Միջազգային կառույցները այսօր համառորեն լռում են. ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջեւ

19/10/2020 schedule17:55

Մենք պահանջում ենք, որ գերտերությունները, միջազգային կառույցները, Եվրամիությունը պատժիչ գործողություններ սկսեն Թուրքիայի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, նրանց զենք վաճառող Իսրայելի նկատմամբ, և կանխեն այս ահաբեկչությունը: Այս մասին Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի առաջ տեղի ունեցած ակցիայի ընթացքում նշեց ակցիայի մասնակից, ուսուցիչ Արսեն Վարդանյանը:

Վարդանյանի կարծիքով՝ միջազգային կառույցները այսօր համառորեն լռում են: «Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև միջազգային մամուլում Արցախյան պատերազմի թեմայով, բայց հաճախ դրանք միակողմանի են, և այստեղ հստակ երևում է կոռումպացվածություն և հստակ միակողմանի վերաբերմունք: Երկու ազգերի ներկայացուցիչներ պատերազմում են միմյանց դեմ. եթե անգամ ամենաարդար երկիրը, կառույցը լինի, գոնե պետք է հավասարաչափ լուսաբանվեն և հավասարաչափ ներկայացվեն քաղաքացիական ենթակառուցվածքների վնասումը, քաղաքացիների սպանությունը, խաղաղ բնակչության սպանությունը, այն պատերազմական հանցագործությունները, որը գործում է Ադրբեջանի ահաբեկչական հանրապետությունը՝ ահաբեկչական Թուրքիայի հովանավորությամբ»:

Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում Եվրոպական միության պատվիրակության որևէ ներկայացուցչի հետ:

Եվրամիության պատվիրակության գրասենյակի անվտանգության աշխատակիցները, սակայն, ցուցարարներին տեղեկացրին, որ գրասենյակում որևէ մեկը չկա, ով կարող է դիմավորել նրանց: Ի պատասխան ցուցարարները գոչեցին «Ամոթ ձեզ»՝ նկատելով, որ աշխատանքային ժամին և պատերազմական դրության պայմաններում չկա որևէ մեկը, ով կկարողանա պատասխանել նրանց հուզող հարցերին: Որոշ ժամանակ անց, անվտանգության աշխատակիցները ցուցարարներին տեղյակ պահեցին, որ ակնկալված հանդիպումը տեղի կունենա վաղը՝ ժամը 11:00-ին: Վաղը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կհանդիպի ակցիայի մասնակիցներից 3-ի հետ:

Ակցիայի մասնակից, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը ընդգծեց, որ վաղը այդ հանդիպմանը չեն պատրաստվում ճնշել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչին: «Մենք չենք գալու նրանց ճնշելու, մենք իրենց տված դասերը սովորել ենք՝ ինչպե՞ս պաշտպանել սեփական իրավունքը, ինչպե՞ս մարդու իրավունք հարգել, գնահատել: Իրենց տված դասերը սովորած գալու ենք ասենք՝ սա՞ է ձեր մարդկությունը, սա՞ է ձեր մարդասիրությունը, սա՞ է ձեր մարդու իրավունքները պաշտպանելը»:

Ակցիայի մասնակիցներից Հովիկ Հունանյանն էլ կոչ արեց, որ Սփյուռքում բնակվող հայությունը նույնպես  բարձրաձայնի խնդիրները և լսելի դարձնի:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտելի էր համարել Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի հայտարարությունը «Գյանջա քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ»՝ այն որակելով միակողմանի և կողմնակալ: Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.

«Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը: Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները»:

Տպել
1133 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ