Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին

Սաուդյան Արաբիան արգելել է բոլոր «Պատրաստված է Թուրքիայում» պիտակներով եւ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը իր տարածք: Դեռ նախորդ տարի այս որոշումը գործում էր ոչ պաշտոնապես, սակայն այժմ, որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեծ հարված է սպասվում  Թուրքիայի՝ առանց այն էլ թուլացած տնտեսությանը:

Թուրքական Cumhuriyet daily պարբերականը վերջերս գրել էր, որ որոշումից առաջ սաուդցիները սահմանին են թողել հարյուրավոր թուրքական բեռնատարներ եւ իրենց օդանավակայաններում՝ Թուրքիայից եկած հազարավոր ապրանքներ։ Բեռները թույլ են տվել երկիր մուտք գործել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո։

Ըստ թուրքական լրատվամիջոցի, Սաուդյան իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որրպեսզի նրանք առեւտուր չանեն Թուրքիայի գործընկերների հետ, որեւէ կերպ նրանց հետ առնչվող ցանկացած կապ խզեն: Կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հրամանն անտեսող ցանկացած ընկերություն հսկայական տուգանքների կենթարկվի:

Թուրքական Dunya պարբերականն էլ հայտնում է, որ երկիրը միաժամանակ արշավ է սկսել տուրիստական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների ուղղությամբ՝ համոզելու համար, որ հրաժարվեն դեպի Թուրքիա ուղեւորություններ կատարելուց, իրենց հանգիստն այնտեղ կազմակերպելուց:

Պաշտոնական Էր-Ռիադը էմբարգո է սահմանել անգամ արագ փչացող մթերքների վրա՝ արգելելով բեռների մուտքը երկիր եւ հաշվի չառնելով, որ հետդարձի ճանապարհին արդեն ապրանքները դառնում են ոչ պիտանի եւ նետելու ենթակա:

Արաբական լրատվամիջոցները, հայտնելով այս մասին, նշում են, որ Թուրքիան վտանգավոր վայր է համարվել հանցագործությունների աճի եւ հրազենի կիրառման պատճառով, որոնք ուղղված են Սաուդյան Արաբիայի քաղաքացիների դեմ:  Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը դեռ նախորդ տարի զգուշացրել էր Թուրքիայում բռնության աճի մասին՝ ուղղված օտարազգի քաղաքացիների դեմ։

 Financial Times պարբերականը գրում է, որ մի շարք այլ երկրների ու հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների պաշտոնական ու ոչ պաշտոնական արգելքը ստիպում է համաշխարհային նորաձեւությանը՝ նոր արտադրություններ ու գործընկերներ որոնել։

«Made in Turkey» պիտակով ապրանքների արգելքի պատճառով անգամ իսպանական Mango ապրանքանիշն է փնտրում այլընտրանքային մատակարարներ Թուրքիայում արտադրված ապրանքներին։

Ստամբուլի հագուստ արտահանողների ասոցիացիայի (IHKIB) ղեկավար Մուսթաֆա Գյուլթեփեն Financial Times-ին ասել է, որ Արաբական Թագավորության դրած արգելքն ազդել է Թուրքիայում թողարկող եւ Պարսից ծոցի երկրներ իրենց ապրանքն արտահանող բոլոր մանրածախ վաճառողների վրա: Նա մանրամասնել է, որ կան համաշխարհային բրենդներ, որոնք առանձին արտադրություններ ունեն Թուրքիայում՝ արաբական երկրներ արտահանելու համար, հետեւաբար, արգելքը վնասում է ոչ միայն Թուրքիայի տարածքում գործող արտադրողներին, քանի որ Սաուդյան Արաբիան լայն սպառման շուկա ունի:

Պարբերականը գրում է, որ Սաուդյան Արաբիան ու նրա մերձավոր դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից թուրքական ապրանքների արգելքը դիտվում է Անկարային պատժելու փորձ՝ արաբական աշխարհում իր ապակայունացնող միջամտությունների համար: Ի դեպ, արգելքը տարածվում է նաեւ ոչ Թուրքիայի տարածքում արտադրված, սակայն Թուրքիայի տարածքով Սաուդյան Արաբիա հասնող ապրանքների վրա:

Թուրքիայի դեմ արաբական արշավն այնքան է սրվել, որ Սաուդյան Արաբիայի միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին անձամբ է կոչ արել վաճառել դրանք ու հեռանալ այնտեղից: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնած օտարերկրացիները հենց Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) սաուդցիներն են: Այժմ, եթե սաուդցիներն ականջալուր լինեն թագաժառանգի կոչին, երկրի տնտեսությանը նոր հարված կհասցվի: Հոկտեմբերի սկզբին էլ Սաուդյան Արաբիայի արքայազնnերից Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդն էր հորդորել  ամեն ձեւով բոյկոտել թուրքական ապրանքները:

Սաուդյան բոյկոտին միացել է Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը եւ  կից գործող «Savola Group»-ը:

«Savola Group»ը հայտարարել է, որ այսուհետ թուրքական բուրգերների փոխարեն վաճառելու են հունական բուրգեր ու դադարեցնելու են իրենց անհրաժեշտ թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։  

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Savola Group»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum» ընկերությունը:

Հարկ է նշել, որ այս ամենը կատարվում է թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման ֆոնին:

Թուրքիայի հարաբերությունները  Մերձավոր Արեւելքի 2 ամենամեծ տնտեսությունների ՝ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների  հետ  ավելի են սրվել, քանի որ 2 երկրները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են արաբական գործերին խառնվելու ու իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ: Երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները եւս չեն փայլում՝ մանավանդ այն բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ, այնուհետ սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։ Նրա սպանությունը հնչեց արձագանք ունեցավ եւ մեծ բիծ թողեց Թուրքիայի վրա:

Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ ամերիկահայերի հավաքած 100 տոննա օգնությունն ԱՄՆ–ում սպասում է մեկնելու, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Հայաստան անգամ հումանիտար բեռների փոխադրումը, որի հետեւանքով թռիչքը հետաձգվել էր: Միջամտություններից ու բանակցություններից հետո ամերիկյան հումանիտար ուղեբեռը հասել էր Հայաստան:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման եւ ընթացող պատերազմում թուրքական միջամտության  պատճառով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում՝ հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն:

Տպել
3159 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա