Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Հայաստանի միակ կին քաղաքապետը՝ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կամավորագրվել է Հայրենիքի պաշտպանությանը եւ հայտարարել՝ պատրաստ է գնալ իր բաժին հաղթանակի հետեւից:

Կընդգրկեն իրեն առաջնագիծ գնացող որեւէ խմբում, թե ոչ, Գասպարյանը դեռ չգիտի, բայց կարեւորը՝ հոգեպես պատրաստ է:

Այսօր նա արդեն Արցախ է ճանապարհել փոխքաղաքապետին՝ իր ջոկատով եւ Հադրութ քաղաքի համար նախատեսված նվերով. նվերը UAZ HUNTER ամենագնաց է՝ բարեգործներից մեկի կողմից գնված: Մեր զրույցում քաղաքապետը ներկայացրեց կամավորագրման ընթացքը եւ պատասխանեց մի քանի հարցերի.

- Տիկին Գասպարյան, երեկ վարչապետը կոչով դիմեց համայնքապետերին՝ ձեւավորել ջոկատներ, պատրաստվել, մեկնել առաջնագիծ: Բազմաթիվ համայնքապետեր, այդ թվում դուք, հանդես եք եկել կոչով՝ ուղղված ձեր համայանքի բնակիչներին, ինչպես նաեւ անձամբ կամավորագրվել եք: Ինչպե՞ս է ընդունել ձեր ընտանիքը այդ փաստը եւ ինչպես է ընթանում ջոկատի կազմավորման պրոցեսը:

- Ես կոչի մեջ նաեւ նշել էի, որ կամավորագրվել չի նշանակում հենց վաղը մեկնել առաջնագիծ: Կազմավորումից հետո կամավորական ջոկատն անցնելու է համապատասխան զինվորական պատրաստականություն, հետո նոր սպասելու է հրահանգի: Այդ պրոցեսը լինելու է զինկոմիսարիատների վերահսկողության ներքո, բայց ջոկատը գլխավորելու եմ ես: Չգիտեմ՝ պատասխանատու մարմինները նպատակահարմար կգտնե՞ն ինձ առաջնագիծ ուղարկել, թե ոչ, բայց կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարվի: Ընտանիքս այդ փաստն ընդունել է որոշակի մտահոգությամբ  եւ անհանգստությամբ, բայց կարծում եմ գիտակցաբար է մոտեցել հարցին:

- Համայնքի բնակիչներից ձեր կոչին արձագանքողներ արդեն կա՞ն:

- Իհարկե կան, ակտիվություն նկատվում է, ես հույս ունեմ, որ գնալով կունենանք ակտիվության աճ: Քաղաքապետարանի աշխատակիցներից կան կամավորագրվողներ, համայնքի բնակիչներից շատ կան: Թույլ տվեք հստակ թվեր չասել:

- Տիկին քաղաքապետ, ձեր կարծիքով ինչո՞վ է կարեւոր կամավորագրման այս պրոցեսը:

- Որպես ՏԻՄ ղեկավար, որը պարտականություն ունի նաեւ զբաղվել պահեստազորի ծանուցումներով, կարող եմ ասել, որ կամավորագրմանը զուգահեռ ընթանում է նաեւ զորահավաք: Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչով է կարեւոր կամավորագրումը՝ ասեմ, որ իմ կարծիքով մարդու հոգեբանական վիճակը եւս կարող է տվյալ դեպքում որոշիչ լինել, որովհետեւ կամավորը գիտակցված որոշում է ընդունում գնալու, մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, իսկ պահեստազորայինը դա անում է որպես ավելի շատ պարտականություն. համապատասխան ծանուցում ստանալուց հետո անձը պարտավորված է ներկայանում զինկոմիսարիատ՝ հաշվի առնելով, որ չներկայանալը նաեւ քրեական պատասխանատվություն է նախատեսում: Իհարկե կլինեն դեպքեր, երբ ցանկությունը համընկնում է ծանուցմանը, բայց կոնկրետ մարտական ոգու իմաստով կամավորների մոտ այն ավելի բարձր է, քան պահեստազորայինների մոտ:

Բացի այդ, իմ կարծիքով կամավորագրման հնարավորությունը իր մեջ սիմվոլ է պարունակում: Մենք պատերազմի առաջին օրից հայտարարում ենք, որ սա հայրենական պատերազմ է, իսկ հայրենական պատերազմում բոլորն են ունենում իրենց դերը: Սա արդեն այն լրջության պատերազմ է, որ ինքնության, գոյության պայքար է, որտեղ յուրաքանչյուրի անելիքը կարեւոր է: Սա չի նշանակում, որ մեր կանոնավոր բանակն իր խնդիրը չի լուծում, սա նշանակում է, որ պրոցեսին ներգրավվում ենք բոլորս: Սա այն պայքարն է, որ պետք է վերաբերի բոլորիս կամ հնարավորինս շատ թվով մարդկանց:

- Տիկին Գասպարյան, էջմիածինցիներին ուղղված ձեր կոչում ընդգծել էիք, որ մասնակցում եք զոհերի հոգեհանգստյան արարողություններին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը: Ձեզ մոտ ձեւավորվե՞լ է այդ ընթացքում հավաքական կարծիք՝ ո՞րն է որդիներ կորցրած մայրերի, ամուսիններ կորցրած կանանց գլավոր պատգամը, պահանջը մեզանից:

- Այո՛, ես եղել եմ անխտիր բոլոր էջմիածինցի զոհերի հոգեհանգստի արարողություններին՝ թե ժամկետային զինծառայողների, թե կամավորների, թե պահեստազորայինների: Կարող եմ ասել, որ ամեն տեղ յուրովի ծանր եւ խորն է վիշտը, բայց որեւէ տեղ չեմ հանդիպել որեւէ տրտունջ, թե ինչու գնացին, ինչու զոհվեցին: Իհարկե դեռ չեմ հասցրել երկար զրուցել այդ մարդկանց հետ, նախատեսում եմ որոշ ժամանակ անց այցելել կրկին նրանց, բայց այդ փոքրիկ հանդիպումից, գրկախառնությունից արդեն հասկացել եմ, որ որեւէ ծնող չի համարում, որ իր որդին զոհվել է իզուր:

Տպել
7853 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան