Լաչինի մոտակայքում ընթացող մարտերից տեղաբնակները չեն վախենում, պատրաստ են ու պատրաստված. BBC

Արցախում վերջին օրերին գտնվող BBC- ի ռուսական ծառայության թիմն  այցելել է Լաչին քաղաք, որտեղով անցնում է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող ճանապարհը:

BBC-ի հոդվածում նշվում է, որ մարտեր են ընթանում ոչ միայն Շուշի բերդաքաղաքի մոտ, այլեւ Լաչինում:

«Լաչինը 1990-ականների սկզբի պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից գրավված ադրբեջանական 7 շրջաններից մեկի վարչական կենտրոնն է: Նրա կողքին կատաղի մարտերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը շարունակ: Քաղաքը, որը հայերն անվանում են Բերձոր, գտնվում է Հայաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա:

Ճանապարհին կեսին, դեպի Գորիս տանող հատվածի բլրի վրա կա ռազմական ճամբար, որի վրանի վրա ծածանվում է Ռուսաստանի դրոշը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի տարածքում եւ ասել, որ դա արտառոց չէ. Փաշինյանը երկրի ներսում նրանց տեղաշարժը բացատրել էր Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձություններով»,-նշվում է հոդվածում: 

Հեղինակը գրում է, որ Հայաստանն ու Լաչինի շրջանը բաժանող կիրճի վրայով հրետանային կրակոցներն այնքան մոտ են լսվում, որ կարելի է տեղորոշել արկի թռիչքի ուղղությունը:

Լաչինում պայթյուններն ու կրակոցները լավ են լսվում: Տեղի բնակիչները հանգստացնում են այցելուներին՝ լրագրողներին: Այստեղ գրեթե բոլոր տղամարդիկ կամավորներ են ՝ սկսած ուսուցիչներից, մինչեւ քաղաքի քաղաքապետ:

BBC-ն զրուցել է Նարեկ Ալեքսանյանի հետ, որը Լաչինի վարչակազմի ղեկավարն է մեկ տարուց ավելի: Ռազմական գործողությունների սկզբից նա ներգրավված է եղել ոչ միայն վարչական գործերում, այլեւ պարբերաբար մեկնում է առաջնագիծ: Քանի որ ադրբեջանական ուժերը մոտեցել են Լաչինին, քաղաքապետը սկսել է կազմակերպել քաղաքի պաշտպանությունը: Թե քաղաքն ինչպես է պատրաստվում պաշտպանությանը, քաղաքապետը չի ասում. Նա միայն անընդհատ կրկնում է, որ ամեն ինչ կարգին է:

«Քանի որ թշնամուց ամեն բան կարելի է ակնկալել, եւ քանի որ քաղաքում շատ մարդիկ կան, ովքեր մասնակցել են առաջին ղարաբաղյան պատերազմին, մարդիկ սովոր են իրավիճակին, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Առաջին անգամը չէ: Մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ պատերազմն անխուսափելի էր, մենք միշտ պատրաստ էինք», - ասել  է Ալեքսանյանը:

«Նորմալը»  Լաչինի ամենատարածված բառն է: Բոլոր հարցերն այն մասին, թե ինչպես են բնակիչները պատրաստվում եւ արձագանքում պատերազմին այսքան մոտիկից, բոլորը պատասխանում են՝ «նորմալ»:

Հեղինակը նշում է, որ Լաչինը գտնվում է բլրի վրա, այնտեղ գրեթե չկան նկուղներով շենքեր: Մի քանի շենքերից մեկը, որն ունի նկուղ, տեղական հիվանդանոցն է, որի մոտ սրտաբան-նյարդաբան Օֆելյա Սագայանը դիմավորում է լրագրողներին: 

Կինը տեղափոխվել է Դաղստանից 11 տարի առաջ ու այդ ժամանակից ի վեր բնակվել է Լաչինում, որը նա խնդրում է այդպես չկոչել, այլ անվանել Բերձոր հայկական անունով:

Օֆելիան պատմել է, որ քաղաքից գրեթե ոչ ոք չի հեռացել, բայց հիվանդներն ավելի քիչ են, ոչ ոք հիվանդություններով զբաղվելու, բուժվելու սիրտ չունի, գալիս են միայն սուր ցավերով: Սագայանը չի պատրաստվում լքել քաղաքը, թեեւ պատերազմը մոտ է:

Խոսակցության պահին լսվում է թռչող արկի ձայնը, բժշկուհին հարցնում է. «Լսու՞մ ես: Հեռվում ինչ-որ տեղ ինչ-որ բան է թռչում: Դե, թող թռչի»:

Բժշկուհին զրույցի ժամանակ հիշում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Հեյդար Ալիեւի հորն ու նրան անվանում արժանի մարդ, բայց  Իլհամ Ալիեւի մասին նույնակարծիք չէ:

Հեղինակը նշում է, որ տարածքում զինված մարդիկ գրեթե չեն արձագանքում պայթյուններին ու կրակոցներին, առանց մեծ հետաքրքրության նայում են այն ուղղությամբ, որտեղից լսվում են հրետանային կրակոցները, դանդաղ խմում են սուրճը եւ ծխում:

Կամավորներից Արմեն Աղամյանը Կրասնոյարսկից ժամանել է սեպտեմբերին: Ռուսաստանում նա ունի կին, երեխաներ ու աշխատանք: Արմենը բեռնատարի վարորդ էր, բեռներ էր տեղափոխում դեպի Մագադանի շրջան ու  Սախալին:

Տղամարդը պատմել է, որ այստեղ նույնպես ունի ընտանիք, որը պետք է պաշտպանել ՝ ծնողներ, եղբայրներ  եւ քույրեր, որոնք ապրում են Ստեփանակերտում:

Բոլոր արկերը, որոնք հասնում են քաղաք եւ հարակից տարածքներ, հավաքված են տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության բակում:

Այստեղ, ինչպես ցուցահանդեսում, արկերի, ԱԹՍ-ների թեւերի, կիսով չափ կոտրված անօդաչուների բեկորներ ու մնացորդներ են, որոնք այստեղ են խոցվել օրեր առաջ:  ԱԻՆ աշխատակիցը, որը լրագրողին է ներկայացրել արկերն ու մյուս բեկորները, չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ են խոցվել դրանք: Արկերի մեծ մասը դեռ մնում է անձեռնմխելի, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Սակրավորները ոչնչացնում են որոշ արկեր հեռավար պայթյուններով:

Լաչինում ընդհանուր առմամբ արգելվում է լուսանկարել ցանկացած շենք կամ նույնիսկ բնապատկեր: Մարդիկ վստահ են, որ թշնամին հարվածելու է որոշակի թիրախների, եթե իմանա դրանց գտնվելու վայրը:

Լաչինից որոշակի հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում կանայք գրեթե չկան, բոլորին ուղարկել են Հայաստան՝ անվտանգության նկատառումներով, տղամարդիկ էլ լրագրողին են ցույց տվել արկը, որը հենց նույն գիշերն է ընկել գյուղի վրա, բայց չի պայթել: Գյուղապետարանի շենքից ընդամենը 11 մետր հեռավորության վրա եւս մեկ արկ կա ընկած՝ հողի մեջ խրված:

Գյուղի ղեկավարը՝ լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը ղեկավարում է գյուղի 35 հոգանոց ինքնապաշտպանական ջոկատը: Նա պատմել է, որ վերջին 10 օրում ամեն գիշեր  գյուղի տարածքում են հայտնում հետախուզական ԱԹՍ-ները, իսկ առավոտյան ու ցերեկը հարվածներն են սկսվում:

Ըստ համայնքի ղեկավարի, ադրբեջանական ռազմական տեխիկան տեղակայված է իրենցից 10-15 կմ հեռավորության վրա, ավելի մոտիկ գալ չեն կարող՝ լեռնային տեղանքի պատճառով, սակայն պարբերաբար Լաչինի ու կից գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբեր են ուղարկվում ամենագնացներով: ըստ նրա, նման խմբերը շատ են անտառային հատվածներում, գյուղից մոտ 8 կմ հեռավորությամբ ու նրանց կարելի է տեսնել հեռադիտակով:

Հոդվածի վերջում հեղինակը գրում է, որ Անդրանիկի սեղանին նուռ ու ռումբ է դրված  (гранат и боевая граната), որոնցից մեկը խորհրդանշում է կյանքը, մյուսը՝ մահը, հայերն ընտրում են կյանքը:

Տպել
3785 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում