Մենք հո չենք կարող գնալ Արցախի եկեղեցիները քանդել, քարերը բերել․ ի՞նչ է հնարավոր րոպե առաջ փրկել

Երեկվանից մեր մի շարք արվեստագետներ ու տարբեր անհատներ բարձրաձայնում են Արցախի կորսված տարածքներից հայկական մշակութային կոթողները փրկելու հարցը։

Շատերն արդեն ինքնակազմակերպվում են, որ համապատասխան մեքենաներ գտնեն ու մշակութային այն ժառանգությունը, որը հնարավոր է տեղափոխել, րոպե առաջ Հայաստանի տարածք բերել:

Մի քանի նախաձեռնող դիմել է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում եւ քաղաքական կառույցներում աշխատողներին։ Նրանք ահազանգում են կորսված տարածքներում բազմաթիվ հուշարձաններն ու թանգարանային նմուշները վերջնական կործանումից փրկելու մասին։ Նկատում են, որ կարելի է թանգարաններից ՀՀ տարածք տեղափոխել եւ փրկել գոնե հոյակերտ խաչքարերը, կարեւորագույն նմուշները։ 

Օգտատերերից որոշներն էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն են հարց ուղղել, թե կազմակերպո՞ւմ են մեզնից պոկված հայրենիքի մշակութային կենտրոնների, տուն-թանգարանների գույքի, արվեստի գործերի տեղափոխումը Հայաստան։ Նաեւ շեշտում են, որ եթե նախարարությունը նախաձեռնել է ու աշխատանքներ է տանում, ապա գոնե հայտարարեն, որ մարդիկ անտեղի չինքնակազմակերպվեն, այդ գործն անելու համար մեքենաներ ու միջոցներ չփնտրեն։

«Հայկական ժամանակը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են իրականացնում եւ ինչպե՞ս են տեսնում այս խնդրի լուծումը, ու հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան փրկել։

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ իրականացվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, սակայն դրանց մասին մանրամասն կիրազեկեն ավելի ուշ: «Առանձին նախաձեռնող խմբերի այդ նպատակով Արցախ գնալու անհրաժեշտությունը չկա»,- փոխանցեցին վարչությունից։ Մեզ նաեւ տեղեկացրեցին, որ ԿԳՄՍՆ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր հանդիպելու է նախաձեռնողներից մեկի հետ, սակայն, թե ով է այդ նախաձեռնողն ու ինչ են քննարկելու, նախարարությունից չմեկնաբանեցին։

Նախարարությունը նաեւ նպատակահարմար չի համարում պաշտոնապես մեկնաբանել ու իրազեկել, թե ինչ կոթողներ կարող ենք փրկել, տեղափոխել կամ կարող ենք, թե ոչ։

«Հայկական ժամանակը» վերոնշյալ խնդրի շուրջ զրուցեց Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ, որն էլ ցավով փաստեց, որ Արցախի մշակութային ժառանգությունը այս պատերազմի ընթացքում բավականին վնասվել է։ «Բայց այս անհասկանալի որոշման արդյունքում մեզ ավելի մեծ վտանգ է սպառնում։ Պիտի ինչ-որ բաներ նախաձեռնենք, հո չենք թողնելու՝ մեր մշակույթը գան իրենք ավերեն, մոխիր դարձնեն, ինչը որ սովորաբար անում են»,- ասաց Համլետ Պետրոսյանը։

Նա նաեւ նշեց, որ պատկերացում չունի, թե ինչ է նախաձեռնում հայկական կողմն ու ինչ պիտի արվի։ Հավելեց՝ նախարարությունը պիտի խոսի անելիքների մասին, իսկ ինքը՝ որպես անհատ մասնագետ, նպատակահարմար չի համարում այդ հարցի շուրջ խոսել։

«Մարդու առաջնային իրավունքներից մեկը մշակութային իրավունքն է, ոչ միայն ոչնչացնում են մի ամբողջ ժողովուրդ, այլ նաեւ մշակույթից են զրկում, բայց երեւի աշխարհն այդ ամենի հանդեպ բացարձակ անտարբեր է»,- ասաց նա։

Պետրոսյանը, որը Տիգրանակերտի հնագիտական հուշարձանում պեղումներ է իրականացնում երկար տարիներ, նշեց, որ այն հայկականության ամենավաղ եւ ամենահավաստի վկայությունն է այդ տարածքում։ Չցանկանալով շատ գաղտնիքներ բացել՝ պրոֆեսորը նկատեց՝ Տիգրանակերտի հետ կապված այն խնդիրները, որոնք առաջնային են համարել, կարծես թե լուծված են։

Պրոֆեսորը հույսը չի կորցրել, որ էլի պեղումներ կիրականացնի Տիգրանակերտում։ «Ադրբեջանը կարծում եմ՝ նախ կցուցադրի, թե մենք ինչքան վատ գիտնականներ ենք, ինչքան սխալ ենք հետազոտել այդ պատմությունը։ Իրենք 30 տարի Տիգրանակերտի տարածքում աշխատել են, նույնիսկ չեն հասկացել, որ այնտեղ քաղաք կա։ Հիմա հաղթողի սնապարծությամբ կծաղրեն մեզ, մեր արժանիքները, սխալ կհանեն, կասեն, որ աղվանական է՝ չնայած՝ անունը Տիգրանակերտ է»,- ասաց նա։

Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ պատերազմի ընթացքում, այս օրերին, որոշ մարդիկ քննարկել են, փորձել ինչ-որ բաներ տեղափոխել, բայց ինքը սխալ է համարել։ Նշեց, որ չէր կարելի ինչ-որ բաներ բերել այն ընթացքում, երբ զինվորը կռվում էր։ Պետրոսյանը վստահեցրեց՝ այս պահին բոլորը ջանում են այն չափով, ինչ չափով հասկանում եւ կարողանում են, բայց այդ ջանքերը հազիվ թե բերեն որեւէ շոշափելի արդյունքի։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել եւ մոտավորապես ի՞նչ, նա ասաց․ «Չնչին բաներ են հանրավոր փրկել։ Համարյա անհնար է։ Մեր մշակույթը մեր ուսերի վրա է, մենք կարող ենք տանել այն, ինչ կկարողանանք կրել մեր ուսերի վրա։ Մենք հո չենք գնալու Արցախի եկեղեցիները քանդենք քարերը բերենք, հո չենք գնա Տիգրանակերտի ամեն մի մոտավորապես մի 50-60 կգ-ից մինչեւ 1․5 տոննայի հասնող հուշարձան կոթողները բերել։ Ինչ պիտի անենք։ Ցանկացած նման իրավիճակում առաջին տուժողը ժողովուրդն է, երկրորդը՝ նրա մշակույթը։ Երբ պատերազմը պարտվում են, դա միայն զորքի պարտություն չէ, մեր սիրելի մարդկանց ենք կորցնում, մեր սիրելիները ոչ միայն մարդիկ են, այլ այդ իրերը, այդ հուշերը, արժեքները, որոնք մեզնից խլում են»։

Տպել
2168 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի