Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս դժվար պահին մեր երկիր այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար: «Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր բարեկամ Ֆրանսիայում գործունեություն ծավալելիս: Նաև ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության վերաբերյալ, ով առաջին միջազգային առաջնորդն էր, ով այս իրավիճակի մասին խոսեց ճշմարտության լեզվով՝ հստակ արձանագրելով, որ Ղարաբաղի դեմ ծավալված պատերազմում ներգրավված են վարձկաններ Սիրիայից և որ այս պատերազմի հիմնական հրձիքը Թուրքիան է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի հետ գտնվում է մշտական կապի մեջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնագծում այն շարունակում է մնալ լարված: «Ըստ էության, Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը՝ բերելով ամենատարբեր պատճառաբանություններ: Մեծ հաշվով, իրավիճակը հետևյալն է. այն կոմպրոմիսը, որը Հայաստանի համար ընդունելի է լինում, նույն պահից Ադրբեջանի համար այն դառնում է անընդունելի: Սա նորություն չէ, և այս իրավիճակը մենք տեսել ենք բանակցային գործընթացում բավականին երկար ժամանակ: Կարող եմ բերել 2011 թվականի օրինակը, որպեսզի պարզ լինի, որ սա նոր ձեռագիր չէ:

2011-ին, երբ կար հայտնի կազանյան պրոցեսը, Հայաստանի Հանրապետությունը գնացել էր որոշակի փոխզիջումային տարբերակի և կար կարգավորման համաձայնեցված տեքստ, բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել այն՝ ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր նրբություն է:

Վարչապետի խոսքով՝ ողջ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով, ինչը հասկանալի է: «Փոխզիջում նշանակում է, որ կողմերը պետք է որոշակի ճկունություն ցուցաբերեն իրենց նախնական նշաձողերից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը որոշակի նշաձողի իր բաժին զիջումն անում է՝ հաջորդ պահին արդեն այդ իրավիճակը սկսում է ընդունելի չլինել Ադրբեջանի համար և նա ավելին է պահանջում: Հենց այս միտումն ու գործընթացն է, որ բերել է պատերազմի: Պատերազմի ընթացքում էլ այդ նույնն է տեղի ունենում, սկսած Մոսկվայի հայտարարությունից: Նաև նախագահ Մակրոնի միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն և Ադրբեջանը շարունակաբար ու հետևողական խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ էլ շատ մեծ է և վճռական Թուրքիայի դերը, որովհետև ամեն անգամ երբ հրադադարի մասին քննարկումներ են գնում՝ Թուրքիայից արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով լսում ենք հայտարարություն, որ իրենց կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:

«Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև ըստ էության կարող ենք ընկալել, որ մարտական գործողությունների ամենաշատը 1/3-րդն է կառավարվում Ադրբեջանի նախագահի կողմից, որովհետև այնտեղ ներգրավված են թուրքական զինվորականներ, ահաբեկիչներ և վարձկաններ, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից, որոնք գտնվում են հենց Ադրբեջանում»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրել է, որ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի պատկերացումները շարունակում են մնալ նույնը: «Կարծում ենք, որ հարցը չունի ռազմական լուծում և պետք է գտնենք փոխզիջումային տարբերակ: Հայաստանը ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է փոխզիջումների, բայց այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի և նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ֆրանսիացի պատգամավորների մի շարք հարցերի, որոնց ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հետ քննարկումներին, Թուրքիայի ապակառուցողական գործելաոճին և տարածաշրջանային նկրտումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում Իսրայելի անուղղակի ներգրավվածությանը, հայ ժողովրդի կողմից միջազգային հանրությունից ունեցած ակնկալիքներին:

Վարչապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար կարևոր խնդիր է մնում Արցախի կարգավիճակի հստակեցումն ու ինքնորոշման իրավունքի կիրառումը:

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանգամանալից քննարկման համար և տեղեկացրել, որ պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Տպել
1754 դիտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում