Իմ այդ ժեստով ուզում էի խփածս գոլերը նվիրել իմ հայրենակիցներին. Տիգրան Բարսեղյան

27/10/2020 schedule14:36

Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նախօրեին կայացած Ղազախստանի առաջնության հերթական տուրի խաղում դուբլի հեղինակ դարձավ: Խաղից հետո ակումբի մամուլի ծառայությանը տված մեկնաբանությունում Բարսեղյանը պատմել է ունեցած տպավորությունների մասին:

«Ուրախ եմ, որ այսօր գոլեր խփեցի, ավելի ուրախ եմ, որ այդ գոլերն օգնեցին շատ կարևոր հաղթանակ տանել: Սակայն պետք չէ թուլանալ, հիմա պետք է մի քիչ ուրախանալ ու մոռանալ այս խաղի մասին, պատրաստվել մյուս հանդիպումներին»,- ասել է նա:

Խփած առաջին գոլից հետո Բարսեղյանը շրջվել է դեպի մրցակցի դարպասի հետևի տրիբունայում գտնվող տեսախցիկը և պատիվ տվել: Դրանով Բարսեղյանը ցանկացել է իր գոլերը նվիրել հայրենակիցներին:

«Ինչպես գիտեք, հայրենիքումս՝ Հայաստանում, պատերազմական դրություն է: Իմ այդ ժեստով ուզում էի խփածս գոլերը նվիրել իմ հայրենակիցներին, ովքեր հիմա հայրենիքում բարդ դրության մեջ են: Հուսով եմ՝ շուտով իմ երկրում ամեն ինչ տեղը կընկնի, ու մարդիկ կկարողանան հանգիստ ապրել»,- նշել է ֆուտբոլիստը:

Հաջորդ տուրում «Աստանային» կարևոր հանդիպում է սպասում առաջատար Ալմա-Աթայի «Կայրաթի» հետ, որը շատ կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքային թիմի համար:

«Հաղթանակից հետո ամեն ինչ կարելի է ասել: Բայց մենք պետք է կենտրոնացած մոտենանք խաղին ու մի նպատակ ունենանք՝ հաղթել»,- եզրափակել է Բարսեղյանը:

«Աստանան» 15 տուրից հետո ընթանում է երկրորդ տեղում՝ «Կայրաթից» հետ մնալով 11 միավորով, սակայն իր հիմնական մրցակցից մեկ խաղ պակաս է անցկացրել:

Տպել
491 դիտում

Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ Կառավարությունը ձեր կողքին է, ձեր ցավով ապրողն է. վարչապետ (տեսանյութ)

Վերադարձող փախստականները, պահպանվող դիրքերն ու հանձնված բնակավայրերը. միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Կորոնավիրուսի ծանր դեպքերի վարման համար Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության թիմի չորս անդամ գործուղվել է Հայաստան

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Չեմպիոնը հաղթեց գավաթակրին. «Արարատ-Արմենիան» բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ