Քննչական կոմիտեն քննարկում է Ադրբեջանի հարցով Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը․ Ռ․ Վարդանյան

ՀՀ քննչական կոմիտեն քննարկում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումների հիման վրա Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ քննարկումներ պետք է իրականացվեն նաեւ մյուս գերատեսչությունների հետ համատեղ․ «Պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը, որ ներկայացված փաստական տվյալների հիման վրա միջազգային ատյաններում համարժեք պատիժ եւ քրեական պատասխանատվություն լինի»,- ասաց նա։

Միջազգային քրեական դատարանը քրեական արդարադատության առաջին, մշտական միջազգային մարմինն է, որի իրավասության շրջանակում են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ինչպես նաեւ՝ ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Այս կառույցին դիմելու համար անհրաժեշտ է, որ պետությունը վավերացրած լինի դրա ստատուտը՝ կանոնադրությունը, որը Հայաստանի կողմից վավերացված չէ։ Սակայն սահմանված բացառության համաձայն՝ ռազմական գործողությունների բնույթից, էսկալացիայից կախված՝ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է իրավիճակը հղել դատարանին, եւ այդ դեպքում պետությունների վավերացումը անհրաժեշտ չի լինի։

ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը այսօր հայտարարեց, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեվի, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական եւ սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմեր։ Դրանցից է, օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, համաձայն որի՝ ՄԱԿ-ի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից։ Խախտվել են նաեւ 1974 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված N 3314 բանաձևի մի շարք կետեր, որոնք արգելում են պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք, պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ ցանկացած տիպի զենքի կիրառումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեի վարույթում հարուցվել եւ քննվում են 279 քրեական գործեր: Անդրադառնալով դրանց շրջանակում միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ Ռաֆայել Վարդանյանն ասաց․ «Քրեական գործերով ձեռքբերված բոլոր փաստական տվյալները մենք փոխանցում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որի կողմից այդ տվյալները, այդ թվում՝ դեպքի վայրերի զննության արձանագրությունները, լուսանկարները ուղարկվում են ՄԻԵԴ»։

 

Տպել
1186 դիտում

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը