ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է իշխանության զավթման, սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձերի պատիժների մասին

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով իշխանության զավթման, սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձերի դեպքում սահմանված պատիժների մասին:

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց զինելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ կոչերը հրապարակային լինեն, ինչը նշանակում է, որ կոչերը բացահայտ և ընկալելի բնույթ են կրում, ուղղված են մարդկանց լայն շրջանակի:

Հանցագործությունը ավարտված է համարվում հրապարակային կոչերը իրականացնելու պահից՝ անկախ նրանից՝ հասել է հանցավորը իր նպատակին, թե ոչ:
Հանցագործությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:

Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ:

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն:

Հանցագործությունը դրսևորվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ բռնություն գործադրելով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով նրանց լիազորություններից բխող գործողություն կատարելուն կամ չկատարելուն (գործողության կատարումից ձեռնպահ մնալուն) հարկադրելու ձևով:

Հանցագործությունն ավարտված է համարվում հանցավորի կողմից բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու կամ այլ բնույթի սպառնալիքով նշված անձանց իրենց լիազորություններից բխող գործողություն կատարելու կամ չկատարելու պահանջ ներկայացնելու պահից՝ անկախ նրանից՝ հաջողվել է հանցավորին հասնել իր նպատակներին, թե ոչ:

Հանցագործությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:
Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ:

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված ծանր հետևանքների առաջացումը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նշված հակաիրավական արարքներից։

Տպել
1791 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել