Այս փուլում փոխզիջումների մասին խոսակցությունը սպառված է. թող ոչ ոք չոգեւորվի թշնամու փոքր հաջողությունից

Ի՞նչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ երեկ ուղիղ եթերում դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց. «...Ես կարծում եմ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների»:

Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը այս հարցն ուղղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: 

«Խոսքը նրա մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցություններին եւ բանակցությունների ընթացքում եթե կլիներ որեւիցե առաջարկ, որը մեր համար ընդունելի կլիներ, դա կդրվեր Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի քննարկմանը: Եվ փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան եւ չեն կարող լինել. այս փուլում այդ խոսակցությունը սպառված է»,- պարզաբանեց Սիմոնյանը՝ հավելելով, որ սխալ է այդ հարցում որեւիցե կոնկրետացում մտցնելը կամ դրա մեջ ինչ որ բան գտնելը:

Հարցին՝ խոսքը Լավրովյան հայտնի պլանի մասին չէ՞՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ եթե խոսքը դրա մասին լիներ, դրա հետ կապված փաստաթուղթը արդեն պատրաստ էր, բանակցությունը երկար ժամանակ գնացել էր, էդ խոսակցությունը կշարունակվեր:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանը այդպես էլ չի դիմում ՀԱՊԿ-ին: 

«Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ում եւ նման կառույցներում որոշումը կայացվում է կոնսենսուսային տրամաբանության մեջ: ...Դուք գիտեք, որ Հայաստանն է անդամ, Արցախը այդ կառույցում չկա...Որպեսզի տեղ չթողնենք այսպես ասած սեթեւեթելու կամ խուսափելու, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այդ քայլը կստանա դրական պատասխան: Չեմ կարող շատ բաներ ասել, բայց այսօր մենք դրա կարիքը չունենք: Հայաստանի սահմանին վտանգի պարագայում մեր գործընկերները չեն թողնի այդ վիճակը խորանա»,- պատասխանեց Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ այսինքն մտավախություն կա, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ կարող են չաջակցել Հայաստանի դիմելու դեպքում՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ինքը չի բացառում՝ հաշվի առնելով, որ բոլոր պետությունները իրենց շահերը ունեն: 

Սահմանից վերադարձած Ազգային ժողովի փոխոսնակը անդրադարձավ նաեւ մեր զինվորների ոգուն: Ըստ նրա՝ այսքան մեծ ծավալներ ունեցող պատերազմը ունի ոչ միայն խնդիրներ, այլեւ դրական կողմեր.

«Ես կարող եմ ուրախացնել մեր համաքաղաքացիներին, որ այսօր արդեն դրական կողմերը շատ ավելի շատ են: Այն անսպասելիությունը, այն մտքի մեջ անհավատ վիճակը, որ սա իրոք կատարվում է, երազ չի, արդեն անցել է եւ կոնկրետ գործողություններ են տեղի ունենում: Մեր բանակը, մեր տղերքը ու մեր կամքը բավականին բարձր մակարդակի են գտնվում եւ մենք դա ապացուցել ենք թշնամու մռթին տալով: Ի սկզբանե էլ հայ զինվորը, Արցախը, արցախցին կանխել է ու կասեցրել է մի բան, որը թշնամին ուզեցել է անել, այն է՝ իր անկախության օրը թշնամին պատրաստվել է նշել Ստեփանակերտում, եւ պատրաստվել է բլից կրիգ անելու: Մի պլան, որը մեր տղաները կասեցրել են եւ պատերազմը մտել է ձգվող, ծամծմվող փուլի մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ բնական է՝ Թուրքիայի, ահաբեկիչների մասնակցությամբ ալիքը կարող էր ինչ-որ հաջողություն ունենալ, բայց որեւիցե մեկը թող դրանից չոգեւորվի: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է սպասել լավ լուրերի, իսկ դրանք անպայման լինելու են:

 

Տպել
2207 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ