Ադրբեջանի կողմից հայկական էջերին ուղարկվող պատերազմական դաժանություններով տեսանյութերը կուղարկվեն միջազգային մարմիններին

26/10/2020 schedule23:05

Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։

Ավելին, սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։

Ընդ որում, ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին:

Ցանկացած պարագայում այդ տեսանյութերը տեղադրվում են մոնտաժված ու մշակված վիճակում, ինչը վկայում է այն մասին, որ դրանք անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ:

Ադրբեջանական նշված սոցիալական ցանցերի էջերի կամ օգտահաշիվների ընդգծված առանձնահատկություններից է այն, որ դրանք հաճախ արված են հայկական էջերին ու օգտատերերերին մոլորեցնելու համար՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք վարվում են հայկական աղբյուրներից կամ հայկական էջեր են։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը ու դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։

Ընդ որում, այդ տեսանյութերում բոլոր վայրագություններն ու դաժանության տեսարանները Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է ներկայացնել առանց մշակման՝ այնպես, ինչպես դրանք ուղարկվում են հայկական էջերին ու օգտատերերերին, որպեսզի մեր միջազգային գործընկերները կարողանան պատկերացում կազմել իրական վիճակի մասին:

Տպել
315 դիտում

Նարեկ Հախնազարյանը կատարել է Կոմիտասի «Կռունկը»՝ այն նվիրելով Արցախում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանի պաշտոնից ազատման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱՆ խոսնակ

Անհետ կորած զինծառայողները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն․այն հենց այսօր լինելու է Մոսկվայում

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել․ խոսնակ

Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի հուղարկավորության արարողությունը

Արմավիրցի փոքրիկը պատերազմի օրերին 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել՝ գումարը փոխանցելով հիմնադրամին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ ակնկալում են ՌԴ-ի աջակցությունը

ԱՆ-ում տեղի է ունեցել քննարկում պատերազմի ընթացքում վարձկանների ու ահաբեկիչների կիրառության առնչությամբ

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին

ԵՄ, Իտալիայի դեսպանները և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված գումարի 100 միլիոն դրամը կհատկացվի Ստեփանակերտին

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց

Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան

Նորագավթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ մեկնել է 3 մարտական հաշվարկ

Շարքային Արկադի Վերդյանը թշնամու կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. մերօրյա հերոսները

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Համահայկական հիմնադրամի ծախսերի ու փոխանցումների՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են. Ֆիննախ