Մակարդակի խնդիր․ Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ Պուտինին նամակ ուղարկելու պատճառների եւ այն քննադատողների մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համացանցում քննադատական գրառումների առիթ է հանդիսացել։

Խաղաղություն հաստատելու խնդրանք պարունակող այդ նամակը որոշ անձանց կողմից համեմատվում է գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հայտնի նամակի հետ, որը վերնագրվել էր «Նամակ ռուսաց թագավորին»։

«Նման մեկնաբանությունների հեղինակների վարքագիծը չեմ ուզում գնահատել, որովհետեւ դա մակարդակի խնդիր է»,- ՀԺ-ի խնդրանքով անդրադառնալով այդ մեկնաբանություններին՝ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանի գնահատմամբ՝ նախագահի նամակը տարածաշրջանում իրավիճակի բավականին կարեւոր վերլուծության արդյունք է։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծվում այդ նամակով՝ Պողոսյանը ընդգծեց․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում ամենամեծ դերակատարումը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ միայն ՌԴ-ն կարող է իր միջնորդական ջանքերի շնորհիվ երկարատեւ խաղաղություն հաստատել։ Այս կոնտեքստից դուրս այլ կոնտեքստում այս նամակը մեկնաբանելը ես համարում եմ ավելորդ զբաղմունք»։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նամակը հրապարակվեց ՀՀ արտգործնախարարի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում եւ ոչ թե ավելի վաղ կամ ուշ, Պողոսյանը պատասխանեց՝ որովհետեւ այս տարածաշրջանում հիմնական դերակատարությունը պատկանում է Ռուսաստանին։

Հիշեցնենք, Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պարտադրողը մեր բանակն է։ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե այս առումով որեւէ բան փոխվե՞լ է։ Ի պատասխան նա ասաց, որ Արայիկ Հարությունյանի նամակը կապ չունի այդ հայտարարության հետ։ «Բանակի եւ Ռուսաստանի դերակատարումը շատ տարբեր է․ բանակն այսօր պատերազմում է, պաշտպանում է մեր հայրենիքը, իսկ քաղաքական լուծուոմների հարցում այսօր ամենամեծ դերակատարությունը Ռուսաստանն ունի։ 1992-94 թվականներին մեր բանակի ունեցած փառավոր հաղթանակների մասին մենք բոլորս գիտենք, որեւէ մեկը չի կասկածում մեր բանակի ունեցած ուժի վրա։ Խոսքը վերաբերում է քաղաքական լուծմանը։ Նման կերպ մեկնաբանողները առաջին հերթին այդ պարզ ճշմարտությունը պետք է հասկանան»։

Տպել
12304 դիտում

Պարգևատրվել են ՊՆ ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ

Լուրերը, թե նախագահը հովանավորում է տարբեր ուժերի և կոչ է անում բոյկոտել ընտրությունները, կեղծ են․ նախագահի աշխատակազմ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Ուխտավորի երկյուղածությամբ կմոտենանք այս անկյանը. Գյումրու 2-րդ դպրոցում բացվեց նահատակված հերոս աշակերտների անկյուն

Մեքենայում վիճաբանելուց հետո 36-ամյա կինը ատրճանակից կրակոցներ է արձակել․ Shamshyan.com

Մանկապարտեզները 100 տոկոսով պատրաստ են ընդունելու երեխաներին. Հակոբ Կարապետյան

Ալենն իր կյանքում միշտ էր պատերազմում ու պայքարում, բայց՝ գրքով ու գրչով. պայքարող Ալենի մասին գիրք է հրատարակվել

Ժամանակավոր դադարեցվում է Ցեֆտոնուս դեղափոշի ներարկման լուծույթի շրջանառությունը

Ավտոմեքենաների համարանիշների հափշտակությունը կքրեականացվի. միայն Երեւանում արձանագրվել է 306 դեպք

Հանվել է երկարօրյա ծառայությունների եւ արտաուսումնական խմբակների կազմակերպման արգելքը, բայց սահմանվել են նոր կանոններ

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպան Ֆան Յունին․ կողմերն անդրադարձել են պատվաստումային գործընթացին

Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկա են գտնվել Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը

Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. հունահռոմեականների վիճակահանությունը օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

Հայաստանի տարբեր մարզերում ընթանում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)

Գերիների ազատ արձակման հարցում ուժեղացող միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր․ ԱԳՆ

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է և հայտնվել Կարկառ գետում․ վարորդը մահացել է

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

«Նախապես ասեմ՝ մերժելու ենք...». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հումորային արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի առաջարկների շարքին

Մոդուլային դպրոցներ կկառուցվեն Մեդովկա և Հագվի համայնքներում, նաեւ մոդուլային մանկապարտեզ՝ Սպիտակ համայնքում

Վահրամ Դումանյանը Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի վերաբերյալ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Լեւոն Տեր-Պետրոսյանը օրեր առաջ հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ առաջարկել ՀԱԿ-ՀՀԿ դաշինք ստեղծել

Ոչ նախկիններին ենք սպասարկել, ոչ ներկաներին ենք սպասարկում, ոչ էլ ապագաներին ենք սպասարկելու. Վազգեն Ռշտունի

Գեղամ Հովեյանը ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

Տեղի է ունեցել Անասնաբույժների ազգային ասոցիացիայի տարեկան հաշվետու ժողովը

Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Ունեմ հիմքեր կարծելու՝ սա միջամտություն է իմ ազատությանը. դատավորը՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթի մասին

Մանկապարտեզներում սահմանափակումները հանվում են. նախարարի հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից

Ցուցակների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. այլ կարևոր փոփոխություններ ևս «Ընտրական օրենսգրքում» կան

Սակրավորներն այսօր աշխատում են Ստեփանակերտի և Մարտունիի տարածքներում. պայթեցումներ կլինեն այլ համայնքներում

Ուժեղ իմունային համակարգը կարևոր է. Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Պապիկյան

Օրիգինալն է, այնքան էլ ծանր չէ, ես եմ բերել. Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում

Կոմանդոսի ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ էր. նախագահն ընդունել է նրա անվամբ ՀԿ-ի նախագահին

Դեռահասների շրջանում կախվածությունների թվի ավելացումը անհանգստացնող է. դասընթացներ Երևանի դպրոցներում

Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Պատգամավորները ԱԺ-ում պատվաստվում են կորոնավիրուսի դեմ