Հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, մենք պետք է ուժեղանանք, հզորանանք․ Փաշինյան

10/11/2020 schedule17:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեսյբուքյան ուղիղ եթերում շարունակելով ստեղծված վիճակի մասին քննարկումները, անդրադարձավ իր մեղքերին։

«Եթե եղել է անհաջողություն, նշանակում է՝ ես ինչ-որ տեղ սխալվել եմ։ Եկեք հասկանանք՝ երբ և ինչում եմ սխալվել այս իրավիճակի հետ կապված: Անկեղծ խոսեմ, ինչպես միշտ: Դուք էլ իմ պատմածից արեք ձեր հետևությունները։ Ընդ որում, ես ասում եմ՝ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, որ այս պատերազմը կանխվեր»։

Վարչապետը նշեց, որ, 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, պետք է հայտարարեր, որ 5 տարածքները վերադարձվում են առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, կամ լինում է պատերազմ։ «Ինչո՞ւ չեմ ասել այն ժամանակ այս մասին։ Որովհետև նախ կարևոր եմ համարել այդ բանակցային տրամաբանությունը փոխելը: Ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել։ Ինչո՞ւ չի հաջողվել, որովհետև տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել»։

Փաշինյանի խոսքով՝ դա կարծրացած իրողություն է եղել։ «Նույնիսկ եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ գալիս ասում էի, որ մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը: Դուք ասելու էիք՝ ինչ լավ բան ես ասում, որտե՞ղ էիր այսքան ժամանակ, բա ո՞ւր էիր այսքան ժամանակ, ինչո՞ւ շուտ չէիր ասում, մենք էլ այդպիսի բանի էինք սպասում, բա, իհարկե, այդ տարածքները շուտ արա, մի բան արա, վերադարձրու։ Իհարկե, չէիք ասելու, ասելու էիք՝ ոչ: Եվ ես էլ լինեի ձեր տեղը՝ էլի ասելու էի՝ ոչ, և արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը: Ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ՝ ավելի վատ կլինեին արդյունքները բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։

Վարչապետը նշեց, որ պատերազմից առաջ, երբ կային նախանշաններ, դարձյալ պետք էր լինելու ընտրություն կատարել 5 շրջանները առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման հանձնելու կամ պատերազմի միջև։ «Ինչո՞ւ չեմ եկել և չեմ ասել։ Նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք: Ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում։ Եթե գայի սեպտեմբերի 1-ին կամ 2-ին ասեի՝ ժողովուրդ ջան, գիտեք ինչ՝ կա՛մ հիմա այս ենք անում, կա՛մ պատերազմ է լինում: Ի՞նչ էր ասելու հայ ժողվուրդը, ասելու էր... տասը օր առաջ ցավոտ փոխզիջում արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ։ Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը։ Հայ հանրությունը ասելու էր՝ ոչ, մենք կգնանք կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները։ Ակնհայտ Է, որ այդպես էր լինելու, և արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ»։

Կառավարության ղեկավարը նաև մեկ այլ հարցադրման անդրադարձավ։ «Եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ, 5-րդ օրը, 6-րդ օրը մենք չփորձեցինք կանխել դրա հետագա զարգացումը։ Նախ, սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար և, երկրորդը, ըստ էության՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, այսինքն՝ ռազմաճակատի իրադրությունը չէր փոխվում: Եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում, էլի պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու»։

Վարաչպետի խոսքով՝ կարևոր հանգամանք էր նաև կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալը։ «Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել, որովհետև ես էլի հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել և դրա համար փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը, և, երկրորդը, եթե գայի, ասեի՝ հայ հանրությունը ի՞նչ էր ասելու, ասելու էր՝ եկեք այդ առնվազն 5 տարածքները հանձնենք և խաղաղություն ունենանք, ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո այլևս խոսքը չէր լինելու 5 տարածքների մասին, այլ 7 տարածքների: Մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից, ընդ որում, գնալով ավելի ընդլայնված սեգմենտով, և ինչու այդ փուլերից որևէ մեկում որևէ նման որոշում չկայացվեց, շատ պարզ մի պատճառով. մենք ուզում էինք բեկել, ՊԲ-ը, Գլխավոր շտաբը, մենք բոլորս, մեր ժողովուրդը ուզում էր բեկել պատերազմի ընթացքը, և ե՞րբ է, որ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում, երբ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք։ Եվ մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից»։

Փաշինյանի խոսքով՝ հետահայաց կարելի է ասել, որ եթե մի տարի առաջ համաձայնված լինեինք 5 տարածքների վերադարձի բանաձևին, ըստ էության՝ կլիներ ավելի լավ վիճակ, քան այսօր է։ «Եվ դա ճշմարտությունն է, բայց ո՞վ է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է։ Շատ քիչ մարդիկ, և այդ թվում, կներեք, ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև այնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց: Եվ, ըստ էության, ստացվում է, որ առանց պայքարի ուղղակի որևէ բան հանձնեցինք և չփորձեցինք հանուն դրա պայքարել։ Եվ ես ինչքան վերլուծում եմ, իմ սխալները տեսնում եմ ահա այս տիրույթում։ Կարելի՞ է դա սխալ համարել, և արդյո՞ք դա բերում է պատասխանատվության։ Այս իրավիճակը, իհարկե, բերում է պատասխանատվության, և ես լիովին կրում եմ այդ պատասխանատվությունը, ամբողջապես եմ կրում, անձամբ եմ կրում՝ անկախ բոլոր հանգամանքներից, բայց հետահայաց նայելու դեպքում ես գիտեմ, որ ինձ համար և ձեզ համար այդ լուծումները ուղղակի անհնար էին»։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ մենք և մեր բանակը այս պատերազմում կռվել են մինչև վերջ և անմնացորդ։ «Մեր զինվորները, մեր սպաները, մեր գեներալները, մեր ՊԲ-ի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, բազմաթիվ հրամանատարներ, որոնք ռազմաճակատում կռիվ են տվել և այդպես շարունակ: Բայց եթե կա այսպիսի արդյունք, մենք կարող ենք ասել, որ, այո՛, այդպես չանելը գուցե սխալ էր»։

Վարչապետը նշեց՝ միֆեր կան, որ այս բանաձևերը, դրանց կիրառումը կամ դրանց չկիրառումը կապված են ինչ-որ արտաքին քաղաքական նրբությունների հետ։ «Այս պրոբլեմատիկան դրված է եղել 2015 և 2016 թվականներին, և այդ պրոբլեմատիկան ընդհանրապես արտաքին քաղաքականության հետ այդ իմաստով որևէ կապ չունի: Սա կապ ունի Ղարաբաղի հարցի, Ղարաբաղի շուրջ իրավիճակի միջազգային ընկալման հետ։ Եվ ինչպես ասեցի նախորդ իմ եթերում, միջազգային ընկալումը հետևյալն է, և դա արձանագրված էր, ցավոք, բազմաթիվ բանակցային և ոչ բանակցային փաստաթղթերով, որ 7 տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և, ցավոք մենք չէինք կարողացել և չենք կարողացել դիմակայել Ղարաբաղի հարցի այս ընկալմանը, երբ միջազգային հանրությունը շատ դեպքերում սա ընկալում էր որպես և ընկալում է որպես տարածքային վեճ»։

Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև բանակի զարգացմանը։ «Բանակի զարգացման համար մենք վերջին 2․5 տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել: Գուցե այս պատերազմի համատեքստում այդ միջոցառումներից ոչ բոլորն են բավարար չափով արդյունավետ եղել, և գուցե կարելի էր ոչ թե «Ա» միջոցառում իրականացնել, այլ «Բ» միջոցառում, և այդ պարագայում այս պատերազմի տրամաբանությամբ գուցե ամեն ինչ ավելի արդյունավետ կլիներ, բայց վերջին 2․5 տարվա ընթացքում բանակը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում: Դա փաստ է։ Այո՛, մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան մենք ցանկանում էինք դնել, և այստեղ էլի ուզում եմ հիշել, որ մի քանի անգամ ամենատարբեր առիթներով խոսել եմ քաղաքացու հարկային գիտակցության մասին, խոսել եմ ՀԴՄ-ների մասին, նույնիսկ ասել, որ նրանք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն խփում կամ չեն վերցնում, չեն պահանջում, նրանք զինվորի հացն են գողանում և այլն ու այսպես շարունակ։ Այո՛, մենք չենք կարողացել կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել գոնե մեկ-մեկուկես միլիարդ դրամ, և դա ծառայեցնել բանակի նպատակներին, բայց այդ պլանը եղել է և այդ պլանը շարունակում է գոյություն ունենալ»։

Վարչապետը նաև նշեց, թե այս իրավիճակում ինչ է մնում անել։ «Այս իրավիճակում մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման տնտեսապես, ինտելեկտուալ առումով՝ արձանագրելով, որ մենք ընկել ենք, բայց չենք ծնկել և մենք կանգնել ենք տղամարդավարի մինչև վերջ, բառի ամենաբուն իմաստով՝ վերջին խազը, կներեք այդ արտահայտության համար: Եվ մենք այդ ամենավերջին խազի վրա կայացրել ենք որոշում՝ անդունդը չգլորվելու համար, և դա եղել է ցավոտ որոշում, բայց դա եղել է անհրաժեշտ որոշում, և դա եղել է անխուսափելի որոշում, որովհետև այդ որոշումը չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ»։

Փաշինյանը ընդգծեց, որ սա մեծ անհաջողություն է, մեծ աղետ է նաև, մեծ սուգ է մեր կորսված կյանքերի համար։ «Բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, և մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, գուցե որոշակիորեն վերանայենք մեր նախկին ընկալումները ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Պետք է կարողանանք մեր փորձից դասեր քաղել, և այդ դասերը պետք է լինեն կառուցողական և ծառայեն մեր հայրենիքին, մեր ժողովրդին, մեր ապագային»,- եզրափակելով խոսքը՝ նշեց վարչապետը։

Տպել
3173 դիտում

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին