Երևան
16 °C
Այսօր արցախցի կանայք բողոքի ակցիա իրականացրին Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության առջև։
Արցախցի կանանց նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը հիշեցրեց 1900-ականներին տեղի ունեցած Շուշիի ցեղասպանությունը, որը, ըստ նրա, կատարվել է բրիտանացիների աջակցությամբ։ «Դուք խուլ նստեք երկաթե դարպասներից այն կողմ և ձևացրեք, որ չեք լսում մեր ձայնը, չեք տեսնում մեզ, բայց դուք արյան մեջ եք թաթախված դեռևս 1900-ականների Շուշիի ցեղասպանությունից։ Այս գիշեր, երբ արդեն թշնամին Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա էր, մեր նախնիները մեզ ոգեկոչում էին պատմել Շուշիի ցեղասպանության մասին, երբ իբր օգնության են գալիս բրիտանական ջոկատները և սպայակազմը, տեղի ազգային խորհրդին հավաստիացնում, որ կարող եք հանգիստ քնել, ու թուլացնում էին մեր պաշտպանությունը Շուշիում: Այդ ժամանակ մեր հարազատները, թուլացնելով պաշտպանությունը, կոտորվում են թուրքի ձեռքով»,- նկատեց Լիանա Ադամյանը։
Նա Մեծ Բրիտանիային կոչ արեց այլևս հանցագործ չլինել, օգտվել այս առիթից և քավել մեղքերը։ «Դուք 1 դար է՝ լուռ եք, 1 դար է՝ խուլ եք, 1 դար է՝ ձեր պատմությունը թաթախված է մեր արյան մեջ»։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ Մեծ Բրիտանիան նավթային շահերը ազգային շահերից բարձր է գնահատում։ «Ի՞նչ է նշանակում այս օրերին British Petrolium-ի այն հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՞վ է British Petrolium-ը, և ո՞վ եք դուք, ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, եթե մենք ցեղասպանվում ենք մեր երկրում»։ Նա կոչ արեց Մեծ Բրիտանիային նորից հանցագործ չդառնալ, օգտվել ստեղծված իրավիճակից, քավել մեղքերը ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
Արցախցի կանայք նաև շնորհակալություն հայտնեցին այն մարդկանց, քաղաքական գործիչներին ու պետություններին, որոնք լսելի են դարձնում Արցախի ձայնը։
Ակցիայի մասնակիցները նավթով լցված շշեր, արյունոտ մեկ մանաթներ և նամակ հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանությանը։ «Թող այս նավթը խմեն ու հագենան»,- նշեց Լիանա Ադամյանը։
Հիշեցնենք, որ արցախցի կանայք վերջին շրջանում բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի առջև։
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
© 2024 Հայկական ժամանակ