Միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում. Արման Թաթոյան

20/10/2020 schedule08:31

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում: Պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:

«Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք: Ժամանակն է ապացուցելու, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա, և վերջ»,- ասված է Պաշտպանի հայտարարության մեջ:

Տպել
295 դիտում

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա

Մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում. ՀՀ նախագահ

Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ)

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ՀԾԿՀ նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Սյունիքի մարզում հակահամաճարակային կանոնների խախտումները նվազման միտում ունեն․ ԱԱՏՄ

Սահմանին կանգնած մեր տղաներն այսօր անտեսված են․ Վարդան Պետրոսյանը 1 օրով դիրքերում էր (տեսանյութ)

«Յուրաքանչյուր հաջորդ ժամի կարող է իրավիճակ փոխվել». ԱԺ-ում շարունակում են քննարկել ռազմական դրությունը վերացնելու հարցը

Վարչապետը գերեվարված անձանց հետվերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկացրել է նրանց ընտանիքների անդամներին

Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան

Գուգարքի և Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Հետայսու Արցախ մուտք ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել․ Մխիթար Հայրապետյան

Դիլիջան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են Դիլիջանի բժշկական կենտրոն

ՖԻՖԱ-ն հրապարակել է լավագույնների թեկնածուների անունները

Վերջին տասնօրյակում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում