Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են համակարգել մարտական պատրաստության դասընթացները

Հուլիսյան դեպքերից հետո չհասնելով ռազմական որեւէ հաջողության եւ կրելով մեծ կորուստներ՝ Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը՝ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի, ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել եւ իրականացրել են ագրեսիայի ակտ, որի գործողությունները սկսվել են հուլիսի 29-ից, երբ Ադրբեջանում Թուրքիայի հետ զորավարժություններ էին իրականացվում:

Քննչական կոմիտեում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՔԿ-ի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ նշված զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի ԶՈՒ մեծաթիվ զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը եւ տեղերում շարունակելով իրականացնել մարտական պատրաստության աշխատանքները»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։

Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների նախապես ծրագրման մասին է վկայում նաեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալներն այն մասին, որ մինչեւ բուն ռազմական գործողություններ սկսելը՝ դեռեւս սեպտեմբերի սկզբներին, ԶՈՒ ծառայողներին կոնկրետ հրաման է տրվել պատրաստվել պատերազմի Արցախի Հանրապետության դեմ։

«Սեպտեմբերի կեսերից արդեն Ադրբեջանում կազմակերպվել եւ իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։ Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են իրականացրել եւ համակարգել մարտական պատրաստության դասընթացները»,- նշեց քրեագիտական վարչության պետը։

Գնդապետի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին՝ նախքան բուն ռազմական գործողություններ սկսելը, զինված ուժերը հանվել է իր մշտական տեղակայման վայրերից եւ համապատասխան ռազմական տեխնիկայի համադրումներով տեղակայվել արցախա-ադրեբջանական շփման գծի երկայնքով: «Ավելին՝ մինչեւ լրիվ մարտական պատրաստության բերվելը շփման գծին հարող Ադրբեջանի խիտ բնակեցված բնակավայրերում՝ անմիջապես քաղաքացիական բնակիչների տների բակերում, տեղակայվել են հրթիռահրետանային կայաններ:

Հարկ է փաստել, որ միչեւ սեպտեմբերի 27-ը եւ դրանից հետո շարունակաբար Ադրբեջանի զինված ուժերը համալրվել է Իսրայելից, Թուրքիայից Չեխիայից, Բելառուսից եւ այլ պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը:

Տպել
1914 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել