Աշխարհազորը կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

27/10/2020 schedule20:12

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից առաջարկված «Պաշտպանության մասին օրենքում» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ 

Պաշտպանության նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշեց, որ այս նախագծով օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորական սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։

«Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից։ Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի կողմից աշխարհազորային շտաբի միջոցով։ Աշխարահազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում՝ քաղաքապետի տեղակալը»։

Պաշտպանության նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ աշխարհազորայինի հետ պայմանագիր է կնքվում, նրան ամրակցվում է զենք, տրվում է զինվորական համազգեստ․ աշխարհազորին համապատասխան պաշտոնին նշանակում են աշխարհազորային շտաբի ղեկավարի հրամանով։

«Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով տարածքային սկզբունքով իրականացնում են Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմի ժամանակ հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևանում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,-նշեց նա։

Տպել
1079 դիտում

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ