Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք. 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

19/10/2020 schedule20:23

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 31-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։

Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 21-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Ոստիկանությունը հիշեցնում է  որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Տպել
497 դիտում

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

Ադրբեջանցի Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ ՔԿ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ․ ՀԾԿՀ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Զինդատախազությունն արդեն իսկ ՊՆ-ից պահանջել և ստացել է ԶՈւ կարիքների գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

Այսօր կարեւոր նպատակ են Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը

Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին. ՀՀ վարչապետը հանդես է գալիս հեռուստաուղերձով

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Արցախյան առաջին պատերազմի համեմատ այս պատերազմում ավելի շատ էին կին կռվողները. Աիդա Սերոբյան

ԲԸՏՄ-ն հիշեցնում է պետական անտառային հողերում խոտհարքները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների

Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը գալիս են Հայաստան

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նիկոլ Փաշինյանն առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգա հեռուստաուղերձով

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում