Միայն Գեղարքունիքում 24 ԱԹՍ է խոցվել. մարզի բնակիչները սովորել են ԱԹՍ-ի ձայնին եւ տեսնելիս իրենք են ահազանգում. մարզպետ

Հայաստանի Գեղարքունիքի մարզում նախօրեին ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից միանգամից 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Ակունք գյուղի տարածքում, մեկը՝ Շատջրեք գյուղի, երկուսն էլ՝ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում:

Արցախում պատերազմի սկզբից ի վեր սա Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով՝ դրանց մեջ եղել են ե՛ւ հետախուզական բնույթի, ե՛ւ հարվածային ԱԹՍ-ներ:

Թե ինչով է պայմանավորված Գեղարքունքի նկատմամբ թշնամու այդքան մեծ «ուշադրությունն» ու հետաքրքրասիրությունը՝ ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը պատասխանում է. «Սահմանամերձ մարզ է եւ նաեւ Արցախ գնացող ճանապարհ ունի, ինչն է էլ, կարծում եմ, ուզում են անընդհատ հսկողության տակ պահել»:

Սանոսյանի խոսքով՝ մարզի բնակիչներն այս ընթացքում հարմարվել են ԱԹՍ-ներ տեսնելուն եւ դրանց ձայնը գլխավերեւում լսելուն: Շատ դեպքերում իրենք են ահազանգում համապատասխան մարմիններին:

«Իհարկե առաջին օրերին որոշակի անհանգստություն, խուճապ կար: Ժամանակի ընթացքում երեւի հարմարվեցին մեր բնակիչները եւ բավական լավ համագործակցում են մեր տարբեր կառույցների հետ: Այսինքն լինում է, որ մեր ՀՕՊ-ն է դա տեսնում եւ վնասազերծում, լինում է, որ բնակիչներն են տեսնում եւ տեղյակ պահում: Երբ որ նկատում են, ահազանգում են եւ համապատասխան միջոցները ձեռնարկվում են»,- ընդգծեց մարզպետը՝ վստահեցնելով, որ բոլոր այն օրերին, երբ մարզում ԱԹՍ է հայտնաբերվել, այդ օրերին ոստիկանությունում կամ այլ ծառայություններում բնակիչներից եղել է ահազանգ:

Շատ կարեւորելով բնակիչների այդ զգոնությունը՝ մարզպետը նշեց, որ ի պատիվ նրանց կարող է ասել՝ բավական շուտ են կողմնորոշվում, նման մեծ քանակի պարագայում էլ կազմակերպված ձեւով կատարում են անհրաժեշտ քայլերը:

Իսկ անհրաժեշտ քայլերից մեկը, ինչպես հայտնի է՝ ինքնապաշտպանության նպատակով ապահով վայրերում պատսպարվելն է.

«Հակաօդային պաշտպանության համակարգը ստուգվել է, պարբերաբար փորձարկվել է, բնակիչները տեղյակ են երբ ու ինչ անել: Պատսպարվելու համար համապատասխան տեղերը կան, մարդիկ կցագրված են, իրազեկված են, յուրաքանչյուրը գիտի նման դեպքում որտեղ պետք է պատսպարվի»,- վստահեցրեց մարզպետը:

Խոսքը միայն ժամանակավոր պատսպարվելու մասին է, որեւէ գյուղից մարդկանց տարհանելու, գյուղը լքելու մասին նույնիսկ խոսք չկա՝ վստահեցնում է Սանոսյանը:

Եվ սա նույնիսկ այն պարագայում, երբ եղան դեպքեր, որ հնարավորություն չեղավ ոչնչացնել թշնամու ԱԹՍ-ները եւ դրանք դարձան զոհերի ու ավերածությունների պատճառ:

«Իհարկե, հիմնական խնդիրը եղել է, երբ որ հարվածային ԱԹՍ-ով վնասներ հասցվեցին քաղաքացիական ավտոբուսին, դպրոցներին, 40-ից ավելի շինություն վնասվեց, 1 բնակարան ամբողջովին քանդվեց, որի հետեւանքով սեփականատերը, հետո նաեւ վիրավորված հարեւանը մահացան: Այդ բոլորը իրենց ազդեցությունը ունեցել են, բայց ի պատիվ մեր քաղաքացիների՝ ամենակարեւորը՝ շատ ամուր կանգնած ենք հողի վրա»,- ասաց Գնել Սանոսյանը:

ՀՀ դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Դրանում նշվում էր, թե նոյեմբերի 4-ին ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում ԱԹՍ-ներ կիրառելու հետեւանքով ինչ համաձայնագրեր ու կոնվենցիաներ է խախտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Խոսքը, մասնավորապես, 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձեւով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի կոնվենցիայի, ինչպես նաեւ միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտման մասին է, որն արվել է պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու եւ պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ: Ավելին՝ ըստ դատախազության՝ Ադրբեջանը դրանով  կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները:

«Մասնավորապես՝ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիք եւ Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել եւ ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից»,- ասվում էր տարածված հաղորդագրությունում:

Հարուցված քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Կամավորներ

Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ, թե փոխմարզպետի պաշտոնում ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի նշանակումով ի՞նչ փոփոխություն է կրել սահման մեկնող կամավորների, աշխարհազորի հավաքագրման գործընթացը.

«Կամավորական ջոկատները կազմավորվել են բավական վաղուց, երբ դեռ պատերազմը նոր էր սկսվել: Վարչապետի կոչը բավական լավ ընդունվեց եւ արձագանքը շատ լավ եղավ տարբեր շրջանակների կողմից, սկսած մեզանից, մարզպետարանից, համայնքների ղեկավարներից, դպրոցներից, ուսուցիչներից: Այդ կոչից անմիջապես հետո  արդեն կամավորները պատրաստ էին: Բոլորն անցնում են ներդաշնակում, մի մասն արդեն այդ պրոցեսն ավարտել ու անցել են հստակ խնդիրների կատարման: Իհարկե, նոր տեղակալի նշանակումը շատ կօգնի ե՛ւ այս, ե՛ւ այլ հարցերում»,- նկատեց մարզպետը:

Ինչ վերաբերում է Արցախից ժամանակավորապես Գեղարքունիք տեղափոխված ընտանիքներին՝ Սանոսյանն այս կապակցությամբ ասաց, որ այդպիսի մարդիկ շատ են, թվեր հրապարակել չի կարող, բայց բոլորն էլ պատշաճ կերպով տեղավորվել են մասնավոր անձանց տներում, հանրային տարածքներում, Սեւանի առափնյա հատվածներում եւ այլն:

Տպել
3073 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին