ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն այցելել է Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն վիրավոր զինծառայողներին, ովքեր բուժում են ստանում Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում:

ԱԱԾ-ն հայտնում է, որ Մ. Համբարձումյանը և նրան ուղեկցող անձինք զրուցել են հերոս սահմանապահների և նրանց ծնողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն՝ ընդգծելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հիմնարկների պատասխանատուները ներկայացրել են սահմանապահների բուժման ընթացքը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերն ու անելիքները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը քաջարի սահմանապահներին փոխանցել է համակարգի ջերմ բարեմաղթանքները, ցուցաբերել որոշակի ֆինանսական աջակցություն և փաստել, որ նրանց անունը ևս ամրագրվելու է ՀՀ ԱԱԾ այն աշխատակիցների անունների շարքում, ովքեր հայրենիքի պաշտպանության վեհ գործում ունեցել են իրենց նվիրական մասնակցությունը:

Տպել
576 դիտում

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

«Ազնավուր» հիմնադրամը իր գործընկերների աջակցությամբ 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

ԱԺ-ում մեկնարկել է ռազմական դրությունը չեղարկելու նախագծի քննարկումը. ելույթ կունենա ՊՆ գլխավոր քարտուղարը

Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ

«Ավրորան» շարունակում է աջակցել Արցախին եւ հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին

28 մահ կորոնավիրուսից, եւս 6-ն էլ՝ այլ հիվանդությունից. հաստատվել է 1785 նոր դեպք

ՀՀ Կառավարության նիստում 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿԵ

Ստեփանավան քաղաքում հրդեհվել է 500 հակ անասնակեր