Կառավարությունը արդեն մշակել է ծրագիր Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան

16/11/2020 schedule16:34

Մեր քաղաքականությունը լինելու է այն, որ Արցախի բնակիչները վերադառնան և բնակվեն Արցախում։ ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունում արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, որը այդ հարցերով զբաղվում է, և Կառավարությունը արդեն մշակել է ծրագիր Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու համար, բայց մենք պայմանավորվել ենք, որ ծրագրի միտումը լինելու է այն, որ հետագա փուլերում այդ աջակցությունը արցախցիները կարող են ստանալ Արցախում և ոչ Հայաստանում։ Մենք ամեն ինչ անում ենք՝ խթանելու համար այն քաղաքացիների վերադարձը, ումը հնարավոր է»,- նշեց նա։

Փաշինյանը նաև ասաց, որ արձանագրված է այն քաղաքացիների վերադարձի իրավունքը, ում բնակավայրերը հայկական ուժերի վերահսկողության տակ չեն, նրանց վերադարձի իրավունքը արձանագրված է։ «Դա բանակցային գործընթացի կարևոր նրբություններից մեկն է լինելու, թե ինչպես անել, ինչ երաշխքիներ և մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացիների վերադարձի և՛ հնարավորությունը, և՛, անվտանգությունը, և՛ արժանապատվությունը պաշտպանվեն»։

Անդրադառնալով մշակութային արժեքների պահպանության հարցին՝ Փաշինյանը նշեց, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում։ «Կարծում եմ, որ այդ աշխատանքը կտա արդյունք։ Կան մշակութային արժեքներ, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, այդտեղ որևէ վտանգ և սպառնալիք չկա, հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ, և մենք ակտիվ շփումներ ենք իրականացնում միջազգային հանրության հետ՝ մշակութային ժառանգության անվտանգությունը ապահովելու համար, և դա նույնպես բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու»։

Տպել
1264 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը