Թող ընդդիմությունը ինքն էլ հայտարարի՝ բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում․ Նիկոլ Փաշինյան

16/11/2020 schedule14:06

Կարող ենք տասնյակ և հարյուրարավոր օրինակներ ցույց տալ, երբ, ընդհակառակը, իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում։ Առցանց մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է ընդդիմախոսներին թիրախավորելը։

«ԱԺ նախագահի հետ այն, ինչ տեղի ունեցավ, փառք Աստծո, Հայաստանում վերջին երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ նման բան տեղի չի ունեցել, նույնիսկ մոտիկ բան տեղի չի ունեցել, և համոզված եմ՝ տեղի չի էլ ունենա»,- նշեց նա։  

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նույեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի, Կառավարության, պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնությունները, գույքի ոչնչացումը։ «Քաղաքական ուժերը չեն դատապարտել, համենայն դեպս քաղաքական ուժերի մեծամասնությունը չի դատապարտել։ Ինչո՞ւ։ Սա տարօրինակ փաստ չէ՞։ Միգուցե այն պատճառով, որ իրենք են կազմակերպել դա, միգուցե դա կարող է պատճառ լինել, և հետևաբար ինչպես կարող են նրանք, ովքեր չեն դատապարտում այդ ամենը, Կառավարությանը մեղադրեն ատելության խոսք քարոզելու մեջ։ Իսկ որտե՞ղ են ատելության խոսք քարոզում, ո՞վ է քարոզում այդ ատելության խոսքը։ Իմ երեկվա գրառո՞ւմն է ատելության խոսքի արտահայտություն, այդտեղ մի նախադասություն կա... այո՛, գուցե այդ արտահայտության հեղինակը ես եմ, բայց մենք տեսանք, որ նույնիսկ ԲԴԽ-ի նախագահը իր հայտարարության մեջ այդ արտահայտությունը օգտագործում է, ո՞վ է ատելության խոսք քարոզում։ Հնարավոր է՝ մեկ-երկու քաղաքական ուժ այդ հարձակումները դատապարտած լինի, բայց ընդհանուր առմամբ չի դատապարտվել: Պետք է դատապարտվի, որ այդ պրոցեսը կանգնի, և հետևաբար ընդդիմությունը պետք է պատասխանի մի հարցի. այդ գործիքակազմը, որ ինքը չի դատապարտել, շարունակո՞ւմ է մնալ կամ իր համար ընդունելի գործիքակա՞զմ է, թե՞ ոչ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այդ հարցի պատասխանից շատ բան է կախված։ «Ես կարող եմ ասել, որ Կառավարության գործիքակազմի մեջ, ինչքան էլ փորձ արվի բառերը այլ կերպ մեկնաբանել, նման մտադրություն չկա և չի կարող լինել, որովհետև Կառավարությունը իրավակարգի թիվ մեկ պատասխանատուն է իր իրավապահ մարմիններով։ Բայց ընդդիմությունը թող հստակ ասի՝ օրինակ՝ բռնությունը իր ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում։ Այստեղ է հարցի պատասխանը․ եթե պարզվի, որ ընդդիմությունը բացառում է բռնության կիրառումը, ուրեմն դրանով հարցը լուծված կհամարենք, այս դիսկուրսը դուրս կգա։

Վարչապետի խոսքով՝ դրանից հետո կմնա սոցիալական ցանցերում լուծել փոխադարձ շփման կուլտուրայի հարցը։ «Այդ հարցը կարելի է լուծել օրենսդրությամբ, բայց կարելի է լուծել քաղաքական կոնտեքստ ձևավորելով և պայմանավորվածությամբ, որ, այնուամենայնիվ, միմյանց նկատմամբ հարգանքը և հարգալից խոսքը սկզբունքային նշանակություն ունեն բոլորի համար։ Այնպես որ ես հարցում բարձրացված մտահգությունը կիսում եմ և առաջարկում ճանապարհ՝ լուծելու։ Առաջինը ընդդիմությունը հայտարարում է, որ այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է, որ մեր գործողություններում լինի այդպիսի գործիքակազմ։ Եթե այսպիսի մտադրություն լիներ, որևէ ձևով կարտահայտվեր: Ես հստակ ասում եմ՝ բացառված է, որ մեր մտադրություններում և գործողություններում լինեն այդպիսի քայլեր, թող ընդդիմությունը ինքն էլ հայտարարի, ինքը բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում։ Եթե բացառում է, ուրմեն մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև երկխոսելու, նաև քննարկելու և համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու»։

Տպել
1319 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում