Օպերային թատրոնի անձնակազմի մի մասը մեկնել է ռազմաճակատ, մի մասն էլ հաղթանակին նվիրված համերգի է պատրաստվում

Ադրբեջանի սկսած պատերազմի հետեւանքով այս օրերին կամավորագրվում ու ռազմաճակատ են մեկնում ոչ միայն նախկին զինվորականներ ու շարքային քաղաքացիներ, այլեւ արվեստի ու մշակույթի ոլորտում բուռն գործունեություն ծավալող անձինք։

Շատերը գաղտնի, առանց բարձարձայնալու պատերազմի բոթը լսելուն պես թողել են ամեն ինչ ու նետվել հայրենիքը պաշտպանելու, որոշներն էլ ռազմաճակատից հանրությանը հանգստացնող, ոգին ամուր պահող գրառումներ ու նկարներ են հրապարակում։ 

Երեւանի Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից ռազմաճակատ են մեկնել 11 աշխատակից՝ բեմի մեքենավար, մեներգիչ, բալետի արտիստ, նվագախմբի երաժիշտ ու երգչախմբի արտիստներ։ Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Օպերային թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանից։

«Ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ մեր թատրոնի աշխատակիցները պատերազմի առաջին իսկ օրից լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին»,- ասաց Կարինե Կիրակոսյանը։ Նրա խոսքով կամավորագրվել են վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, նվագախմբի երաժիշտներ Վիգեն Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Շմավոն Գրիգորյանը, Դավիթ Թադևոսյանը, բալետի արտիստներ Դավիթ Գրիգորյանը, Արամ Խաչիկօղլյանը, երգչախմբի արտիստ Լեւոն Հարությունյանը։ Կամավորագրվածների թվում է նաեւ մեներգիչ Զոհրապ Զոհրաբյանը, որն, ի դեպ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծելու հետո այնտեղ կատարել էր «Երազ իմ երկիր հայրենի» երգը:

Թատրոնի տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ մի մասը վերադարձել են։

«Ունենք աշխատակիցներ, որոնց որդիներն են ռազմաճակատում՝ Օֆելյա Բեգլարյանի, Հրայր Ահարոնյանի։ Բաբկեն Ալաջյանի Աշոտ Խոյեցյանի, Լեւոն Ջավադյանի որդիներն էլ առաջնագծում են։ Աշխատակից Կորյուն Դոխոյանի որդին՝ Հարություն Դոխոյանը, մարտական գործողությունների ընթացքում խոցել է թշնամու յոթ տեխնիկա»,- ասաց նա։

Կիրակոսյանը նաեւ նշեց, որ թատրոնի աշխատակիցները թիկունքում ակտիվ մասնակցում են ռազմաճակատի աշխատանքն ապահովելու ուղղությամբ, իրենց հնարավորությունների սահմանում նյութական օգնություն են ցուցաբերում։ Շատ աշխատակիցներ էլ կամավորական աշխատանք են կատարում։

Մեր զրուցակցի խոսքով՝ շատերն իրենց տանիքի տակ են հյուրընկալել Արցախից տեղափոխված ընտանիքների։ Թատրոնի մնացած աշխատակիցները՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, շարունակում են աշխատել։

Կիրակոսյանը հայտնեց, որ ստեղծագործական անձնակազմը պատրաստվում է արցախյան հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված համերգի։ Պատրաստում են իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք», Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» եւ իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։

Տպել
4190 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին