3-ից 5 րոպե ստատուս գրելու փոխարեն ուղղակի զանգեք մեզ, աշխատում ենք 24- ժամյա գրաֆիկով․ փոխնախարար

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ, որի նպատակն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը։

Վերջինս մանրամասնեց, որ նրանք, ովքեր ժամանում են Հայաստան եւ չունեն հյուրընկալող ընտանիք, բնակվելու վայր, ապա կարող են մոտենալ կայանման կետ, որտեղից էլ հետագայում կվերաուղղորդվեն ժամանակավոր կացարաններ։

Երկրում ռազմական դրություն հաստատվելուց հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է 114 եւ 117 թեժ գծերը, համարները աշխատում են շուրջօրյա ռեժիմով։

Անդրադառնալով «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում տարածվող այն հայտարարություններին, թե Արցախից եկած ընտանիքները դիմում են կացարանի համար եւ օրերով պատասխան չեն ստանում, փոխնախարարն ասաց․ «Նախ, մեկ հայտարարությունը շատ արագ տասնյակ տեղերով են տարածում, ու թվում է, թե նման դեպքերը շատ են, երկրորդ, ես կոչ եմ անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություններ անելուց առաջ ուղղակի զանգահարել 117-114 թեժ գծի համարներին։

«3-5 րոպե ստատուս գրելու վրա ծախսելու փոխարեն ուղղակի զանգեք մեզ։ Զանգից մեկ վայրկյան հետո պատասխան չստանալն այս ռազմական իրավիճակում կարծում եմ՝ այնքան էլ մեծ խնդիր չէ։ Այնուամենայնիվ, եթե կգտնվեն այնպիսի քաղաքացիներ, որոնք հայտնվել են դրսում, կոչ եմ անում բոլորին, առանց հավելյալ աժիոտաժ ստեղծելու, ուղղակի մոտենալ Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցե։ Մեր դռներն այնտեղ բաց են, աշխատում ենք 24-ժամյա գրաֆիկով։ Հոգում ենք սննդի, հագուստի ու մնալու հարցը, որտեղից էլ հետո մարդիկ հոգատար կերպով տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ»,- ասաց նա։

Ստեփանյանը նաեւ հավելեց, որ հեռախոսազանգով ստացված հայտերը լրացվում են օնլայն: Դրանք համակարգված ներմուծվում են ծրագրի մեջ, ու առավելագույնը 1 ժամվա ընթացքում թեժ գծի աշխատակիցներն ու կացարանների համակարգման շտաբը, որտեղ աշխատում է 40-ից ավելի աշխատակից, հնարավորինս արագ արձագանքում են:

Հարցին, թե կացարանների տրամադրման հարցում նախարարությունն իր հնարավորությունների՞ց է օգտվում, թե՞ մասնավոր սեկտորի աջակցությանն է դիմում, փոխնախարարը նկատեց՝ համագործակցությունը շատ բազմաշերտ է․ «Քանի որ ամենասկզբում ժամանումները եղել են ինքնաբուխ՝ մոբիլիզացված կամավորական խմբերի կողմից, ուստի ընտանիքները տեղավորվել են նրանց միջոցով, կան այնպիսիք, որոնք Հայաստանում ունեն բարեկամներ եւ տեղավորվել են նրանց տներում, որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցային համալիրներում, որոշներն էլ՝ պետության ենթակայության շենքերում»,- ասաց նա։

Փոխնախարարը նաեւ նշեց՝ ԱՍՀՆ-ն համակարգում է միայն Արցախից եկածների ժամանակավոր կացարանների հարցը, իսկ սննդի եւ հագուստի տրամադրումը հիմնականում համակարգվում է ՏԻՄ-երի միջոցով։ Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում նախարարությունը համակարգում է Արցախից ՀՀ եկած մեր հայրենակիցների սոցիալական բնույթի խնդիրները, մասնավորապես՝ ժամանակավոր կացարանի ապահովումը։

Ստեփանյանը պատերազմական իրավիճակում նախարարության կատարած աշխատանքներից հատկապես կարեւորեց Արցախի նախարարության հետ համատեղ իրականացված տեղի գիշերօթիկներից եւ տարեցների խնամքի կենտրոններից շահառուների ՀՀ տեղափոխման գործընթացը։ Նրանց տեղավորել են համապատասխան հաստատություններում ու կազմակերպել վերջիններիս խնամքը։

Տպել
1531 դիտում

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը