Նոր վարկային համաձայնագիր, որով Հայաստանին 17 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Այսօր՝ հերթական նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկեց Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այս տարվա ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին 2 ծրագրերը, որոնք ուղղված են համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը։ «Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչ այժմ, ուներ 30 միլիոն դոլարի արժեք, և իրականացված ծրագրի շրջանակներում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջպահական հաստատություններ, կառուցվել են համայնքային կենտրոններ, գույքով են համալրվել մանկապարտեզներ, հանրակրթական դպրոցներ և այլն»։

Նախարարի տեղակալը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրվող  լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի 17 միլիոն եվրո։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում օժանդակություն է նախատեսվում սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մակարդակում, միջհամայնքային սոցիալական-տնտեսական նախաձեռնություններին։ Նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ օժանդակության տրամադրում, կարողությունների գնահատում և տեխնիկական աջակցություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ «Այս ծրագիրը մենք գնահատում ենք  էֆեկտիվ, որովհետև նախկին ծրագրերը, որ իրականացվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից, էականորեն բարելավել են մեր համայնքային ենթակառուցվածքները»։

Տպել
246 դիտում

Նարեկ Հախնազարյանը կատարել է Կոմիտասի «Կռունկը»՝ այն նվիրելով Արցախում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանի պաշտոնից ազատման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱՆ խոսնակ

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն․այն հենց այսօր լինելու է Մոսկվայում

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել․ խոսնակ

Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի հուղարկավորության արարողությունը

Արմավիրցի փոքրիկը պատերազմի օրերին 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել՝ գումարը փոխանցելով հիմնադրամին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ ակնկալում են ՌԴ-ի աջակցությունը

ԱՆ-ում տեղի է ունեցել քննարկում պատերազմի ընթացքում վարձկանների ու ահաբեկիչների կիրառության առնչությամբ

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին

ԵՄ, Իտալիայի դեսպանները և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված գումարի 100 միլիոն դրամը կհատկացվի Ստեփանակերտին

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց

Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան

Նորագավթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ մեկնել է 3 մարտական հաշվարկ

Շարքային Արկադի Վերդյանը թշնամու կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. մերօրյա հերոսները

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Համահայկական հիմնադրամի ծախսերի ու փոխանցումների՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են. Ֆիննախ