ԱԱԾ-ն ոչ թե Վ. Մանուկյանով, այլ պարտության քարոզ տանող ամբողջ ցանցով պետք է զբաղվի. սա հեղաշրջման կոչ է. Տեր-Աբրահամյան

«Ինչպե՞ս կարելի է այն հերոսական դիմադրությունը, որն այսօր վարում է հայ ժողովուրդը, կոչել ամոթալի էջ». ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ նկատեց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Հայտարարելով, որ մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկը, երբ վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, Վազգեն Մանուկյանը ընդգծել էր՝ միակ փրկությունը գործող Կառավարության հրաժարականն է, իշխանությունը բանակին փոխանցումը, որից հետո նաեւ Պաշտպանության կոմիտեի ձեւավորումը:

Պարսավանքի այն արշավին, որ համացանցում հետեւեց Մանուկյանի եւ նրան միացած նախկին իշխանությունների մի քանի ներկայացուցիչների այս հայտարարությանը, հավանաբար միացան շատերը: Իսկ թե իրականում որն էր հայտարարության նպատակը՝ տարածված հայտարարությամբ պարզաբանեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբը.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ  զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»:

-Պարոն Տեր-Աբրահամյան, Վազգեն Մանուկյանն այսօր (երեկ) հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամոթալի եւ կործանարար էջերից մեկը, վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ հայության ապագան, ուստի այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը: Խնդրում եմ ձեր կարծիքն ասել այս հայտարարության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ կան հայտարարությանը որոշ միացողներ:

-Նախ՝ ինչպե՞ս կարելի է այն հերոսական դիմադրությունը, որն այսօր վարում է հայ ժողովուրդը, կոչել ամոթալի էջ։ Պատկերացնո՞ւմ եք, 1918-ին, երբ թուրքերը Երեւանի դռանն էին հասել, մեկը դիմադրության կոչ անելու փոխարեն խոսեր ամոթալի էջերի մասին։ Պատկերացնո՞ւմ եք, 1992-ի ամռանը, երբ թուրքը Գանձասարի դռանն էր հասել, Վազգեն Սարգսյանը, որի նահատակման տարելիցն է այսօր, ոչ թե մահապարտների խումբ կազմելու կոչ աներ, այլ խոսեր ամոթալի էջերի մասին։ Չշարունակենք՝ ամեն բան պարզ է ինքնին։

Հիմա հայտարարության բուն իմաստի մասին։  Նախ՝ այն հակասահմանադրական է եւ հակաօրինական։ Առաջին, որովհետեւ փաստացի ռազմական հեղաշրջման կոչ է անում, որը մեր բանակը բնականաբար ի սպառ մերժեց արդեն։

Երկրորդ՝ կոչ է անում Հայաստանի օրինական, ընտրված Կառավարության հրաժարական, եւ Կառավարության փոխարինում Սահմանադրությամբ չնախատեսված մի ինչ-որ մարմնով՝ ՊՊԿ-ով։  Այսքանն ինքին արդեն հակապետական, հակաօրինական արարք է։

Անհնար է պատկերացնել, բայց փաստ է, որ նման հակասահմանադրական կոչով հանդես է գալիս Հայաստանի հիմնադիրներից մեկը։

Իսկ եթե հաշվի առնենք, որ հեղաշրջման կոչ է արվում պատերազմի օրոք, բանակին կոչ է արվում դուրս գալ գերագույն գլխավոր հրամանատարի դեմ, այսինքն՝ պղծել բուն իսկ բանակի, զինվորի երդման, հավատարմության գաղափարը, ապա հակաօրինականից բացի տեղափոխվում ենք նաեւ հակաբարոյական, հակազգային դաշտ։

Ընդ որում՝ օրենքով նաեւ սահմանված է, որ բանակը դուրս է քաղաքականությունից, ուրեմն օրենքի եւս մեկ խախտում ունենք այստեղ։

-Համացանցում կային պնդումներ, որ հեղաշրջման այս փորձի հետեւում կանգնած են այլ մարդիկ, սա Վազգեն Մանուկյանի անձնական նախաձեռնությունը չէ: Ո՞ւմ նախաձեռնությունը կարող է լինել:

-Այս կոչի մեջ կային այսպես ասած փոքրիկ խորամանկություններ։ Առաջին հայացքից խոսվում է իշխանությունը բանակին փոխանցելու մասին։ Իրականում սրանից անմիջապես հետո ասում է, որ բանակը պետք է կազմավորի պաշտպանության կոմիտե՝ մի անհասկանալի մարմին, որի իբր անհրաժեշտության մասին արդեն առնվազն կես ամիս է խոսում են տարբեր քաղաքական խմբակների տեսակետներն արտահայտող «խոսափողները»։ Այսինքն՝ իրականում ոչ թե բանակին է անցնում իշխանություն, այլ այդ կոմիտեին։ Ինչ-որ քաղաքական մարմնի, ոչ սահմանադրական, որի կազմի մասին բան չի ասվում։  Բացի այն, որ սա պետական կարգի տապալման ծրագիր է, պարզ է, որ այս Կոմիտեի կազմում պետք է լինեն ինչ- որ քաղաքական գործիչներ։ Ովքեր՝ Մանուկյանը համեստորեն լռում է։ Գուցե ինքն իրեն էլ է այդտեղ տեսնում։ Բայց հաստատապես միայն ինքը չի ենթադրվում, եւ հաստատապես ինքը չէր լինելու այդտեղ գլխավոր դեմքը։ Նա ընդամենը միտք բարձրաձայնողն էր։ Պարզ է, նույնիսկ ոզնուն, որ այդ Կոմիտեի կազմում իրենք ենթադրում են Հայաստանի նախկին իշխող խմբերի այլեւայլ ներկայացուցիչների։  Հիշեցնեմ, որ ժամանակին 1992-ին Ղարաբաղում ստեղծվել էր Պետական պաշտպանության կոմիտե, որի նախագահը Քոչարյանն էր։ Մեր դեպքում, կարծում եմ, այդ անունը յուրահատուկ կոդ է՝ Քոչարյանին կամ նրա խամաճիկներից մեկին իշխանության բերելու։ Պարզ է, դա մի ձեւական բան է, անուն, որ չասեն՝ իշխանությունը պետք է զիջես այսինչ քաղաքական ուժերին, որ ժողովորդի առաջ լրիվ խայտառակ չլինեն։ Սա արդեն ամբողջը վերածում է զավեշտի՝ պատերազմի ժամանակ նրանք վերջնագիր են ներկայացնում պետությանը, որ իշխանությունը հանձնի ինչ- որ քաղաքական ֆիգուրի, որի անունը նույնիսկ ամաչում են ասել, որ ժողովուրդն ավելի եւս չվրդովվի։ Ու իրենց կարծիքով սա պետք է չհասկացվեր։

Մյուս խորամանկությունը կապված է այդ Կոմիտեի գործառույթների հետ։

Տեսեք, չի ասում, գիտեք, ստեղծում ենք Կոմիտե, որն այս օրհասական պահին պետք է վարի մեր ժողովորդի հերոսական պայքարը, կազմակերպի դիմադրություն, տանի մեզ դեպի հաղթանակ։ Նրանք սարսափում են հաղթանակ բառից։ Չէ, որ նրանց համար սա ոչ թե հերոսական պայքարի, այլ ամոթալի դրվագ է։ Ու այնքան սարսափած են, որ նույնիսկ ձեւի համար, թեկուզ ավելի շատ ազնիվ քյարփինջ խաբելու համար, նույնիսկ այդ տեքստում չեն ներառել այդ ամենը՝ պայքար, հաղթանակ եւ այլն։ Այլ գրում են ինչ-որ պատերազմի հետ կապված գործողությունների մասին։ Պատերազմի հետ կապված գործողությունն ի՞նչ է։ Ամաչո՞ւմ եք ասել՝ վարել հայ ժողովորդի դիմադրությունը, պայքարը, տանել նրան դեպի հաղթանակ։

Բայց էդ գործողությունը զուտ բառեր են։ Կոնկրետը կոչի վերջում  է։ Գնալու բանակցությունների շահագրգիռ պետությունների հետ։ Թվում է ինչ վատ բան է՝ բանակցել։ Վատ բան չէ, բայց այստեղ դա է նշված որպես միակ կոնկրետ, քիչ թե շատ պարզ նպատակ։ Ոչ թե պայքար, որը չկա, այլ ինչ որ բանակցություններ։ Ո՞ւմ հետ, ինչ բանակցություններ! Սա դարձել է ոմանց իդեա ֆիքսը, զառանցանքը։ Իբր ներկա կառավարությունը չի կարողանում բանակցել, թողեք մենք բանակցենք։ Ոչ պաշտոնական, ոչ հրապարակային մակարդակում այս միտքն անընդհատ պտտացնում են բավականին տարբեր քաղաքական շրջաններ, թե իբր, այս կառավարությունը չի կարողանում բանակցել, եւ պետք է այդ լիազորությունները տալ ազգի փրկիչներից մեկին։ Նամակներ, հանդիպումներ, քննարկումներ են այդ թեմայով կազմակերպում։ Սա էլ այս կոչի մյուս խորամանկությունը։

-Թեեւ Մանուկյանը չի նշում՝ իր դժգոհության կոնկրետ առիթը, սակայն ենթադրելի է, որ դա վարչապետի երեկվա հայտարարությունն է՝ ցավոտ փոխզիջումների մասին, ինչպես նաեւ ՊՆ-ի հրապարակած տեղեկությունը, որ թշնամին գրավել է Կուբաթլուն, հասել Սյունիքի դարպասներին: Ձեր կարծիքով վարչապետի այդ հայտարարությունը որեւէ վտանգ պարունակո՞ւմ է, թե ոչ, ինչու այն այդքան ցավոտ ընդունվեց: Կամ Կառավարության հրաժարականով խնդիրները կլուծվե՞ն:

-Վարչապետի ելույթը կարող էր անմիջական առիթ լինել, բայց հաստատապես պատճառը չէր։ Ես պատերազմի առաջին օրվանից որքան կարողանում եմ ուշադիր հետեւում եմ պատերազմի տեղեկատվական կողմին մեր ներքին դաշտում, տեսնում եմ, թե ով ինչ քարոզչություն է տանում, ինչ թեզեր է գցում դաշտ։ Եվ երբվանից։ Միայն ես չեմ տեսնողը, շատ-շատերը, նույնիսկ մարդիկ, որոնք կապ չունեն գուցե այս տեղեկատվական ճակատի հետ, նկատում են, ուղարկում են նաեւ ինձ, ինչ տեսնում են։ Հնարավոր չէ այս դարում թաքցնել ինչ- որ բան։ Որքան էլ որոշները նուրբ աշխատեն, որոշները՝ կոպիտ։

Պատերազմի առաջին իսկ օրվանից, երբ դեռ խոսք չկար որեւէ անհաջողության մասին, շատ որոշակի շրջանակներ, որոնք ներկայացնում են քաղաքական խմբերից մի քանիսի շահերը, բայց ոչ անմիջապես հենց քաղաքականներն իրենք, այլ իրենց տեղեկատվական սպասարկուները, ի թիվս այլ թեզերի, սկսեցին դաշտ նետել Պետական պաշտպանության կոմիտեի թեմա։ Ամեն մեկն իր երանգներով՝ որպես իբր համախմբող մարմին, ասենք, նախկին նախագահներով, նախկին վարչապետներով կամ ինչ- որ այլ նման ֆորմատներով։ Պարզ էր ըստ իս, որ համախմբման թեման այստեղ միայն դատարկ խոսք էր, իսկ իրականությունը՝ հեղաշրջման թեման էր։ Ոչ թե այդ կոմիտեն պետք է օգներ ներկա կառավարությանը, ինչը պարզ եւ հասկանալի կլիներ եւ ողջունելի, այլ փաստորեն պետք է փոխարիներ կառավարությանը։ Եթե դա նույնիսկ պարզ, ուղիղ  չէր ասվում, ապա հասկանալի էր ենթատեքստերից։ Հետո եղավ կուսակցությունների հայտնի հանդիպումը ու ինչ-որ նմանատիպ առաջարկները եւ այլն։

Ու գրում էին, թե մեզ մնացել է մի քանի օր, եթե էդ խորհրդավոր կոմիտեն չստեղծվի, վերջ պրծած ենք եւ այլն։ Միամիտ մարդը մտածում էր, լավ դա ի՞նչ տենց հրաշագործ Կոմիտե պետք է լիներ, որը մեզ պիտի փրկեր։ Ի՞նչ պետք է աներ։ Բնականաբար ոչ մի կոնկրետ բան չէր բացատրվում, միայն խորհդավոր խոսքեր..։

Այնպես որ այստեղ նորություն չկա։ Վազգեն Մանուկյանն ընդամենը իքս պահին հնչեցրեց այդ միտքը որպես հանարությանն առավել հայտնի ֆիգուր, բայց միտքը վաղուց է գցվել դաշտ, փորձարկվել։ Բնականաբար զրո արձագանք է ստացել լայն հանրության կողմից, որովհետեւ բացարձակապես դատարկ, ոչ մի բան իրականում չառաջարկող, ոչնչով չհիմնավորվող միտք է!։ Ինքնին նման Կոմիտե ստեղծելը տեսականորեն կարող էր եւ լավ բան լինել, բայց դա չպետք է լինի լոկ անուն, պետք է մարդավարի բացատրեն, կոնկրետ ինչ պետք է անի այն, ովքեր պետք է լինեն անդամները, ինչ սկզբունքով։ Բնականաբար դա չեն անում, որովհետեւ իրենց դարդը դա չէ, այլ հեղաշրջումը, եւ անուններն էլ այնպիսին են, որ չեն ուզում տալ։

-Ի հակադրություն Մանուկյանի եւ նրան միացած մի քանի այլ անձանց՝ համացանցում շատերը ԱԱԾ-ին կոչ են անում զբաղվել Վազգեն Մանուկյանով: Ինչպե՞ս եք վերաբերում այս կոչերին: Պետք է զբաղվե՞լ Մանուկյանով, թե՞ նրա հայտարարությունը ընթերցել եւ անցնել առաջ:

-ԱԱԾ-ն ոչ թե Մանուկյանով պետք է զբաղվի, այլ ԱԱԾ-ն  պետք է բացահայտի այն ամբողջ ցանցը, որը պատերազմի առաջին օրերից ի վեր գործում է Հայաստանում՝ առաջ տանելով պարտության քարոզ։ Դա բաց աղբյուրներով իսկ տեսանելի ցանց է։ Վստահաբար ունեն նաեւ արտաքին կապեր! Համարձակվեմ ենթադրել՝ ընդհուպ մինչեւ Բաքու։

Տպել
18467 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա