Մերժեն բոլոր պառակտողներին, հեղաշրջողներին, թավիշը մոռանան, բայց զրուցեն, ասեն, թե ինչ են անելու․ Արմեն Մարտիրոսյան

Նոյեմբերի 9-ին ստորագրված չարաբաստիկ հայտարարության ու Արցախի տարածքների մեծ մասը Ադրբեջանին փոխանցելու հետեւանքով առաջացած իրավիճակի մասին «Հայկական ժամանակը» զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

- Պարոն Մարտիրոսյան, ամբողջ աշխարհի հայերը հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո էմոցիոնալ շոկի մեջ են։ Էլ չենք խոսում այն մարդկանց մասին, որոնք հայրենի տունը կորցնելու հետ միասին հարազատի ծանր կորուստների հետ են առերեսվում։ Ասացեք, որպես մտավորական, այս օրերին ի՞նչ պիտի անի իշխանությունը, ինչպե՞ս վարվեն մարդիկ, ի՞նչ անեն շարքային քաղաքացիները, որ գոնե չվնասեն ու է՛լ ավելի չբարդացնեն իրավիճակը:

- Առաջին հերթին պառլամենտը պիտի զրուցի նստի մարդկանց հետ, որ այս հարցերը քննարկի։ Առանց երկխոսության հնարավոր չէ առաջ գնալ։ Պետք է մենք իրար հետ խոսենք, իսկ դրա լավագույն տեղը պառլամենտում է, պառլամետ՝ parler խոսք բառից է (նշանակում է խոսել, ասել)։ Շարքային քաղաքացու օգտակարությունն այս պահին հեղաշրջմանը չաջակցելն է։ Բայց, հարցը պիտի լուծվի։ Իշխանությունը պիտի զրուցի ժողովրդի եւ այլ կուսակցությունների հետ։ Այն 17 թափթփուկների մասին չեմ խոսում առհասարակ։ Պիտի խոսի գոնե պառամենտի այն երկու ուժի հետ, առողջ մտածող ուժերի հետ պիտի գնա ու խոսի։

- Այս պարտությունը կարո՞ղ է մեր պետական մտածողության զարգացման համար խթան դառնալ, մեր մեջ ձեւավորել պետության շահը հանրայինից վեր դասելու կարեորության գիտակցումը, սկսենք լրջորեն հասկանալ, որ պետք է մեզնից կախված ամեն բան անել նախեւառաջ պետությունը ուժեղացնելու համար, որովհետեւ թույլ պետության մեջ անհատը ուժեղ չի կարող լինել։

- Դրա համար շատ բան պիտի արվի։ Նախ, մենք պետք է մեր մեջ մերժենք պոռոտախոսությունը, մերժենք տգիտությունը։ Պիտի կրթության եւ մշակույթի վրա սարսափելի մեծ ուշադրություն դարձնենք։ Իսկ մշակույթը միայն երգն ու պարը չէ, մշակույթը սկսվում է ծնողի եւ երեխայի իրար հետ խոսելուց, թե ինչից են նրանք խոսում՝ շունիկից, հավիկի՞ց, թե՞ պետությունից, պետականությունից, քաղաքացի-պետություն հարաբերությունից։ Պիտի այնպես անենք, որ տղամարդկանց մեծ մասը, առնվազն մեկ քառորդն ուզենա սպա դառնալ, մյուս մասը գնա դեպի գիտություն, ոչ թե դառնան միջազգայնագետներ, իրավաբաններ ու դերասաններ, որոնք այսօր տասնյակ հազարներով են ու գործ չունեն։ Շատ-շատ եմ կարեւորում հումանիտար գիտությունները, բայց պետք է մեծ տեղ տրվի ֆիզիկային, կենսաբանությանը, մաթեմատիկային, որպեսզի մարդիկ գնան կիրառական գիտություններ։ Մարդիկ պիտի հասկանան, որ մեզ պետք է զինվել եւ նախապատրաստվել հաջորդ պատերազմին, միգուցե ինչ որ տեղ բացառելով այդ պատերազմը։ Իհարկե՝ ուժեղությամբ բացառելով, բայց պիտի պատրաստվենք։ Բանակի պաշտպանական ունակությունները գնահատելու համար պետք է վերանայենք պաշտպանական դոկտրինը։ Իսկ հիմա պիտի նայենք, հասկանանք բոլոր հնարավորությունները, որը որ կտա այս համաձայնագիրը, իսկ հետո բանակցությունները, դրանից էլ շատ ակտիվ օգտվեք։ Եթե կոմունիկացիաները բացվեն, օգտվեք նաեւ դրանից։ Միեւնույն ժամանակ մենք չենք կարող հավերժ թշնամիներ ունենալ։ Պետք է այնպես անենք, որ ոչ մեկին ձեռնտու չլինի մեզ վրա հարձակվելը։ Պետք է լինել կարեւոր աշխարհի համար։ Այդ ժամանակ ո՞ր պետությունը կհարձակվի։ Պետք է դաշնակցական մտածելակերպը հանել մեր մեջից՝ «ոչ մի թիզը» բերում է սրան։ Մենք այս նույնն ունեցել ենք 100 տարի առաջ, երբ որ հավակնում էինք 140000 կիլոմետրի, ունեցանք 28000-ը։ Պետք է կարողանանք ռեալ հաշվարկել, թե մենք ինչի ենք ունակ։ Պիտի մեր ունեցած դաշնակիցների հետ լեզու գտնենք։ Պիտի թշնամու հետ էլ լեզու գտնենք եւ ինչ որ հարցերում սարքենք դաշնակից։ Չպիտի այդ կաղապարի մեջ մնանք, որ եթե թուրք է, ուրեմն՝ ցեղասպանություն է։ Ինչո՞ւ Վրաստանում չկա այդ ցեղասպանությունը, ինչի Իրանում չկա։ Իրանը՝ լինելով հակառակորդ պետություն Թուքիայի համար, համագործակցում է այդ պետության հետ։ Համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, ունենալով լիքը խնդիրներ այդ երկու երկների հետ։ Մենք պետք է կարողանանաք չմեկուսանալ, ու սա գալիս է դաստիարակությունից, անգամ ո՛չ դպրոցից, այլ տնից։ Իհարկե, եթե դու դաստիրակաում ես քո երեխային, որ թուրքը թշնամի է, նա այդպես էլ մեծանում է։

- Իսկ ինչպե՞ս ասենք մեր երեխային, որ թշնամի չէ։

- Մենք պետք է կարողանանք մեզ ստիպել դառնալ ոչ թշնամի։ Ինքներս մեզ պիտի ստիպել։ Ո՞նց։ Չգիտեմ, թե ոնց։ Այ, եկեք դրա մասին մտածենք։ Պետք է այնպես անենք, որ թուրքն ուզի մեր անվտանգությունը, Հնդկաստանը, Չինաստանն ուզեն մեր անվտանգությունը։ Ո՞նց։ Չգիտեմ՝ ոնց։ Մենք մեկուսացած էինք, մեր բոլոր սահմանները փակ էր, բայց այն սխալները, որոնք արվել են անցած 20 տարիներին, սարսափելի են։ Ինչպես կարելի էր Ղարաբաղը դուրս թողնել բանակցություններից, ինչպես կարելի էր ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունն առանց Ղարաբաղի հարցի լուծման, որը ժամանակին արեց Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես կարելի էր հաղթանակած նախագահի դեմ հեղաշրջում անել։ Ինչպես կարելի էր 20 տարի մարդկանց գլուխը լցնել, որ «ոչ մի թիզ»։ Ինչպե՞ս կարելի էր գրավյալ տարածքը սարքել ազատագրված, ի՞նչն էին ազատագրում՝ Կուբաթլո՞ւն։ Այն ժամանակ, եթե մենք գնայինք պայմանագրի, ապա 1997-ին զորքերը շարվելու էին Ադրբեջանի տարածքում, ու այդ գրավյալ տարածքները ադրբեջանական զորք չէր մտնելու, իսկ հիմա խաղաղապահները գտնվում են Արցախում։ Ինչպես կարելի էր 2001 թվականին Ղարաբաղը վտանգելով զորք բերել Հայաստան ճնշելու համար։ Մենք այս ամենից գոնե այսօր պետք է դաս քաղենք, գոնե այսօր։ Գոնե այսօր մեր երեխաներին պետք է դաստիարակաենք այլ ձեւով, որ երբ դառնան 18 տարեկան, հասկանան, թե ինչ պիտի անեն։ Պետք չէ լքել պետությունդ, գնալ ուրիշ տեղ ու պահանջել, որ պետությունդ մնա։ Քո լքելը պետությունդ բերում է նրան, որ այն թուլանում է։ Քո կյանքը լավանում է, բայց պետությունդ թուլանում է։ Եթե վաղը Հայաստանը չլինի, դու ո՞ւմ ես պետք։

Մեր պարտությունից հետո հատուկենտ մարդիկ, իրենց մեջ ուժ գտան վերլուծական խոսքով հանդես գալու։ Խնդրի մասին խոսելուց զատ, նրանք ցավով փաստում են, որ չունենք դասական մտավորականություն, քանի որ, եթե մտավորականություն ունենայինք, ապա այս օրերին կխոսեին, իրավիճակը կվերլուծեին, ժողովրդին կլուսավորեին։ Համամի՞ տ եք այդ տեսակետների հետ։ Լռությունն ինչո՞ վ եք պայմանավորում։

- Համամիտ եմ այն բանի հետ, որ մտավորականությանը ոչնչացրել են վերջին 22 տարվա մեջ։ Այն մտավորականը, որը Ռոբերտ Քոչարյանին կասեր՝ ո՛չ, կարժանանար խեթ-խեթ նայվածքի, Քոչարյանին մտավորականը էլ պետք չէր, Սերժ Սարգսյանին էլ պետք չէր։ Ցավոք նաեւ այս իշախանությանը մտավորական պետք չէր։ Այս նոր իշխանությանն էլ պետք չէր այլ դրդապատճառներից ելնելով՝ իր փայլից այն կողմ ոչինչ չէր տեսնում։ Ինչու պիտի Սմբատ Գոգյանը լքեր իր պաշտոնը, ինչու պիտի կոռուպցիայի մասին զգուշացնող մարդիկ, օրինակ՝ Սամվել Պետրոսյանը, լքեին իրենց պաշտոնները։ Ինչու էին անտեսվում այն մարդիկ, որոնք ասում էին՝ կանգնե՛ք, այստեղ խնդիր կա։ Մտահոգ մարդիկ անտեսվում էին։ Այո, մտավորականության խնդիր կա մեզ մոտ, որը իշխանությունները տարիներ շարունակ վերացրել են։ Չլսել մտավորականին, չեմ ասում ենթարկվել, այլ՝ չլսել, նշանակում է՝ անտեսել մտավորականին, ոտնահարել նրան։ Բայց կարծում եմ՝ հիմա պետք է ամեն ինչ նախ սեփական գլխում վերլուծել, հետո նոր սկսել հանրության հետ խոսել։ Այս էմոցիոնալ ֆոնի տակ պետք չէ ելույթներ ունենալ։ Այո, հանգստացնող կոչեր պետք են։ Այո, սառը գլխով դատելու կոչեր են պետք։ Հեղաշրջման կոչերը սարսափելի են, ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու կոչերը եւս սարսափելի են, դրանք մեզ կտանեն Հայաստանը կորցնելուն։

- Այս իրավիճակում իրար հերթ չեն տալիս նաեւ անտեղի, միմյանց դեմ հրահրող ու պառակտիչ հայտարարությունները, ապատեղեկատվության տարածումը եւս հսկայածավալ է։ Այս ամենի դեմն առնելու համար ի՞ նչ քայլեր պիտի ձեռնարկեն այն մարդիկ, որոնց վստահված է որոշում կայացնելու իրավունքը։

- Ամենակարեւոր քայլը սկսեն զրույցը, պատասխանատվությունը վերցնեն եւ հասարակությանը ցույց տան, թե ինչպես ենք դուրս գալու այս վիճակից։ Ներգրավեն բոլոր մտածող մարդկանց, մերժեն բոլոր պառակտողներին, մերժեն հեղաշրջում անողներին, թավիշը մոռանան, բայց զրուցեն, խոսեն, ասեն՝ ինչպես ենք դուրս գալու։ Չեմ ընդունում այն բոլոր կուսակցությունների դիրքորոշումը, որոնք մասնակցել են քննարկմանը, համաձայն են եղել այդ փաստաթղթի ստորագրման հետ ու հիմա բոլորը իշխանությանը թողել են մենակ՝ ասելով՝ այնտեղ մի գյուղ ավելի էր, մի գյուղ պակաս, Շուշին մեջը չէր, մեջն էր եւ այլն։ Թեկուզ մոտավորապես, բայց շատերն այս փաստաթղթի մասին իմացել են։ Իշխանությունը բոլորին կանչել է ու խոսել, բոլորն այդ փաստաթղթի մասին իմացել են, բայց այսօր բոլորը փախչում են։ Վարչապետը հրավիրել էր, բոլորն էլ ծանոթ էին փաստաթղթին։ Իրենք գիտեին՝ ինչ է կատարվում, մենք չենք իմացել, հասարակ քաղաքացիներս անտեղյակ ենք եղել։ Բայց այսօր այդ բորբոքումների ժամանակը չէ։ Արցախում սարսափելի դավաճանություններ են եղել։ Այսօր գուցե այդ մասին խոսելը վտանգավոր է Արցախում եղած զորքի համար։ Բայց դավաճանների դեպքում էլ լուծում կար, կարելի էր վիճակից դուրս գալ։

Տպել
2646 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա