Միայն սեպտեմբերի 26-ին և 27-ին Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել 1000 զինծառայող․ ՔԿ-ն բազում ապացույցներ ունի

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմում Թուրքիայի զինված ուժերի, ինչպես նաեւ այլազգի վարձկանների եւ միջազգային ահաբեկիչների ներգրավվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան։

Քննչական կոմիտեում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ըստ անցնող օրերի հաջորդականության որոշ մանրամասներ ներկայացրեց դրանցից։ Վարդանյանը նշեց, որ վարձկաններ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ ներգրավված են նաեւ ՀՀ Սյունիքի մարզի հարակից սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողություններում։

Ձեռքբերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի մի քանի հարյուր զինծառայողներ մնացել են այնտեղ, իսկ սեպտեմբերի 26-ին եւ 27-ին Թուրքիա-Ադրբեջան եւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան օդուղիներով Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի շուրջ 1000 զինծառայողներ․ «Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ձեռք բերվել՝ այլ երկրներից բերված իսլամիստ գրոհայինների առկայության, ռազմական գործողություններում ներգրավվածության, ինչպես նաեւ արաբալեզու զինյալների առկայության վերաբերյալ»։  Ըստ դրանց՝ արաբալեզու զինյալները ընդգրկված են եղել դիվերսիոն ներթափանցման խնդիրների իրականացման մեջ, իսկ վերջիններիս տեղաշարժն իրականացվել է թուրքական արտադրության «Կոբրա» տեսակի թեթև զրահամեքենաներով։

Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին, նկատվել են նաեւ Սիրայից տեղափոխված գրոհայինների խմբեր, որոնք տեղակայվել են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանամերձ գոտիներում, Հորադիզի մոտակայքում․ «Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, հաստատվել է արաբալեզու (ենթադրաբար Սիրիայի հարավից) առնվազն 300 գրոհայինների մասնակցությունը «Արևելյան» օպերիացիոն ուղղությամբ  ընթացող մարտական գործողություններին: Նրանք գործել են անկախ, առանձնացված խմբերով, առանձին խնդիրներով եւ ապահովվել են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունները»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ տեղեկություններ են ստացվել նաեւ դրան հաջորդող օրերին Սիրայից Ադրբեջան եւս  800 գրոհայինների տեղափոխման մասին։ Նրանցից 2-ը արդեն սպանվել է։

Հոկտեմբերի 1-ին արդեն հաստատվել է թուրքմեն գրոհայինների մասնակցությունը «Արևելյան» օպերացիոն ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, որոնց ընթացքում վիրավորում են ստացել գրոհայիններից առնվազն երկուսը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, հաստատվել է նաեւ պակիստանցի վարձկանների ներկայությունը։

Քննչական կոմիտեի քրեագիտության վարչության պետի տեղեկություններով՝ հոկտեմբերի 04-ին Գյանջայում են գտնվել Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների առնվազն 300 զինծառայող (ենթադրաբար՝ «Մորեգույն բերետներ»), որոնք, հավանաբար, նախապատրաստվել են «Արևելյան» եւ «Հյուսիս-արևելյան» օպերացիոն ուղղությամբ հատուկ գործողություններ իրականացնելուն․ վերջիններս նախկինում մասնակցել են Աֆրինի եւ Իդլիբի մարտական գործողություններին․ «Նույն օրը Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին ընդգրկվել են նաեւ սիրիացի զինյալները, որոնք քողարկման նպատակով հանդերձավորվել են Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ զորքերի համազգեստով, քաղաքացիական հագուստով քողարկվել են նաեւ Թուրքիայի զինված ուժերի 400 զինծառայողներ, որոնք հոկտեմբերի 4-ի առավոտյան Թուրքիայից ժամանել են Ադրբեջան»։

 

Տպել
920 դիտում

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառի համար ծառի ճյուղեր են կտրում (տեսանյութ)

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. ԱԱԾ

Հանդիպումը, որը կայացավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է. Ֆրանսիայի ԱԳ նախարարը Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը. Հայկ Մարությանի շնորհավորել է Ստեփանակերտի օրը

Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո.Միրզոյանը հանդիպել է Նուլանդի հետ

Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են արցախի դերասանները

Կոչ եմ անում շինարարությունը տեղափոխել ՀՀ տարբեր հատվածներ. Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Build Armenia - 2021» էքսպոյին

Կողոպուտի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել

Քաղաքացին պետք է բավարարված և գոհ հեռանա՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՔԿԱԳ պետին

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Զորամասերից մեկում պատերազմի զոհերին նվիրված հուշաքար և մատուռ է բացվել (լուսանկարներ)

Ջանֆիդայի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտվել է

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

«Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել մատնեմատը, պոկել կրծքանշանը, հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև

Գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում

«Օպելի» ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է և կալանավորվել

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին կհայտարարվի մեկ րոպե լռություն

Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

Սահմանվել են տուգանքի նոր չափեր

Զբոսաշրջության ոլորտի առաջատար fvw Travel Talk գերմանական լրատվականի 10 էջը նվիրված է Հայաստանին

Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

Հանդիպել են ՀՀ և Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահները

«Երևանի ոսկերչական գործարանի» գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

Ֆրանսիական Շամոնիից՝ հայկական Դիլիջան. հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» (տեսանյութ)

Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը. նշվում է Ստեփանակերտի օրը

Երևանի կանաչապատման հիմնարկը նոր տեխնիկա ունի. հիմնարկում վարորդների խնդիր կա (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Կորոնավիրուսային իրավիճակն ավելի է վատթարանում. երեկ հաստատվել է 1066 նոր դեպք, գրանցվել՝ 23 մահ

Էդուարդ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանն ընդգծել է գերիների հայրենադարձման խնդրի քաղաքականացման անընդունելիությունը (տեսանյութ)

Հատուկ ծրագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Շենաթաղում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Երևանի մի քանի փողոցում և 4 մարզի որոշ համայնքներում լույս չի լինի

Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը