Թուրքերը մուրճով հարձակվել են Ֆրանսիայում խաղաղ ցույց անող հայերի վրա․ կա մեկ վիրավոր (տեսանյութ)

Ֆրանսիաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի այսօր եւս ակցիա են իրականացնում․ նրանք փակել են դեպի Վալանս տանող ճանապարհը՝ պարբերաբար վանկարկելով «Հաղթելու ենք», «Էրդողան՝ տերրորիստ», «Stop terrorism» եւ այլ արտահայտություններ։

Խաղաղ ակցիայի ընթացքում, սակայն, այս անգամ միջադեպ տեղի ունեցավ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։

Ակցիայի մասնակից հայերից մեկը, ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանելով տեղի ունեցածը, պատմեց․ «Մենք խաղաղ ցույց էինք անում, երբ խցանման միջից երեք թուրք դուրս եկավ, չգիտեմ՝ նախօրոք իմացել էին, թե չէ, որ մենք այստեղ ենք, բայց իջան մուրճերով, դանակներով, դուբինկաներով, դիտմամբ պրովոկացիա արեցին, մուրճով հարձակվեցին մերոնց վրա: Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց երեքն էլ համապատասխան պատասխանը ստացան, օգնության կարիք ունեն»։

Այս պահին շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերում տուժած հային։ Նա գիտակցության է եկել, տեղափոխվում է հիվանդանոց։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ թուրքերը 4-5 հոգի էին, կարողացել են մի կերպ փախչել։

Նշենք, որ տեղում են նաեւ ոստիկանության ծառայողները։ Վերջիններս հայերին հորդորեցին բացել ճանապարհը՝ ասելով, որ այդ հատվածում պետք է ուղղաթիռ վայրէջք կատարի։ Հայերը հետեւեցին նրանց հորդորին։ Ի դեպ, ֆրանսիացի ոստիկաններից մեկը հայերեն «ժողովուրդ» կանչեց, ինչը ոգեւորեց ակցիայի մասնակիցներին։

Տպել
1878 դիտում

Նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, և Կառավարությունն է որոշում՝ ինչպես ծախսի․Թունյան

«Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից ՀՀ-ն սեպտեմբերին դուրս էր գալիս, բայց պատերազմը 2-րդ շոկն առաջացրեց»

Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են պղծվել

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր

Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսինը Զինվորի տան հյուրն է եղել

Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

«Ազնավուր» հիմնադրամը իր գործընկերների աջակցությամբ 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան