Տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության ծառայողը դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից. պարզաբանում

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:

Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել:
Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:

Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:

Ոստիկանությունը  քաղաքացիներին հորդորում և կոչ է անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:

Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:
Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Տպել
4768 դիտում

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Նարեկ Հախնազարյանը կատարել է Կոմիտասի «Կռունկը»՝ այն նվիրելով Արցախում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանի պաշտոնից ազատման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱՆ խոսնակ

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն․ այն հենց այսօր լինելու է Մոսկվայում

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել․ խոսնակ

Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի հուղարկավորության արարողությունը

Արմավիրցի փոքրիկը պատերազմի օրերին 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել՝ գումարը փոխանցելով հիմնադրամին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ ակնկալում են ՌԴ-ի աջակցությունը

ԱՆ-ում տեղի է ունեցել քննարկում պատերազմի ընթացքում վարձկանների ու ահաբեկիչների կիրառության առնչությամբ

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին

ԵՄ, Իտալիայի դեսպանները և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված գումարի 100 միլիոն դրամը կհատկացվի Ստեփանակերտին

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կտրամադրվի անապահով ընտանիքներին․ ավագանին հաստատեց

Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան

Նորագավթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ մեկնել է 3 մարտական հաշվարկ

Շարքային Արկադի Վերդյանը թշնամու կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. մերօրյա հերոսները

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել