Երևան
15 °C
«Ամերիկա, խելքդ գլուխդ հավաքիր, ահաբեկիչները վաղը, մյուս օր քո երկրում են հայտնվելու»: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց տեղի ունեցող ակցիայի ընթացքում ԱՄՆ-ին նման կոչով դիմեց հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը:
Նա ընդգծեց՝ ակցիայի պահանջն այն է, որ քաղաքական դեպարտամենտից որևէ «խելքը գլխին մարդ» իջնի և լսի ակցիայի մասնակիցներին: «Մենք՝ որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, դուք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեծ պատասխանատվություն եք կրում հայ ժողովրդի համար՝ այս օրհասական պահին որոշում կայացնելու, որպեսզի չկրկնվեն 1915 թվականի դեպքերը, այն չի կրկնվելու, հաստատ չի կրկնվելու, թույլ չենք տալու, մեր բանակը, մեր պետությունը թույլ չեն տալու: Դուք, սակայն, չեք կարող կողքից նայել և հեռվից հեռու ինչ-որ խորհուրդներ տալ կամ հորդորներ անել, մտահոգություններ հայտնել»:
Հասարակական գործիչը հիշեցրեց՝ Հայաստանը Արցախի հետ միասին կռիվ է տալիս Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ: «Դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք, մենք այստեղ ենք, որպեսզի ասենք՝ Ամերիկա, խելքդ գլուխդ հավաքիր, ահաբեկիչները վաղը, մյուս օրը քո երկրում են հայտնվելու, ինչպես հայտնվել են Եվրոպայում: Այդ ահաբեկիչներին կանգնեցնում է հայ ժողովուրդը»:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ պահանջեց, որ ԱՄՆ-ն Թուրքիային դուրս շպրտի ՆԱՏՕ-ից՝ ընդգծելով, որ Թուրքիան ահաբեկիչների է բերել տարածաշրջան: «Ես հիշեցնում եմ Եվրոպային, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին. երբ գլխատում էին Քյարամին, նրանք նույն ահաբեկիչներն էին. չկարողանալով իրենց մարտը վարել դիրքերում՝ նրանք գլխատելու են ձեզ ձեր գյուղերում, ձեր քաղաքներում, քանի որ նրանք այդ ահաբեկիչների միջոցով իրենց իշխանությունն են վարում»:
Մասնակիցը հիշեցրեց նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարության դեպքը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի զինվորականները նույնպես սպանվելու են ահաբեկիչների կողմից: «Այո՛, սպանվելու են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ զինվորականներ, այո՛, նրանք սպանվելու են բազաներում, երբ այս քաոսը տիրի ամբողջ աշխարհով մեկ: Ողջ Եվրոպան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, չեն կողմնորոշվելու պայքարել նրանց դեմ սահմաններու՞մ, քաղաքներու՞մ, թե՞ նահանգներում»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցներից մի կին էլ ԱՄՆ-ին կոչ արեց արձագանքել ստեղծված իրավիճակին: «Ձեր լռությունը ինձ համար ձեր անտարբեր համաձայնությանն է հավասար»:
Ակցիայի արդյունքում մասնակիցներից 3-ին, այդ թվում՝ Անահիտ Բախշյանին, հրավիրեցին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն՝ իրենց պահանջները ներկայացնելու:
Քիչ հետ մասնակիցները դուրս եկան դեսպանատնից և նշեցին, որ ակցիան ունեցել է արդյունքներ: «Նրանք պատրաստվում են զեկուցագրով հանդես գալ և Վաշինգտոնին ներկայացնել իրադրությունը: Նշվել է նաև, որ վաղը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ»:
Նկատենք, որ հանդիպման մասնակիցներին դիմավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն՝ ասելով, որ իրենք ամեն ինչից տեղյակ են: Դեսպանատան ներկայացուցիչը չի հերքել ահաբեկիչների առկայությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում: «Մենք ցույց տվեցինք հայ զինվորի գլխատված նկարը, դեսպանատան ներկայացուցիչը այդ նկարին նույնիսկ նայել չկարողացավ: Ցավալի է, որ, իմանալով ճիշտ իրողությունը, 21-րդ դարում նրանք վախենում են ճիշտ, բնորոշիչ գնահատական տալ և իրերը կոչել իրենց անուններով: Ամեն տարի Ապրիլի 24-ին սպասում ենք, որ պետք է հնչեցնել Ցեղասպանություն բառը, բայց նրանք ամեն ինչ ասում են, բացի իրերը իրենց անուններով կոչելուց»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ