Հրթիռակոծության հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

26/10/2020 schedule16:01

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը:

Ինչպես արդեն պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը, թիրախավորել՝ հարավարևելյան ուղղությամբ դիրքեր՝ արձակելով հինգ հրետանային արկ:

«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել՝ քաղաքացիական երկու անձ՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,- նշված է ԱՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության՝ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից:

Տպել
338 դիտում

«Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից ՀՀ-ն սեպտեմբերին դուրս էր գալիս, բայց պատերազմը 2-րդ շոկն առաջացրեց»

Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են պղծվել

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր

Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսինը Զինվորի տան հյուրն է եղել

Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում

«Ազնավուր» հիմնադրամը իր գործընկերների աջակցությամբ 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

ԱԺ-ում մեկնարկել է ռազմական դրությունը չեղարկելու նախագծի քննարկումը. ելույթ կունենա ՊՆ գլխավոր քարտուղարը