ԵՄ-ն այն կառույցն է, որ միավորվել է՝ պատերազմից խուսափելու համար․ արցախցի կանանց ակցիան ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջև

Այսօր արցախցի կանայք և երեխաները բողոքի ակցիա իրականացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև։ 

Ակցիայի ընթացքում «Արցախի կանանց նախաձեռնող խմբի անդամ» Սիրանուշ Սարգսյանը նշեց՝ ԵՄ-ն այն կառույցն է, որը միավորվել է՝ հենց պատերազմից խուսափելու, պատերազմին վերջ տալու համար՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի կառույց հենց այնպես չեն ընտրում։ «Այսօր, ինչ տեսնում ենք, ինչի մասին խոսում ենք՝ այս արհավիրքները, ավերածությունները․ ամեն ինչի միջով անցել են Եվրամիության երկրները, և, չնայած իրենց տարբեր շահերին, հենց պատերազմի սարսափն է նրանց միավորել, և ինչ-որ տեղ զավեշտ է, որ այսօր մենք գալիս ենք՝ այդ ամեն ինչը ապացուցելու: Նրանք միավորվել են, որպեսզի պաշտպանեն իրենց, որպեսզի այլևս պատերազմներ չլինեն, բայց այսօր այդ ամենը տեղի է ունենում Արցախում»,- նկատեց Սիրանուշ Սարգսյանը։

Արցախցի կանայք նշեցին՝ իրենց գլխավոր պահանջն է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին Ադրբեջանի հեռացումը «Արևելյան գործընկերությունից»։ Մասնակիցները անդրադարձ կատարեցին նաև Հայաստան-ԵՄ համաձայանագրին՝ ընդգծելով, որ Եվրամիությունը այսօր պարտավոր է կատարել համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են ղարաբաղյան խնդրին։

Ցուցարարները հանդիպում էին պահանջում Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ: Անվտանգության աշխատակիցները տեղեկացրին, որ, համավարակով պայմանավորված, աշխատողները գրասենյակում չեն գտնվում։ Արցախցի կանանց տեղեկացրին, որ վաղը՝ ժամը 11։00-ին, 3 հոգու կհրավիրեն հանդիպման դեսպանատան պատվիրակության ներկայացուցչի հետ, սակայն կոնկրետ անուն չասացին։

Նշենք նաև, որ արցախցի կանայք «մրցանակներ» էին պատրաստել այն քաղաքական գործիչների համար, որոնք պաշտպանել են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ «Մենք մեր գնահատականը ունենք այս խայտառակ անտարբերությանը, որ այս օրերին Եվրոպական միությունը չի փորձել իր դերակատարությունը մեծացնել տարածաշրջանում, չի փորձել պարզապես երկխոսել մեզ հետ, չի փորձել այս տարիների չօգտագործված ներուժը օգտագործել: Մենք լուռ սպասում ենք և անրաձագանք։ Այսօր մենք համաժողովրդական մրցանակաբաշխություն ենք հայտարարում և մեր հատուկ շնորհակալությունը հայտնում կոռումպացված այն մարդկանց, հոգով, մտքով, մարմնով Ադրբեջանին և Թուրքիային վաճառված վարձու քաղաքական գործիչներին, լրագրողներին, ամո՛թ»,- հայտարարեց նախաձեռնող խմբի անդամներից Լիանա Ադամյանը։

Նա նշեց, որ այդ անվանակարգը կոչվում է 1 կոպեկանոց։ «Իրենց հասկանալի լեզվով անվանակարգը կոչվում է 1 մանաթ։ Ցույցից հետո պատրաստվում ենք փոստի միջոցով այդ գործիչներին ուղարկել հատուկ վկայականներ որպես խայտառակություն իրենց ողջ կյանքի համար»։ Այս խոսքերից հետո ցուցարարները վանկարկեցին ամո՛թ և գետին նետեցին թղթե 1 մանաթները։

Հիշեցնենք, որ արցախցի կանայք ցույցեր են կազմակերպել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև։

Տպել
256 դիտում

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

Ադրբեջանցի Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ ՔԿ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ․ ՀԾԿՀ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Զինդատախազությունն արդեն իսկ ՊՆ-ից պահանջել և ստացել է ԶՈւ կարիքների գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

Այսօր կարեւոր նպատակ են Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը

Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին. ՀՀ վարչապետը հանդես է գալիս հեռուստաուղերձով

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Արցախյան առաջին պատերազմի համեմատ այս պատերազմում ավելի շատ էին կին կռվողները. Աիդա Սերոբյան

ԲԸՏՄ-ն հիշեցնում է պետական անտառային հողերում խոտհարքները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների

Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը գալիս են Հայաստան

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նիկոլ Փաշինյանն առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգա հեռուստաուղերձով

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում