Ի՞նչ քաղաքացիական պատերազմի մասին է խոսքը. Փաշինյանն անդրադարձավ իր գրառման հետ կապված շահարկումներին

16/11/2020 schedule11:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսի սկզբում անդրադարձավ երեկվա իր գրառմանը, որը մեկնաբանվել էր որպես քաղաքացիական պատերազմի կոչ։

«Հասկանալի է, որ հիմա բոլորս և մեր հանրությունը հասկանալի պատճառներով բավականին լարված ենք, և երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագաքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմները գործում, և դա հասկանալու համար առաջարկում եմ ընթերցել՝ ես ինչ եմ գրել, և տեսնենք՝ ինչի մասին է այդ գրառումը»։

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց գրառումը։ «Գրել եմ, որ առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո՝ հայտնի իրադարձություններից հետո, առաջնագծից զինվորներ, կամավորներ տեսանյութեր են ձայնագրում և հրապարակում համացանցում, որտեղ աջակցության խոսքեր են ասում Կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ ու վերլուծություններ, և հաջորդ նախադասությամբ ասում եմ, որ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում շատ խոր վերլուծություններ, և այդ վերլուծությունների համար հիմք են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունցել այդ տղաների, զինվորների աչքի առաջ»։ Հաջորդը գրում եմ՝ տղերք, դուք ճիշտ եք, այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց տված մեկնաբանությունների հետ ես համաձայն եմ։ Սպասում եմ ձեզ Երևանում»։

Վարչապետի խոսքով՝ սպասում եմ Երևանում նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել՝ ասելու, որ այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ «Եթե մեր սիրելի հայրենակիցները ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում իրենց ընտանիքներ, և այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը, իհարկե, կկազմակերպեմ և  կքննարկենք հարցեր։

Հաջորդը՝ վերջանականորեն լուծելու պատերի տակ վնգստացեղների հարցերը։ Իհարկե, այստեղ կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ երեկ իմացանք՝ այս արտահայտությունը պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտատարություններում (Խոսքը ԲԴԽ նախագահի մասին է,-խմբ), այ այս ձևակերպումը օգտագործել եմ, և սա ինչ է նշանակում ընդհանրապես։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն։ Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, և ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները: Ի դեպ, ասեմ՝ քանի որ խոսքը բախման մասին է, առաջնագծից ոչ մեկը ՀՀ և Երևան չի վերադառնում զինված, որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունը, ոստկանությունը, ԱԱԾ-ն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այդ զենքերը իրենք սահմանված կարգով հանձնում են: Ես երեկ այս թեմայով հերթական զրույցն եմ ունեցել ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառենք որևէ մեկի կողմից զենքերով մայրաքաղաք Երևան հասնելը։ Ես նկատի ունեմ՝ իրավիճակը այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։

Փաշինյանը նշեց, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում։ «Եվ, իհարկե, դա մտահոգիչ է, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, թե նաև ինչը կարող է դրա համար պատճառ լինել։ Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում․ հարձակման ենթարկվեց Կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին ԱԺ շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը, և ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան։ Սա շատ կարևոր հանգամանք է: Նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ը այդ հարձակումները չդատապարտեց: Սա շատ կարևոր հանգամանք է, և դատապարտման խոսքեր շատ հետաքրքրիր է՝ հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից, և ես այս համատեքստում շատ կարևոր եմ համարում, որ մենք, իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները:

Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է դրա մասին ընդհանրապես խոսում: Եվ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի իրավապահ համակարգը՝ ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն, ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։ Հիմա այստեղ հարց կհնչի՝ բա եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի իննի լույս տասի գիշերը այդ ամենը չկանխվեց և չկանխարգելվեց։ Որովհետև նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ Պետական պահպանության ծառայության հսկայական հատված գտնվում էր առաջնագծում, և, ըստ էության, մայրաքաղաք Երևանում շատ սահմանափակ ուժեր կային և՛ ոստիկանությունից, և՛ ԱԱԾ-ից, և՛ Պետական պահպանության ծառայությունից։ Իշխանությանը կամ Կառավարությանը դավադրության մեջ են մեղադրում, այսինքն՝ դավադրության գնացող Կառավարությունը Պետական պահպանության ծառայությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին ուղարկում է հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինքը իրեն անպաշտպան թողնելով՝ դավադրությունների մե՞ջ է մտնում»։

Վարչապետը նշեց, որ այս իրավիճակում երեկվա գրառման հետ կապված շահարկումները համարում է բացարձակապես անտեղի։ «Ես համարում եմ, որ առաջնագծից վերադարձող, զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, և ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել դահլիճային պայմաններում ենթադրում եմ, և ես համաձայն եմ նրանց հանդիպել, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա՞։ Եվ նրանք են, չէ՞, ճշմարտության կրողը իրադարձությունների մասին: Եթե պարզվի, որ դավադրություն է եղել կամ կա դավադրություն, բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց, կներեք, Երևանից դժվար է գնահատական տալ կամ հեշտ չէ գնահատական տալ նրանց համար, ովքեր ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում: Այդ տղաներին պետք է լսել, ես, օրինակ, մտադիր եմ լսել, ինչ-որ դատապարտելի բան կա, գուցե այն, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, ես դրանում համոզված եմ, բայց ես նաև պետք է լսեմ այդ տղաներին, որովհետև ինչ-որ դրվագների մասին են խոսում, պարզաբանենք հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, և արդյոք կա՞ն մեղավորներ, որոնք պետք է պատժվեն։

Այնպես որ ուզում եմ ասել՝ բացարձակապես անտեղի եմ համարում: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմ: Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում, որտե՞ղ է այդպես գրված, ու, ընդ որում, բազմաթիվ մարդիկ ասում են՝ հա, բայց չի կարելի այդպես մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել ։ Ի միջի այլոց ասեմ․ եթե առաջնագծի զինվորների քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, Կառավարությունը բոլոր լծակները ու լիազորությունները ունի, ռազմական դրության մասին ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև զինված ուժերին ներգրավել՝ աջակցելու հասարարակական կարգը պահպանելու և այլ հարցերում։ Այսինքն՝ դրա համար սոցիալական ցանցում գրառում անելու անհրաժեշտություն չկա: Եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայենք, այնպես որ ես հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, և համենայն դեպս նրանք, ովքեր ճիշտ չեն հասկացել, հույս ունեմ՝ այս պարզաբանումից հետո կվերանայեն իրենց գնահատականները»։

Տպել
2024 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)