Հոկտեմբերի 24-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, որոնցից 52-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 123-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 46-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 4-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասրաակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1801 դիտում

Ֆիլիպիններին նոր, ավելի հզոր թայֆուն է մոտենում

Բացահայտել, ՀԾԿՀ ենք ուղարկել լիովին նոր բնույթի և աննախադեպ ծավալի ևս մի իրավախախտման փաստ. Ռոմանոս Պետրոսյան

ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ Վաշինգտոնից հետո դինամիկան պահպանելու համար

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ՝ բանավեճի ձևաչափով. տեսանյութ

Անընդունելի է Պուտինի ձեռքից մեդալ վերցնելը. սա նվաստացում է բոլորիս համար. տեսանյութ

Վերջին շրջանում իմ արտաքինի հետ կապված թիրախավորումները սաստկացել են. Առողջապահության նախարար. տեսանյութ

Կտրիճը հերթական անգամ իր ձևով «կարգալույծ» հռչակեց ևս մեկ պարկեշտ հոգևորականի. Ղազարյան

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Լոռիում սպանություն է կանխվել. 5 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հաջորդը ասելու են՝ վագոններն ինչու էին տարբեր գույնի. Հարությունյան

Տեր Տարոն, ոչ մի վայրկյան չտատամսեք, չհուսալքվեք, զի Աստված ընդ մեզ է. Բաբաջանյան. լուսանկար

Քննարկվել են Հնդկաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր․ հակիրճ նկարագրություն

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ

Կլավարկվի «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիրը

Ժաննա Անդրեասյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի հետ. հուշագիր կստորագրվի

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, նա ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն

Աշխատանքային հանդիպում Արմավիրի մարզպետի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արագածոտնում մեքենաներ են բախվել, մարդատարն ընկել է ձորը․ հայրը և անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար Տեր Տարոնը շարունակում է հանդիսանալ քահանա. Ռուբինյան

Ռուսական կայսրության քարտեզը ցույց է տալիս Հայաստանը, հայկական տեղանունները՝ չհիշատակելով Ադրբեջանը. Վարդանյան

Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը

Նոր ստանդարտներ՝ նույն հոգատարությամբ

Փնթփնթան բայղուշի նման բորդյուրին պպզած սեմուշկա են չրթում, իրենց պարտքը համարում ամեն ինչին ապուշ քոմենթ անել

Զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ օժանդակել է որդու՝ հերթական զորակոչից խուսափելու փորձին

Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը 1 անձի վերաբերյալ ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից նոր մեղադրանքի առիթով

ՀՀ իրավունքն է վերականգնվել Երևանի Շիրազի փողոցի հողամասի նկատմամբ. վարչապետ

Նոյեմբերի 5-ին Երևանում սպանված կինը նախարարություններից մեկի աշխատակից էր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ

Աճ տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել նոյեմբերի 6-ին

Երևանում խցանումների մասով դժվար լուծումներ կարող են կայացվել․ վարչապետ

Ենթադրյալ ԿԳԲ գործակալ Եզրասը դատապարտում է եղբորից` հաստատված անառակ Կտրիճից եկեղեցին մաքրելը. Ռուբինյան

ԱԺ նախագահը Հայաստանի եվրոպական համալսարանում պատասխանել է ուսանողների հարցերին. լուսանկարներ

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

«Հզոր» Ռուսաստանը 35 տարում Ադրբեջանով ՀՀ բեռնափոխադրում արեց միայն ԱՄՆ-ի՝ ճանապարհը բացելուց հետո. Ղևոնդյան

Խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգանքը կայուն զարգացման նախադրյալներ են. Կոստանյան

Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետում բռնկված հրդեհը մարվել է. մեկ տուժած հոսպիտալացվել է