Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր,  «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ, խոսելով տարատեսակ քաղաքական եւ ոչ քաղաքական թեմաների մասին, ծավալուն անդարադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, դրա լուծման տարբերակներին եւ ռուսական ջանքերին:

Վլադիմիր Պուտինը նախ նշեց, որ Հայաստանն ոը Ադրբեջանի Ռուսաստանի համար վաղեմի գործընկերներ են հանդիսանում, ՌԴ-ն միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել երկու երկրների հետ էլ:

«Ռուսաստանը միշտ յուրահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ: Բայց մենք միշտ առանձնահատուկ կապեր ենք ունեցել նաեւ Ադրբեջանի հետ: Ավելի քան 2 միլիոն հայ եւ մոտ 2 միլիոն ադրբեջանցի է բնակվում Ռուսաստանում: Սրանք ոչ միայն այն մարդիկ են, ովքեր եկել են Ռուսաստան ժամանակավոր աշխատանքի, այլ նրանք, ովքեր այստեղ ապրում են գրեթե մշտապես: Նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսում Ռուսաստանում աշխատելով՝ իրենց ընտանիքները պահելու համար: Այս բոլոր մարդիկ շատ կայուն եւ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ հումանիտար մակարդակում `միջանձնային, գործարար, հումանիտար, ընտանեկան: Հետեւաբար, մեզ համար, եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են»,- ասաց Պուտինը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ըստ նրա, Հայաստանի հետ կրոնը՝ քրիստոնեությունն ավելի է մերձեցրել Ռուսաստանին, իսկ Ադրբեջանի հետ շատ սերտ կապեր կան այլ ոլորտներում: Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնության բնակչության գրեթե 15% -ը մահմեդական է: «Անգամ այս իմաստով Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ», - ասաց ՌԴ նախագահը:

Պուտինը նաեւ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում ավելի շատ է հետաքրքրված, քան մյուսները: «Բանակցային գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են, որ իրավիճակը կարգավորվի, բայց Ռուսաստանը բոլորից շատ է հետաքրքրված»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ շատ է ցանկանում, որ փոխզիջումը գտնվի.

«Դուք գիտեք, որ ես շատ սերտ շփման մեջ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Օրական մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ վերջիններիս հետ: Մեր արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական կապի մեջ են»:

ՌԴ նախագահը հայտնեց, որ Ռուսաստանի համար հսկայական ողբերգություն է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի պատճառով մարդիկ են զոհվում: Նա հիշեցրեց, որ «հակամարտությունը սկսվեց ոչ միայն որպես միջպետական հակամարտություն եւ պայքար տարածքների համար, այլ սկսվեց որպես էթնիկ դիմակայություն»:

«Ցավոք սրտի, փաստ է, որ Սումգայիթում, այնուհետ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Այս ամենը պետք է համալիր դիտարկենք: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորել է, չի կարող հավերժ տեւել: Տարիներ շարունակ մենք առաջարկել ենք ամենատարբեր  լուծումներ՝ այս ճգնաժամի կարգավորման համար, իրավիճակը կայունացնելու համար՝ երկար պատմական հեռանկարով»:

Պուտինը նշել է, որ ծանր աշխատանք է տարվում երկու երկրների դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ, որոշ պահերին թվում էր, թե եւս մեկ քայլ, եւ լուծում կգտնվի:

«Ցավոք, դա տեղի չունեցավ, եւ այսօր մենք ունենք հակամարտություն ամենավատ ձեւով»,- ասաց Ռուսաստանի ղեկավարը:

Նա շեշտեց, որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում․ «Ըստ մեր տվյալների, երկու կողմից էլ հազարավոր զոհեր կան, զոհվածների ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի»:

Համեմատության համար ՌԴ ղեկավարը նշեց, որ Աֆղանստանում տասը տարվա պատերազմի ընթացքում Խորհրդային Միության կորուստները կազմել են 13 հազար մարդ, իսկ Լեռնային Ղարաբաղում «այս կարճ ժամանակահատվածում՝ արդեն գրեթե 5 հազար»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում կարգավորումը պետք է ենթադրի հակամարտության երկու կողմերի համար կառուցողական եւ ընդունելի փոխզիջումների որոնում: Նախագահն ասել է, որ երկար տարիներ Ռուսաստանը եւ կարգավորման մյուս կողմերը շատ համառորեն են փնտրում ու առաջարկում այդ փոխզիջումները: «Ճիշտն ասած, մանրամասներով, կիլոմետրերով, կառուցվել են բոլոր տեսակի միջանցքներ, տարածքների փոխանակում, ինչ ասես չի առաջարկվել: Բայց, ցավոք, մենք չկարողացանք գտնել լուծումը, եւ այս ամենը հանգեցրեց այսօրվա ողբերգությանը»,- ասաց նա՝  հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կավարտվեն, եւ հիշեցրեց ավելի վաղ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունները Մոսկվայում: «Ցավոք, մեզ չհաջողվեց պահպանել խաղաղ իրավիճակը: Մենք կշարունակենք ձգտել դրան», - ասաց Պուտինը:

Միաժամանակ, Ռուսաստանի առաջնորդը շեշտեց, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ հարեւան երկրներին, որոնց հետ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի եւ «շատ հզոր ազդեցություն կա»: Պուտինը եզրակացրեց, որ ռուս-հայկական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս իմաստով տարբերվում են ԱՄՆ-ի հետ այդ երկրների հարաբերությունների մակարդակից եւ նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններից:

«Իհարկե, մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում տարածաշրջանում կարգավորման հասնելու համար, բայց այս առումով մեզ պետք է շատ զգույշ գործել», - ասաց Ռուսաստանի ղեկավարը: Նա կարեւոր համարեց, որ Ռուսաստանը աջակցություն ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, այդ թվում ՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը դժվարացավ ասել, թե արդյո՞ք պետք է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը: «Դժբախտաբար, ես ձեր հարցի պատասխանը չունեմ», - ասաց Պուտինը ֆորումի մասնակիցին, ով համապատասխան հարցը տվեց: «Միգուցե ձեւաչափը կարող է ինչ-որ կերպ փոխվել», - խոստովանեց պետության ղեկավարը:

Պուտինն իր խոսքում հույս հայտնեց, որ ԱՄՆ-ը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Հերթական անգամ մեզ մոտ (Մոսկվայում) էին Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարները: Հոկտեմբերի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում: Ես մեծ հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները մեզ հետ համաքայլ կգործեն եւ  կօգնեն խաղաղ կարգավորմանը: Հուսանք ամենալավ լուծման»:

Անդրադառնալով թուրքական միջամտությանը, ՌԴ առաջնորդը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի առումով:

«Եթե բանակցությունները 30 տարի արդեն էական արդյունք չեն տալիս, դա չի նշանակում, որ կարելի է սկսել կրակել»,-միաժամանակ շեշտեց նա: Ըստ ՌԴ նախագահի՝ Մոսկվան հանդես է գալիս հակամարտության քաղաքական կարգավորման տեսանկյունից:

«Թուրքիայի նախագահը հետեւողական դիրքորոշում ունի, նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր կողմից: Պետք է համառորեն աշխատել բոլորի հետ, լցվել համբերությամբ, ինչն էլ մենք անում ենք: Ի վերջո, պետք է ապացուցել բոլորին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, եւ մենք շարունակելու ենք պնդել այն: Իսկ այնտեղ, որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է որոնել այլընտրանք:

Օրինակ՝ ես հասկանում եմ, որ մեր (Թուրքիայի եւ Ռուսաստանի) դիրքորոշումները չեն համընկնում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ, որովհետեւ կարծում ենք, որ, միեւնույն է, անհրաժեշտ է վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի, ոչ թե զենքի, այլ դիվանագիտական բանալու միջոցով՝ բանակցային սեղանի շուրջ: Այո, իհարկե, կարող ենք ասել, որ բանակցությունները շարունակվում են 30 տարի շարունակ, բայց արդյունք չկա: Դե, սա իմ կարծիքով չի նշանակում, որ պետք է այլ տարբերակ չգտնել ու սկսել կրակել»,- եզրափակեց Պուտինը:

Տպել
2615 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին