Երիտասարդականը՝ նոր խաչմերուկում. ի՞նչ է սպասվում Հայաստանի Մ21 հավաքականին

16/10/2020 schedule20:02

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնանկությունը ոչ միայն անակնկալ չէր, այլև սպասելի էր, ու միգուցե նաեւ՝ ուշացած։

Հայաստանի հավաքականը՝ Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ վերջին երեք խաղերում խայտառակ պարտություններ կրեց։ Առաջինը՝ 2019թ․-ի վերջին՝ Իտալիայում՝ 0-6 հաշվով, մյուս երկուսը բոլորովին վերջերս՝ մեկ ամսվա ընթացքում։ Նախ՝ պարտություն խմբի բացահայտ ֆավորիտ Լյուքսեմբուրգից, հետո խայտառակ պարտություն խմբի առաջատարներից մեկից՝ Շվեդիայից (0-10): Եթե դրան գումարենք 2019թ․-ի սեպտեմբերին Իսլանդիայից կրած 1-6 հաշվով ջախջախիչ պարտությունը, պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հարց է առաջանում՝ արդյոք ուշացած չէր պաշտոնանկությունը։ Ընդհանրապես, երիտասարդական հավաքականի ներկայիս սերունդը, իհարկե, հեռու է լավագույնը լինելուց։ Դրան գումարած այն, որ խաղացողներից քչերը խաղային պրակտիկա ունեն Բարձրագույն  խմբում։ Սակայն որակել սերունդը որպես անտաղանդ, միանգամայն սխալ կլինի։ Արթուր Դանիելյանը, Ալբերտ Խաչումյանն ու Հովհաննես Հարությունյանը մոտ են կանգնած երկրի չեմպիոն Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմին, համարվում են եկող սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից։ Ճիշտ է, այս սերնդի ևս մեկ շատ տաղանադավոր ֆուտբոլիստ՝ Վահան Բիչախչյանը, վերջին երկու ամիսներին հանդես է գալիս ազգային հավաքականի կազմում, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում խայտառակ պարտությունները։

Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին շրջանում իսկապես մեկ ուժեղ հանդիպում է անցկացրել՝ մեկ տարի առաջ Երևանում՝ Իտալիայի հետ, որտեղ միայն հրաշքը փրկեց խմբի ֆավորիտին միավորներ կորցնելուց։ Մնացած խաղերում մարզչական գրեթե ոչ մի աշխատանք չի երևացել։

Անտոնիո Ֆլորեսը, կարծես վատ սելեկցիա չի անցկացրել, դժվար է մեղադրել մարզչին նրանում, որ նա կազմը ընտրելիս ուժեղագույններին նախապատվություն չի տվել։ Բայց ահա թիմի հետ աշխատանքը կատարելապես ձախողված էր․ մանրամասն վերլուծել պատճառները դժվար է, նման արդյունքներն իրենք իրենց մասին արդեն խոսում են։

Դժվար է ասել՝ ապագայում այս երիտասարդական հավաքականից քանիսը կհամալրեն ազգային հավաքականը, բայց հասկանալի է, որ նման խաղացողները շատ չեն լինի։ Այս հավաքականում կան իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կարող են ճիշտ աշխատանքի դեպքում թակել ազգայինի դռները։ Սակայն մինչ այդ պետք է կարողանան իսկապես հաղթողի մտածելակերպ ձեռք բերել։ Միգուցե, դրանում նրանց օգնի երիտասարդական հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը։

Իսկ թե ով կգլխավորի երիտասարդական հավաքականը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոստանում է մոտ ապագայում հայտնել, սակայն կարելի է որոշ ենթադրություններ անել․ Հայաստանի երիտասարդական հավաքականի հաջորդ սերունդը լինելու են Մ-19 հավաքականի ներկայիս խաղացողները, որոնք այժմ միասին բավականին մեծ հաջողությամբ հանդես են գալիս Առաջին դիվիզիոնի Բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմում։ Այդ թիմի գլխավոր մարզիչը Ռաֆայել Նազարյանն է։ Միգուցե, տրամաբանական շղթան շարունակվի։

Ռաֆայել Խալաթյան

Տպել
1539 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը