Կառավարությունը բոլոր միջոցները կկենտրոնացնի Արցախում վնասները վերականգնելու համար․ Ղուլարյան

Արցախում ընթացող պատերազմը բացի ցավալի մարդկային կորուստներից՝ պատճառել է նաեւ տնտեսական լուրջ կորուստներ։ Քանդվել են մեծ թվով շենք-շինություններ, ենթակառուցվածքներ, վնասվել են նաեւ ճանապարհները։ Այս խնդիրներն ուսումնասիրելու համար օրեր առաջ Արցախ էր այցելել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը։

Նա ընդգծում է՝ վնասները շատ մեծ են, սակայն իրավիճակի կարգավորումից հետո ամբողջ ռեսուրսները կենտրոնացվելու են, որպեսզի դրանք վերականգնվեն։

- Պարո՛ն Ղուլարյան, Արցախը թշնամու հրետակոծությունների հետեւանքով նյութական մեծ վնասներ է կրել: Օրեր առաջ այցելել էիք Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Թեեւ դեռ պատերազմական գործողությունները չեն ավարտվել, սակայն կխնդրեի ձեր նախնական դիտարկումները ներկայացնել, թե ընդհանուր առմամբ ի՞նչ վնասներ են հասցվել շենք-շինություններին, ենթակառուցվածքներին:

- Հոկտեմբերի 17-ին Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ եղել ենք Ստեփանակերտում եւ հանդիպել ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։ Շրջել ենք Ստեփանակերտում, ուսումնասիրել հրետակոծությունից մասնակի կամ ամբողջությամբ քանդված բազմաբնակարան շենքերը, անհատական բնակելի տները, հասարակական նշանակության օբյեկտները։ Բազմաթիվ վնասներ է կրել քաղաքը, թշնամու կողմից թիրախավորված ենթակառուցվածքները, ճանապարհները, ինժեներական կառուցվածքները…։ Վերականգնման նպատակով կազմել ենք առաջին անհրաժեշտության շինանյութերի եւ որոշ կոնստրուկցիաների ցանկը։ Հանդիպումներ ենք ունեցել նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։ Քննարկումների ընթացքում ճշտվել են հրատապ խնդիրները եւ անելիքները: Այցելել ենք նաեւ Շուշի եւ ծանոթացել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վիճակին:

- Հավանաբար առաջացած խնդիրների գույքագրում եք իրականացրել. Ձեր գնահատմամբ՝ Արցախում շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների քանի՞ տոկոսն է այս պահին վնասված, քանի գյուղ-քաղաք, շենք-տուն կա, որ ունի վերականգնման կարիք։

- Այդ թվերը ես հիմա չեմ կարող ասել, որովհետեւ ծավալները փոփոխվում են, կարող եմ ասել, որ հազարավոր օբյեկտներ են վնասվել։ Մտածում եմ, որ մենք պետք է հիմա նախնական շինանյութի պահեստավորումներ իրականացնենք, ամեն ինչը ցուցակագրենք, հասկանանք՝ ինչ քանակներ ենք կարողանում կուտակել, որ անհրաժեշտության դեպքում անհապաղ սկսենք վերականգնել շենքերը, տեխնիկական վիճակը ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք հնարավոր կլինի դրանք վերականգնել, թե նոր շենք պետք է կառուցել։

- Հնարավո՞ր է ասել, թե պատերազմի ավարտից հետո որքան ժամանակում հնարավոր կլինի վնասները վերականգնել, հարկադրաբար իրենց տները լքած բնակչությանը վերադարձնել տուն:

- Ես կարող եմ Տավուշի օրինակով ասել, որ նախ մեր վարչապետի, Կառավարության պահանջն այն էր, որ վերականգնելը մենք պետք է լավագույն տարբերակով իրականացնենք՝ ամենաամուր, ամենագեղեցիկ, ամենաժամանակակից ձեւով, նաեւ մաքսիմալ արագ։ Դրա համար հիմա կարող եմ միայն վստահաբար ասել, որ շատ արագ կմեկնարկեն այդ աշխատանքները, իսկ ծավալից ելնելով արդեն նաեւ ժամկետները կկարողանանք հստակեցնել։ Առաջին հերթին, իհարկե, պետք է մարդկանց կեցավայրը ապահովել, դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհներն ու ենթակառուցվածքները վերականգնել։ Ասեմ, որ նույնիսկ այս պատերազմական իրավիճակում Ստեփանակերտի քաղաքաշինության նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը հրատապ վերականգնողական աշխատանքներ իրականացնում են։ Պետնախարարի եւ ՀՀ փոխվարչապետի համագործակցությունն է անընդհատ, այնտեղ բրիգադներ են ուղարկվել։ Բնակարանները թաղանթներով փակելու, կտուրը կառուցելու եւ այլ խիստ հրատապ աշխատանքներ են այսօր արվում։ Ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնողական աշխատանքները եւս անհապաղ իրականացվում են։ Այն խնդիրները եւ խոչընդոտները, որոնք հնարավոր է վերացնել՝ վերացվում են։

- Ինչպես Տավուշի հրետակոծությունից հետո որոշվեց նոր որակի զարգացած համայնքներ ստանալ, հնարավո՞ր է Արցախը եւս այլ որակի եւ տեսքի վերականգնվի։

- Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Ասեմ նաեւ, որ Արցախում ինչ արվում էր վերջին 2-3 տարվա ընթացքում, նույնպես շատ ժամանակակից է եւ ներկա պահանջներին համապատասխան։

- Այս պահին կա՞ն համապատասխան միջոցներ՝ վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, թե՛ շինարարական պարագաների, թե՛ մարդկային ռեսուրսների եւ թե՛ ֆինանսական առումով։

- Այսօր բոլոր միջոցները եւ անհրաժեշտ բոլոր հնարավորությունները գնում է պաշտպանական նպատակներին։ Համոզված եմ, որ վերականգնողական աշխատանքներն սկսելիս ամբողջ ուժերը կկենտրոնացվեն այդ վնասները վերականգնելու եւ պատերազմի հետքերը վերացնելու ուղղությամբ։ Կառավարությունը բոլոր միջոցները կկենտրոնացնի, մենք բոլորս ազգովի պարտավոր ենք դրանք վերացնել։

- Հայաստանի տարածքին եւս հարվածներ են հասցվել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ ծավալի են այստեղ առկա նյութական վնասները: Վնասների վերականգնում իրականացվո՞ւմ է արդեն, թե սպասում եք պատերազմի ավարտին:

- Որոշ հարվածներ եղան Վարդենիսում, դրանց մարզպետարանները եւ համայնքապետարանները անմիջապես արձագանքել են, այդ խնդիրներն անմիջապես նրանց հսկողության տակ է առնվել։ Ես առիթ ունեցել եմ խոսելու նաեւ մարզպետի հետ, օպերատիվ աշխատանք իրականացվում է, բայց, իհարկե, այսօր մեր բոլորիս նպատակը սահմաններն են ու պատերազմական գործողությունները արագ ավարտելը։

Տպել
1607 դիտում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը