«Թղթե տնակից» հայտնի Կեուչկարյանը կոչ է անում աշխարհին արձագանքել հայերի դեմ նոր ցեղասպանությանը (տեսանյութ)

Ադրբեջանը հարվածում է Արցախին, եւ միջազգային հանրությունը չի կարող ոչինչ չձեռնարկել այս ագրեսիայի դեմ։

Այս մասին իր կոչում հայտնել է «La Casa de Papel» («Թղթե տնակ») հայտնի սերիալի Բոգոտան՝ հայկական արմատներով իսպանացի դերասան Հովիկ Կեուչկարյանը՝ նշելով, որ ինքը հայ է ու իսպանացի միաժամանակ:

Դերասանը նշել է, որ ժամանակն է գործելու եւ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։ Սա ավելին է, քան պատերազմը։ Սա նոր ցեղասպանություն է։

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես որ միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում եւ օկուպացիա։ Դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի եւ Ալիեւի Ադրբեջանի կողմից՝ հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու։ Դա ավելին է քան պատերազմ։ Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3 միլիոն 150 հազար բնակչություն: Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ունի ընդհանուր հաշվով 92 միլիոն բնակչություն: Բացի այդ, Թուրքիան եւ Ադրբեջանը միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ տեխնիկա, ավելի զինված բանակ, քան հայկականը եւ կարծես թե այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաեւ սիրիացի եւ լիբիացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի նրանք սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին»,- նշել է դերասանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ զավթելու եւ ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որեւէ մեկի հետ։ Հայերը ցանկանում են ապրել խաղաղ եւ բարգավաճել իրենց մայր հայրենիքում՝ աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում: Հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք: «Նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ եւ ողբալի ողջ պատմության ընթացքում նրանք չեն կարողացել խլել մեզնից մեր ժպիտը, պատրանքները, երազանքները ուժը եւ կամքը: Եվ ոչ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը եւ արյան կանչը: Նրանց դա չի հաջողվում, չի էլ հաջողվի: Չե՛ք կարողանա»:

Հայտնի դերասանն իր խոսքում հիշեցրել է 1915 թվականի ցեղասպանության մասին, ընդգծել, որ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ զբաղեցնում է ի սկզբանե հայկական տարածքների շուրջ 80 տոկոսը՝ ներառյալ Արարատ լեռը, որն ինչքան էլ քարտեզներում եւ սահմաններում ընդգրկվում է Թուրքիայի կազմի մեջ՝ մեր սուրբ լեռն է եւ միշտ էլ կլինի հայկական:

Կեուչկարյանը կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել հայտարություններին, լոկ խոսքերին, զորք ուղարկել Արցախ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։ «Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում: Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, աղոթքներս Արցախի ու Հայաստանի ողջ քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած եւ հերոսացած զինվորներին, նրանց ընտանիքներին, զինծառայողներին, ովքեր այս պահին կրկին ատամներով պաշտապանում են մեր սուրբ հողը: Իմ հայ քույրեր եւ եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի Ձեզ»։

Տպել
1734 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին