«Կատարված ստորության մասին լռել չեմ կարող»․ դպրոցի տնօրենին մեղադրում են հիմնադրամին ուղարկվելիք գումարը վերցնելու համար

27/10/2020 schedule19:37

«Ծպտուն չէի հանի, եթե բանկ թալանած լինեին, բայց Չեխովի անվան դպրոցում կատարված ստորության մասին լռել չեմ կարող»․

Երեւանի Չեխովի անվան հ․55 դպրոցի ծնողներից մեկը՝ Ռեգինե Պրազյանը, ժամեր առաջ նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա խոսել է օրեր առաջ դպրոցում տեղի ունեցածի մասին, երբ դպրոցում գումար են հավաքել զինվորների, «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու համար, սակայն գումարի մի մասն անհետացել է։ Ծնողն ակնարկել է, որ դեպքը կատարվել է կրթական հաստատության տնօրեն Գայանե Սարուխանյանի մասնակցությամբ։

«Ծնողների մեծ մասը ցանկացել է գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, սակայն դպրոցի տնօրեն տիկին Գայանե Ժորայի Սարուխանյանը խոչընդոտել է եւ առաջարկել գումարը ծրարներով գցել արկղիկի մեջ։ Արկղիկ կոչվածը, իհարկե, տեսախցիկների հսկողության տակ չի եղել, առհասարակ տեսախցիկները միայն դրսում են տեսանկարահանում։ Տիկին Գայանեն այնքան բարի է գտնվել, որ առաջարկել է նաեւ առանձին գումար հավաքել՝ զինվորի իմունիտետը բարձրացնող մեղր ու պոպոք գնելու համար։ Բանն այն է, որ տիկինն իր հայրենի քաղաք Վանաձորում ունի ընտանեկան բիզնես հանդիսացող մեղվաբուծարան»,- գրել է ծնողը։ Նա նշել է, որ 50 հատ 100-200 գրամանոց մեղր են գնել նշված մեղվաբուծարանից։ Մեղրի համար հավաքված գումարը չի ֆիքսվել։ Որոշ հարուստ ծնողներ տվել են գումարը եւ չեն էլ ցանկացել, որ գրանցեն։

Շուտով հենց դպրոցի տնօրենն է զանգահարել ոստիկանություն ու հայտնել գողության մասին լուրը, մինդեռ, ըստ օգտատիրոջ, տնօրենն իրավապահ մարմիններին դիմել է այն ժամանակ, երբ ամեն դասարան իր ծրարի պարունակությունը նկարել է եւ գրանցել։ Այսինքն՝ հայտնի է եղել, թե որքան գումար պետք է լիներ հավաքված։

«Ըստ իմ ունեցած ինֆորմացիայի՝ ձերբակալվել է պահակը։ Բոլորի անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով հանդերձ՝ պետք է խնդրեմ, որ այս գործը մանրամասն քննեն, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն։ Ուզում եմ խնդրել նաեւ, որ ստուգեն, թե Գարիկ Թորոսյան անունով անձն ինչպե՞ս է հասցնում համատեղել գիշերային պահակի գործը փոքրերի մասնաշենքում՝ լինելով տիկին Գայանեի վարորդը եւ ընտանեկան վարորդը։ Չնայած տեղի բնակիչները երբեք այդ կողմերում պահակ չեն տեսել»,- գրել է ծնողը՝ հույս հայտնելով, որ որեւէ ծածկադմփոց չի լինի, դեպքը կբացահայտվի, քանի որ զինվորի բաժինը գողացողը անբարոյական է ու սրբապիղծ ազգի դավաճան։

Ծնողը հավելել է, որ դպրոցի հաշվապահն է գումարը փոխանցել հիմնադրամին։ Նա հրապարակել է հավաքված գումարի ցուցակն ըստ դասարանների, նաեւ հիմնադրամին ուղարկած 4 մլն-ի անդորագիրը։ Ըստ նրա՝ ցուցակում պակասում են դասարաններ, սակայն բոլորն անխտիր մասնակցել են եւ ցուցակին նայելիս երեւում է, որ պակասում է 601.000 դրամ։

Հրապարակման մեջ Ռեգինե Պրազյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին խնդրել է նշված տնօրենին շրջապատել ուշադրությամբ, քանի որ իրենք շատ կասկածներ ունեն, իսկ իրենց դպրոցում նախկինում երբեք առանց նախկին առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի «դաբռոյի» ստուգայցեր չեն կազմակերպվել։

Չեխովի անվան դպրոցից «Հայկական ժամանակի» հարցերին ի պատասխան ասացին, որ ոստիկանությունը հորդորել է դպրոցի տնօրենին, որպեսզի լրագրողների հետ որեւէ քննարկում չունենա, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Քրեական գործ հարուցվա՞ծ է ճշտող հարցին ի պատասխան՝ հաղորդեցին, որ՝ այո. «Եվ խնդրել են զերծ մնալ որեւէ քննարկումից, որ կարող է խոչընդոտել գործի բացահայտմանը։ Դա է ամբողջ խնդիրը»:

Տպել
14908 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում