Դեսպանի դիրքորոշումը հայանպաստ էր․ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ԵՄ դեսպանի հետ

Եթե երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ընդունելությունը մեզ չգոհացրեց, այսօր Եվրամիության դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի վրա էր։ Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից դուրս գալով՝ նշեց ԵՄ պատվիրակության դեսպանի հետ հանդիպած մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև ակցիա էր տեղի ունեցել։ Որոշում էր կայացվել, որ Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչը ակցիայի մասնակիցներից 3-ին ընդունելու է այսօր՝ ժամը 11։00-ին։ Ակցիան այսօր շարունակվել է, իսկ ակնկալվող հանդիպումը՝ տեղի ունեցել։

«Պատասխանները բավականին հստակ էին, չնայած որոշակի բախումներ եղան տերմինոլոգիայի, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված»,- նշեց հանդիպման մասնակիցը։

Ցուցարարը տեղեկացրեց նաև, որ դեսպանին պատմել են հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և մի շարք այլ հանգամանքների մասին։ «Դեսպանը ասաց, որ դիտել են բոլոր տեսանյութերը, ծանոթ են ամեն ինչին, ավելի մանրամասն բոլորը ներկայացված է Բրյուսել, հույս հայտնեց, որ կհնչի գնահատական»։

Հանդիպման մասնակցի խոսքով՝ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է եղել։ «Նա ասաց, որ համակրանքը մեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը»։

Հանդիպմանը մասնակցած ուսուցիչ Արսեն Վարդանյանն էլ նշեց՝ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, սակայն վերջինս ներկայացրել է Եվրոպայի տեսակետը, այն է՝ միջազգայնորեն ընդունված տարածքային ամբողջականության հանգամանքը։ Ակցիայի մասնակիցներն էլ ընդգծել են ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը։ «Մենք նշեցինք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և այլ երկրներ հռչակել են իրենց անկախությունը, այդպես էլ Արցախն է հռչակել իր անկախությունը, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի, և հիմա դրա լավագույն ժամանակաշրջանն է, որովհետև տարածքային ամբողջականություն չի կարող դիտարկվել Խորհդրային Միության փլուզված տարածքի վրա»։

Հանդիպման մասնակիցները նաև խնդրել են զեկույցում արձանագրել, որ Ադրբեջանի համար Արցախը տարածք է առանց հայ բնակչության, իսկ դա ցեղասպանության առաջին ցուցիչներից մեկն է։

Տպել
394 դիտում

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, և Կառավարությունն է որոշում՝ ինչպես ծախսի․ Թունյան

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամից ՀՀ-ն սեպտեմբերին դուրս էր գալիս, բայց պատերազմը 2-րդ շոկն առաջացրեց»

Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են պղծվել

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր

Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսինը Զինվորի տան հյուրն է եղել

Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտարարել է ռեկտորի բաց մրցույթ

Մարուքյանը պահանջում է ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում. «Իմ քայլը» այս ձեւակերպումները դանդաղ աշխատող ական է համարում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայկ-88» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին․ 10 մլն դոլարի ներդրում կիրականացվի

Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

«Լավ եմ հասկանում պատասխանատվության ամբողջ չափը»․ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Ինչ միջոցառումներ են իրականացվում արցախահայության համար եւ ինչ միջոցառումներ են սպասվում