայրենիքի ապաքինման պատասխանատվությունը: Վստահ եմ, որ կան անհատներ, որ պատրաստակամ են մտնել այս ահռելի ծանրության տակ. հաղթահարելու միակ ճանապահը բոլոր կարող և ունակ ուժերի, մասնագիտական ներուժի համախմբումն է։ Մեզ անհրաժեշտ է սթափ դատել և կայունության երաշխիքներով երկիրը հանել ճգնաժամից: Մենք պարտք ենք բոլոր զոհված, անհետ կորած ու հաշմանդամություն ստացած քաջերին: Բոլոր նրանց, որոնք իրենց կյանքն են տվել հանուն մեր կյանքի: Բոլոր նրանց, որոնք հարազատ ու տուն են կորցրել: Նրանց ընտանիքները պետք է ուղղակիորեն զգան մեր զորակցությունը, նրանք պետք է արժանապատիվ ապրեն: Նրանք են մեր հերոսներն, ու նրանք պետք է ձևավորեն վաղվա Հայաստանի, հզոր Հայաստանի սերուցքը:

21-րդ դարը դեռ կարող է մերը լինել, եթե մենք, ի վերջո, սթափվենք, տարբերենք կարևորն անկարևորից, համերաշխ ու փոխըմբռնող դառնանք, լսենք ու հարգենք միմյանց, մեր ջանքերը ներդնենք հանուն կրթության, գիտության, մշակույթի, նորարարական տեխնոլոգիաների զարգացման: Ազգային շահը պետք է վեր լինի ամեն ինչից: Պետք է պաշտպանենք մեր ազգ կոչվելու ու պետականություն ունենալու իրավունքը: Վստահ եմ, որ կարող ենք:

Որպես Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար՝ սա է իմ դիրքորոշումը՝ անկախ հետագա ընթացքից»:

Տպել
6803 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել