Ով տուն չունի՝ ապահովում ենք. Ստեփանակետում մաքրում են վայրագությունների հետեւանքները եւ վերադառնում բնականոն կյանք

Համացանցում տարածվող գաղթի տեսարաններին, իրենց գյուղերը լքող արցախցիներին զուգահեռ արդեն սկսվել է նաեւ հակառակ գործընթացը: Հայաստանում ապաստանած շատ ստեփանակերտցիներ վերադառնում են իրենց տները, մաքրում դրանք ռմբակոծության հետեւանքներից, անցնում բնականոն կյանքի: Քաղաքում կրկին սկսել են կյանքի նշույլներ երեւալ՝ առայժմ գիշերը տներում վառվող լույսերի տեսքով: 

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախ վերադարձածները քիչ չեն: 

Արցախի նախագահն այսօր տեղեկություն էր տարածել՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման մասին: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ Դավիթ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Ստեփանակերտում, մայրաքաղաքը վերադառնո՞ւմ է բնականոն կյանք: 

- Այո, ահագին քաղաքացիներ վերադարձել են, հիմա էլ շատերը Հայաստանից ուզում են հետ գալ: Հայկ Մարությանի հետ քննարկեցինք, արդեն կա Երեւան-Ստեփանակերտ կանոնավոր ուղեւորափոխադրում, որով Արցախ կգան պատերազմի պատճառով ստիպված Երեւանում կամ մարզերում ապաստանած բնակիչները: Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցում ենք, իրենք նաեւ մարդկանց են ուղարկում, որ օգնեն մեր բնակչությանը, մեր քաղաքի աշխատանքները կատարվեն:

- Ի՞նչ հարցով ունեք օգնության կարիք, օրինակ:

- Կարիք կա առաջին հերթին մաքրել, վերացնել  ռմբակոծության հետեւանքները: 

- Հոսանք, գազ կա՞: 

- Բոլոր մասնագետները իրենց ոլորտներով զբաղվում են, ամեն ինչ աստիճանաբար կարգավորվում է: 

- Այն մարդիկ, որոնց տները հիմնովին ավերվել են, ապրելու ենթակա չեն, ի՞նչ են անում:

- Ով տուն չունի՝ ապահովում ենք, պետության միջոցներով տրամադրում ենք:

- Ադրբեջանին հանձնվող այլ գյուղերից, քաղաքներից Ստեփանակերտ տեղափոխվողներ կա՞ն: 

- Այո, կան մարդիկ, որ գալիս են Ստեփանակերտ, մինչեւ տեսնեն գյուղերում ապահովության հետ կապված ինչ իրավիճակ կլինի, եթե կարողանան՝ նորից կգնան, կապրեն: 

- Այսինքն կարելի՞ է ասել, որ Ստեփանակերտն այս պահին պատրաստ է ընդունել իր բնակիչներին: 

- Այո, պատրաստ է Ստեփանակերտը: Կան որոշակի խնդիրներ, որոնք ընթացքում կարգավորվում են:

Տպել
3109 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ