Այս ընթացքում բոլորս արդեն մեծ քանակությամբ էներգիա ենք վատնել, կարեւոր է, որ դրա վերջին պաշարները խնայենք․ հոգեթերապեւտ

Հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է, թե պատերազմական այս դժվարին օրերին մեր հանրությունն ինչպես կարող է պահպանել ուժն ու մարտական ոգին։ Դրա համար մասնագետն առանձնացրել է երեք կարեւոր կետ․ առաջինում խոսել է, թե ինչպես հետեւել մեր հոգեկան առողջությանը՝ հոգեվիճակին, երկրորդում համառոտ ներկայացրել է, թե ինչպես պետք է մեզ պահենք մեդիադաշտում, երրորդում, թե ընդհանուր ինչ քայլեր պետք է անենք։

Խոսելով հոգեկան առողջության մասին՝ Հովսեփյանը նկատում է․ «Սթրեսային իրավիճակն ունի զարգացման երեք փուլ, առաջինը տագնապ ապրելու փուլն է, երբ մենք զգում ենք վտանգ, այն մեզ մոտ առաջացնում է բարձր տագնապ, բայց դա նախապատրաստում է կրտիկական իրավիճակին։ Այնուհետեւ սահուն անցնում է երկրոդ փուլին, երբ մենք մոտիվացված ու մաքսիմալ մոբիլիզացված իրավիճակում ենք։ Ապա սկսում ենք գործել»։

Ըստ հոգեթերապեւտի՝ մոտիվացված եւ մոբիլիզացված փուլը մեզ մոտ, ցավոք սրտի, այնքան էլ երկար չի տեւում, քանի որ գալիս է գերսպառման փուլը․ «Ինչո՞ւ է սա կատարվում, որովհետեւ մեր ուղեղը կրիտիկական իրավիճակներում ենթարկվում է ոչ թե մեր բանականությանը, այլեւ բնազդային օրենքներին, որոնք էլ ենթադրում են հետեւյալը. եթե կա արտակարգ իրավիճակ, պետք է մաքսիմալ ներդրումով այդ իրավիճակում գործենք։ Սակայն մեր բնազդը չի ենթադրում, որ այդ արտակարգ իրավիճակը կարող է երկար տեւել՝ շաբաթներ, ամիսներ։ Սովորաբար բնության մեջ արտակարգ իրավիճակը տեւում է բավականին կարճ, եւ ուժերի գերագույն մոբիլիզացիան այդ իրավիճակում տրամաբանական է»։

Իսկ ի՞նչ անել, երբ մեզնից պահանջվում է ուժերի երկարատեւ մոբիլիզացիա։
Ըստ Հովսեփյանի՝ նախ, մենք պետք է հասկանանք մեր օրգանիզմի, մեր փսիխիկայի աշխատանքի կանոնները, երկրոդ՝ պետք է փորձենք մեր իրականությունն ու գործունեությունը համապատասխանեցնել դրան, որպեսզի մեր ուժերը օգտագործենք հնարավորինս արդյունավետ։
«Քանի որ շատերիս մոտ արդեն եկել է այդ սպառման փուլը, ես կփորձեմ մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես անել, որպեսզի այդ սպառումը հաղթահարել եւ նույնիսկ սպառված վիճակում կարողանալ լինել մաքսիմալ օգտակար»,- ասում է հուգեբույժը։

Առաջին հերթին նա խորհուրդ է տալիս փորձել մենակ մնալ եւ հասկանալ, թե ինչ ենք զգում․
այս փուլում պետք է հնարավորինս լսենք մեր հույզերն ու հասկանանք, թե ինչ ենք զգում։ Սովորաբար, երբ ունենում ենք մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա, մեր զգացմունքները բթանում են։ Աստիճանաբար բացասական ինֆորմացիան սկսում ենք ընկալել հեռվից՝ չնույնականացնելով մեզ հետ, չապրելով դրա հետ կապված խոր էմոցիաներ, քանի որ այդ խոր էմոցիաները հնարավոր չէ շատ երկար ժամանակ ապրել։ Սակայն այս ամենն էլ բերում է նրան, որ բթանում է նաեւ մեր ուշադրությունը սեփական զգացմունքների հանդեպ։ Մեկին այդ իրավիճակում օգնում է մեդիտացիան, մյուսին՝ երաժշտություն լսելը եւ այլն։ Ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում, սակայն այստեղ հիմնական բաղադրիչը մենակ մնալն է։

Երկրորդ՝ պետք է ճիշտ հասկանանք, թե ինչն է մեզ մոտ առաջացնում մոտիվացիա․
Որոշ մարդկանց մոտ մոտիվացիա է առաջացնում ակտիվ գործունեության հնարավորությունը, մյուսի մոտ՝ շատ խոսելը եւ այլն։ Ուստի ամեն մեկս պետք է գտնենք այն, ինչը մերն է եւ փորձենք դրա շրջանակներում անել մաքսիմալը։ Ըստ Հովսեփյանի՝ այս ամենը եւս շատ անհատական է, բայց կա մի շատ կարեւոր փաստ, որը պետք է իմանանք բոլորս՝ մեր էներգիան սահմանափակ է, ու չի կարելի այն անընդհատ վատնել․ «Բոլորս արդեն մեծ քանակությամբ էներգիա ենք վատնել այս ընթացքում եւ հիմա շատ կարեւոր է, որ դրա վերջին պաշարները խնայենք»։

Մասնագետը նշում է, որ էներգիան խնայելու համար պետք է հնարավորինս նպատակահարմար ծախսվի, քանի որ մեր էներգիայի 80-88 տոկոսը ծախսում ենք սովորույթ դարձած գործողությունների, այլ ոչ թե նրանց վրա, որոնք ավելի նպատակահարմար են։ Ըստ նրա՝ պետք է հասկանանք, թե ինչ սվորույթներ ունենք, եւ եթե մեզ անհրաժեշտ չեն, փորձենք գոնե այս ընթացքում չկրկնել դրանք։ Ընդ որում, սա վերաբերում է ցանկացած տեսակի սովորույթներին, որոնք առանց ռեալ օգուտ բերելու մեզնից ժամանակ են տանում։ Դրական հույզերը վերականգնելու համար Հովսեփյանը խորհուրդ է տալիս հոգ տանել մտերիմների մասին՝ նկատելով՝ երբ հոգ ենք տանում մեր մտերիմների մասին, իրենցից ստանում ենք հետադարձ կապ, որը թույլ է տալիս այն օգտագործել՝ դրական էմոցիա ստանալու համար։

Ըստ Արամ Հովսեփյանի՝ այս իրավիճակի համար կայուն մոտիվացիայի աղբյուր է հայրենասիրական, մեր ազգային երգերը լսելը, մեր պատմության մասին կարդալը։ Մասնագետը նաեւ անչափ կարեւորում է, որ ամեն մեկս անենք այն, ինչ մեզ մոտ լավ է լինում՝ երգել, պարել, կատակներ անել, համեղ ուտելիքներ պատրաստել եւ այլն։

«Այս իրավիճակը ենթադրում է հանրային ոգին առողջ պահել, ուստի կարծես թե բոլորս ուզում ենք ռազմական թեմաներին մոտիկ լինել, օգնել զինվորին եւ այլն։ Պետք է հասկանանք, որ չենք կարող բոլորս դա անել, քանի որ մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ հնարավորությունները։ Այստեղ պակաս կարեւոր չէ օգնել օգնողներին: Մենք բոլորս փոխկապակցված ենք, եւ այս դեպքում օգնել զինվորին օգնողներին նույնչափ կարեւոր է, որքան առաջնագծում գտնվելը»,- նշում է հոգեթերապեւտը։

Հովսեփյանը խորհուրդ է տալիս այս օրերին չնայել նյութեր, որոնց տեսնելն ուղղակի անիմաստ է։ Դրանք կարող են լինել քաղաքական դեբատներ․ եթե այն ձեր մասնագիտության հետ կապ չունի ու անհրաժեշտ չէ, ուրեմն ավելորդ է։ Իսկ եթե ուզում ենք ժամանակ անցկացնել էկրանի առջեւ, թերթել մեր լրահոսն ու ինչ-որ վիդեոներ նայել, ապա նա խորհուրդ է տալիս նայել տեսանյութեր, օրինակ՝ այն մասին, թե ինչպես են օգտվում զենքից, լեռնային պայմաններում մարտական գործողություններն ինչ առանձնահատկություններ ունեն, ինչպես փախչել, եթե կրակում են մեզ վրա, կամ ուր եւ ինչպես թաքնվել, եթե ռումբ են նետում։ «Այս ամենն անելու դեպքում դուք ձեզ զերծ կպահեք անիմաստ, երբեմն դատարկ մեդիաերկխոսություններից եւ կունենաք որոշակի գիտելիք, որը ձեզ չի խանգարի, նույնիսկ եթե երբեւէ կարիք չլինի դա կիրառելու»,- վստահեցնում է Արամ Հովսեփյանը։

Ցանկացած տեղեկատվություն տարածելիս, լինի դա տեսանյութ, գրառում կամ նկար, անպայման պետք է հաշվի առնել բոլոր այն մարդկանց զգացմունքները, որոնք հիմա մտերիմներ ունեն ռազմաճակատում։ Ըստ մասնագետի՝ այս մարդիկ ապրում են այնպիսի անհանգստություն, որ պարապ այդ խոսակցությունները նրանց խոր ցավ են պատճառում։ «Նույնիսկ այն մարդը, որը չունի կորուստ, բայց ամեն օր քնելիս չգիտի, թե առավոտյան արթնանա ինչ լուր կլսի իր մտերիմի՝ երեխայի, ծնողի կամ ամուսնու մասին, դուք նրան ցավ եք պատճառում։ Մի պահ հիշեք, թե մեզ բոլորիս համար որքան ցավոտ է, որ, տեսնելով մեր կորուստները, աշխարը շարունակում է իր կյանքով ապրել։ Հիմա այդ նույն բանն եք անում այն մարդկանց հանդեպ, որոնք դաժան կորուստներ են տարել կամ ապրում են կորստի վախով։ Մի փոքր ավելի զուսպ եղեք եւ հանրային տարածքը մի դարձրերք աղբանոց, որը կվնասի բոլորին»,- նկատում է նա։

Երրորդ եւ կարեւոր կետը՝ հետեւել մեր առողջությանը․

Անդրադառնալով մեր երկրում տիրող մեկ այլ պատերազմի՝ վիրուսի տեսքով, Արամ Հովսեփյանը եւս մեկ անգամ հիշեցրեց՝ բոլորս այսօր պոտենցիալ զինապարտ ենք, իսկ զինապարտի պարտականությունն է իրեն պահել այնպիսի վիճակում, որ լինի մաքսիմալ պատրաստ ցանկացած պահի ներգրավվելու պայքարի մեջ․ «Չենք մոռանում կորոնավիրուսի մասին։ Ցանկացած մարդու հետ, բացի ձեր ընտանիքի անդամներից, շփվեք այնպես՝ կարծես իրենք բոլորը վիրուսով հիվանդ են․ պահպանեք հեռավորություն, դիմակ դրեք եւ ախտահանեք ձեռքերը»։

Եվ վերջում, հոգեթերապեւտը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ շարժվել, կրճատել ալկոհոլի գործածությունը։ Եվ վերադառնալով ամենասկզբի իր այն խոսքին, որ նման իրավիճակում բոլորիս էմոցիաները հնարավորինս սառչում են, որպեսզի քիչ ցավ ապրենք, կոչ արեց վիրտուալ կյանքից վերադառնալ իրական կյանք՝ հնարավորինս շատ մնալով այնտեղ եւ թույլ չտալով, որ մեր դրական զգացմունքները սառչեն։

«Իսկ զգացմունքներից ամենակարեւորը սերն է, երբ զգում ենք սեր, ե՛ւ ապրելն է ավելի հեշտ, ե՛ւ մահանալը»,- եզրափակում է նա։

Տպել
1978 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը