Քննարկվում է զոհված զինծառայողների, ազատամարտիկների երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու հարցը

ԿԳՄՍ նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու առնչությամբ նաեւ հանրակրթական դպրոցներում զինծառայողների երեխաների դասագրքերի վճարների հետ կապված:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հարցրել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Օրերս ինձ դիմեց զոհված ազատամարտիկներից մեկի կինը: Դին դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է ուզել դասագրքերի գումարը»,- նշել է Գրիգորյանը։ Նրա գնահատմամբ՝ զինծառայողների երեխաներին կարելի է դասագրքերն անվճար տրամադրել եւ ազատել նրանց այդ սոցիալական բեռից:

Առաջին հարցին՝ բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու առնչությամբ պատասխանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ մտածում են։

«Բուհերի ղեկավարների հետ խորհրդակցելով ենք անելու: Օգնության չափն ու ձեւերն ենք դիտարկում, բայց վստահ եղեք՝ դա մեր ուշադրության կենտրոնում է: Ձեր առաջարկը նկատի կունենանք»,- նշել է նա։

Դասագրքերի հարցին անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը․

«Ամրագրված է, որ դասագրքերը կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, որոնք ունեն դրա կարիքը՝ սոցիալապես ավելի խոցելի խմբերին: Դպրոցներն ունեն իրավասություն՝ կայացնելու համապատասխան որոշումներ եւ ցուցակները ներկայացնել փոխհատուցման գործընթացի համար»։

Նա նաեւ հիշեցրել է, որ աջակցման ծրագիր ունեն՝ սահմանամերձ համայքների դպրոցների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրը։

Հավելել է, որ աջակցության գործիքները կարեւոր են, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր պարտավորությունների կատարումը բերում է ոլորտային կայունության, ուստի աջակցությունը պետք է լինի շատ թիրախային:

Տպել
1205 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը