«Տզզուն» եկավ, նայեցինք օդի մեջ, տեսանք՝ անօդաչուն է․ ախպորս ասի՝ ոնց ես, ասեց՝ վիրավոր եմ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 14-ին Վարդենիսում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի  հետևանքով անօդաչու թռչող սարքի հարվածը եթե մի քանի րոպե ուշ լիներ, ապա հետեւանքները անդառնալի կլինեին: Հիշեցնենք՝ հարվածից  տուժել էր 14 տարեկան երեխա՝ դաշտում բերքը հավաքելու ժամանակ:

Տղային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել էին նախ Վարդենիսի զինվորական հոսպիտալ, այնուհետ արդեն՝ Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բժիշկները տղայի վիճակը գնահատում են ծանր:

«Առավոտյան 08:30-ի կողմերն էր, ամեն օրվա պես եկանք հողատարածք, որ կարտոֆիլ քանդենք, տեխնիկան դեռ չէր մտել դաշտ՝ տզզուն եկավ, նայեցինք օդի մեջ, տեսանք՝ անօդաչուն է, ձայնի վրա փախանք, բոլորս փախանք, ես թաքնվեցի թմբի տակ, ախպերս չհասցրեց անցնել, արդեն խփեց, ու որ տրաքեց, ասկոլկից ախպերս ընկավ, հարցրեցինք՝ ոնց ես՝ ասեց ոտքերս ու ձեռքերս չեմ զգում, վիրավոր եմ, ես ու պապաս տարանք մի քիչ այն կողմ ու տեսանք, որ մեջքի կողմից արյուն է գալիս, հանեցինք ճանապարհի վրա, մեքենա կանգնեցրինք ու տեղափոխեցինք հոսպիտալ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Նարեկի եղբայրը՝ 15-ամյա Նվերը:

Նարեկի եղբայր Նվերը

Վիրավորում ստացած Նարեկի հորեղբայրը՝ Էմիլը, դեպքից րոպեներ առաջ էր դուրս եկել տարածքից, գնացել էր գյուղ՝ աշխատողներին դաշտ բերելու, ասում է՝ միանգամից ուժեղ պայթյունի ձայն է լսել ու անմիջապես զանգահարել եղբորը՝ Նարեկի հորը, որ իմանա՝ ինչ ձայն էր ու որտեղից. «Ախպերս ասեց՝ Նարեկը վիրավոր է, մինչեւ եկա, երեխուն արդեն տարել էին հիվանդանոց: Բայց ոչ մի երաշխիք չունենք, որ հիմա էլ չեն գցի, սրանք իրենց ձեռագիրը չեն փոխում, տեսեք քանի մարդ է աշխատում դաշտում… Աստված չանի՝ մի հատ պայթյուն, ու էսքան տուն կքանդվի… մեր զինվորներին մենակ առողջություն ու հազորություն կմաղթեմ, վստահ եմ, հաղթանակը մերն է լինելու»,- ասաց նա:

Մեր այցելության օրը՝ դեպքից 2 օր անց էլ կարտոֆիլի դաշտում՝ հողի մեջ ու հողի տակ դեռ թափված էին պայթած անօդաչուի դետալները, որոնց հետեւանքով վիրավորվել էր 14-ամյա պատանին: Վնասվել է նաեւ բերքի մեծ մասը: Հողագործներն ասում են՝ բազմաթիվ բեկորներ անգամ կարտոֆիլի մեջ կան.

Վիրավորված պատանու պապիկը, որ պայթյունի ժամանակ գնացել էր գյուղ՝  աշխատողներին դաշտ բերելու, լսել է պայթյունի ձայնն ու անմիջապես զանգել դաշտում գտնվող տղային. «Զանգեցի տղայիս, ասի՝ ինչ կա, ասեց պապ, խփեցին, ու էդ պահին բա՝ վայ, Նարեկը ընկած է վիրավոր, պայթյունի ալիքը երեխուն խփել քցել էր գնացքի գծերի վրա, ահագին վնասվածքներ ուներ երեխեն, նաեւ բեկորային վնասվածք ուներ: Ես մինչեւ եկա, մերոնք պատահական մեքենայով հասցրել էին Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ թոռնիկիս ցուցաբերել էին առաջին օգնություն ու տեղափոխել  Երեւան»,- պատմեց պապիկը, մատնացույց անելով դաշտում լցված բեկորները. «Սրանք ամբողջը բեսպիլոտնիկի կտորներն են, թոռնիկս հրաշքով է փրկվել, մենք էլի շարունակում ենք աշխատել, մեզ համար անօդաչուները նորություն չեն, մենք շարունակելու ենք աշխատել ու ամուր պահել թիկունքը»:

Նարեկի պապիկը՝ անօդաչուի բեկորը ձեռքին

Պապիկը ասում է՝ եթե պայթյունը 15 րոպե ուշ լիներ, ոչ թե մի վիրավոր կլիներ, այլ տասնյակ զոհեր, որոնց մեծ մասը կանայք ու աղջիկներ, ովքեր հիմնական աշխատողներն են դաշտում. «Եթե ժամը 9-ին խփեր, ապա առնվազն 20 հոգի կտուժեր, եթե ոչ չմահանար, որովհետեւ, հիմա որ հանում ենք կարտոֆիլն ու ջարդում, մեջը բազմաթիվ բեկորներ կան, դե պատկերացրեք, որ էսքան բեկորը մարդկանց կպչեր, ինչ կլիներ հետեւանքը…գյուղացի մարդիկ ենք, մեր քրտինքով չարչարվել հող ենք մշակել, որ էսօր էդ ապուշները, որ իրենցից բան չեն ներկայացնում, գան մեզ ուզենան նեղացնեն, մեկ է՝ չի ստացվելու»:

Գյուղացիներն այսօր էլ շարունակում են հավաքել դաշտի կարտոֆիլը, աչքը պահած երկնքին, ցանկացած տարօրինակ ձայնի ժամանակ գլուխները վեր են բարձրացնում ու պատրաստվում պատսպարվել, հետո հասկանում են՝ սա էլ անցավ, սրան էլ ոչնչացրեցին մեր քաջ  զինվորները. «Մի հատ թռչուն է անց նայում, մտածում ենք ՝ անօդաչուն է… իրենք իրավունք չունեն մեզ խփելու, սա Հայաստանի տարածք է, ու իրենք այսօր շարունակում են խփել Հայաստանի տարածքին ու վնասներ տալ»:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը հայտնեց, որ 14-ամյա տղան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա, վիճակը շարունակում է մնալ կայուն  ծանր:

Լուսանկարները՝ ՀԺ-ի

Տպել
5612 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա