Աբրահամ Ռուսոյի հյուրերը քննարկեցին Արցախում վերսկսված պատերազմը․ նրանց թվում էր Սեմյոն Պեգովը

Հայտնի սիրիահայ երգիչ Աբրահամ Ռուսոն, որ ֆեյսբուքյան իր էջում տեսակապի միջոցով վարում է «РАЗГОВОР ПО ДУШАМ» հաղորդաշարը եւ տարբեր ազգություն ու մասնագիտություն ունեցող անձանց հետ քննարկում արդիական թեմաներ, վերջին շրջանում անդրադառնում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։

Սիրիահայ երգչի հրավիրած այսօրվա քննարկման թեման «Արցախում ընթացող պատերազմի չբացահայտված կողմերը» խորագրով էր: Իսկ թողարկման առաջին բաժնում նրա հյուրն էր հայաստանյան հանրության շրջանում լայն ճանաչում ձեռք բերած ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։

«Սեմյոն Պեգովը ոչ միայն լրագրող է, այլեւ մի անձնավորություն, որն իր կյանքն է վտանգում ռազմական իրավիճակներում՝ հանուն ճշմարտության: Մեզ հետ նա կկիսվի փաստերով Արցախյան պատերազմի էպիկենտրոնից»,- այսպես ներկայացրեց Ռուսոն իր հաղորդաշար հրավիրած ռուս լրագրողին։
Անդրադառնալով Ադրբեջանում նրան անցանկալի անձ ճանաչելու հանգամանքին՝ Ռուսոն նախ պատասխանելու պես հարցերց՝ արդյոք Ժամանակակից աշխարհում, կամ առհասարակ եվրոպական երկրներում նման բան կարո՞ղ է լինել, ապա հետաքրքրվեց, թե Պեգովն ինչպե՞ս է վերաբերում իր անձի նկատմամբ նման վերաբերմունքին։

Ռուս լրագրողն Ադրբեջանի նման մոտեցումն առաջին հերթին թուլություն որակեց, ապա նաեւ նկատեց․ «Մյուս կողմից էլ հաճելի է, հպարտանալու առիթ է, բայց ես դրան առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, քանի որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ ինձ հետ Ուկրաինայում՝ Կիեւում։ Այնտեղ ինձ տեռորիստ էին ներկայացրել, անգամ քրեական գործ կա հարուցված։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա փաստեմ՝ հիմա ոչ թե ես չեմ գնացել Ադրբեջան՝ կատարվածը լուսաբանելու, այլ իրենք թույլ չեն տվել։ Ես դրանից առանձնապես չեմ տուժում։ Մարտնչել լրագրողի դեմ, նրան թույլ չտալ աշխատել նշանակում է՝ ինչ-որ բան ունես թաքցնելու։ Մենք պարզապես ցույց ենք տալիս, ներկայացնում ենք այն, ինչ տեսնում ենք»։

Ռուսոյի այն հարցին, թե շուրջ 26 օր տեւած պատերազմի արդյունքում ինչի՞ են կարողացել հասնել կողմերը, Սեմյոնը պատասխանեց, որ դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, քանի որ ամեն վայրկյանը կարող է մի նոր փոփոխություն բերել։

Սակայն նկատեց՝ այն համառ մարտերը, որ մղել է հայկական կողմը, ուղղակի աննկարագրելի են․ «Նրանք կռվել են ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուքական զորքերի ու վարձկանների դեմ՝ թույլ չտալով ներխուժել ու գրավել Ստեփանակերտը»։ Լրագրողը այս պատերազմում մարտնչող հայ զինվորներին համեմատեց «300 սպարտացիների» հետ։

Ռուսոյի հարցին, թե այսօր հայերի հանդեպ կատարվողը ցեղասպանությո՞ւն է, Սեմյոնը խուսափեց կիրառել հենց ցեղասպանություն եզրույթը՝ դա համարելով բարձրագոչ, բայց եւ նկատեց․ «Այն, ինչ կատարվում է այսօր, 105 տարի առաջ կատարվածի արձագանքն է»։
Աբրահամ Ռուսոն խոսակցության ընթացքում շեշտեց, որ ինքն էլ Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից է․ «Երբ ես ծնվել եմ, հայրս ոչ մի հարազատ չի ունեցել, չունեմ ո՛չ տատիկ, ո՛չ պապիկ․․․ ոչ մի հարազատ»։

Այնուհետեւ խոսեցին Արցախի սահմանին մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի՝ Հուլիսյան մարտերի մասին։ Սեմյոն Պեգովը, որ Հուլիսյան մարտերը եւս լուսաբանել է, հիշեց, թե ինչպես է այդ մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր հատվածներում շրջափակման մեջ ընկել, ու թե ինչպես է Ալիեւը փաստացի խայտառակված իր զինվորներին հանել շրջափակումից։ «Դա մեծ հարված էր Ալիեւին, քանի որ նա ամպագոռգոռ հայտարարություններ էր արել իրենց բանակի մարտունակության մասին։ Նրանք հսկայական գումարներ էին ծախսել, բայց ոչինչ չէին կարողացել անել։ Հիշում եմ, թե ինչպես էինք Արծրուն Հովհաննիսյանի հետ կանխատեսում, թե երբ կլինի հաջորդ հարձակումը, ես ասում էի՝ հոկտեմբերին, Արծրունն ասում էր՝ սեպտեմբերին։ Նա ավելի ճիշտ էր»,- ասաց ռուս լրագրողը։

Հաղորդման երկրորդ մասում Աբրահամ Ռուսոյի հյուրերն էին քաղաքական վերլուծաբան Բասսամ Ալ-Բուննին եւ երգիչ, կոմպոզիտոր Դավիթ Արութին, որը Բաքվի հայ փախստականներից է։

Ալ-Բուննին կարծիք հայտնեց, որ կրակը դադարեցնելու ու երկուստեք հաշտության եզրեր գտնելու Ռուսաստանի կոչերը շատ տեղին են, քանի որ, եթե այս կերպ շարունակվի, ապա կարող է համաշխարհային պատերազմի վերածվել։ «Բոլոր ծանր մարտերը սկսվել են թեթեւ կոնֆլիկներից, երկխոսության չհասնելուց»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Դավիթ Արութին էլ նշեց, որ իր աչքերով է տեսել, թե ինչպես էին Սումգայիթյան ջարդերի ժամանակ հայերին կոտորում, սպանում, փաթաթում գորգերի մեջ ու այրում կամ պատշգամբից ներքեւ գցում։ Նա միեւնույն ժամանակ շեշտեց, որ կային լավ մարդիկ, որոնք հայերին օգնել են փախչել Հայաստան։ «Երբ Ադրբեջանն ասում է, որ ուզում է վերադարձնել այդ 7 շրջանները, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք դրանով չեն սահմանափակվի, իսկ ինչ վերաբերում է աջակից Թուրքիային, ապա այդ երկիրը շա՛տ մեծ ախորժակ ունի։ Նա ուզում է իրականացնել հայերի ցեղասպանությունը»,- ասաց Դավիթը։

Ռուսոն նաեւ անդրադարձավ այս օրերին մարտի դաշտում թողնված ադրբեջանական կողմի դիակներին։ Նշեց, որ Ադրբեջանն անտերության է մատնել իր զինվորների դիերը, որոնք հոշոտում են վայրի կենդանիները։ Օգտվելով առիթից՝ երգիչը դիմեց Ադրբեջանի նախագահին․ «Քո դեմ ես անձնական ոչինչ չունեմ, չնայած այն կարծիքին եմ, որ այս պատերազմը դու ես սկսել, ու քո պատճառով մարդիկ են մահանում։ Տա՛ր եւ իսլամի ծեսով հողին հանձնիր քո զինվորների դիակները։ Նրանք չեն ստեղծվել վայրի կենդանիների կեր դառնալու համար։ Եվ թույլ տվեք հայկական կողմն էլ իր զոհերի մարմինները տեղափոխի։ Երբ մահանանք, Աստծո առաջ բոլորս էլ պատասխան ենք տալու։ Նախագահի աթոռին բազմածն ու հասարակ մարդը նույն ձեւով են պատասխան տալու, տարբերություն չկա»։

Հաղորդման վերջում երգիչը հայտարարեց, որ առաջիկայում նախատեսել է երկու օր բարեգործական համերգով հանդես գալ։ Համերգի հասույթը Աբրահամ Ռուսոն փոխանցելու է Արցախին։ Նա նշեց, որ Հայաստանն այսօր ֆինանսական լավ վիճակում չէ, տնտեսապես թույլ է, իսկ համավարակով պայմանավորված՝ երկրի ծախսերն ավելի են շատացել։ Ռուսոն կոչ արեց բոլոր այն մարդկանց, որոնք անտարբեր չեն մեր երկրին պատուհասած դժվարին օրերի նկատմամբ, աջակցել ու իրենց փոքրիկ ներդրումն ունենալ կատարվածը հաղթահարելու գործում։

Տպել
2051 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին