«ՄԱԿ-ը գոյություն ունի՞ ՀՀ-ի եւ Արցախի համար, թե՞ ոչ». ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց մոտ մեկ ժամ է, ինչ բողոքի ակցիա է: «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք վերաբերմունքից:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ» եւ ցավակցություն հայտնել մարդկային կորուստների եւ տուժածների համար: Դրանից հետո միայն հասարակական ճնշման ներքո հայտարարություն էր տարածել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ վշտակցություն հայտնելով ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման վերաբերյալ եւ կրակի դադարեցման կոչ անելով: Ավելի ուշ արձագանք էր եղել նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից, որը, սակայն, դարձյալ վերաբերում էր բացառապես ՀՀ տարածքում վիրավորված երեխային. Արցախի քաղաքացիական անձանց, ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ որեւէ գնահատական ՄԱԿ-ը չի հնչեցրել:

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության թիրախում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատու Ինք Թենիլայն էր, որին ցուցարարները ներկայացրին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով վիրավորված, զոհված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաեւ՝ գնդակահարված գերիների լուսանկարները. «Ադրբեջանը ունի 10 քաղաքացիական զոհ, որի համար ամեն օր բարձրաձայնում եք, մենք ունենք 31 քաղաքացիական զոհ, որոնց մասին, սակայն, չի խոսվում»,- նշեցին նրանք:

Արձագանքելով ցուցարարների դժգոհությանը՝ Ինք Թենիլայը թարգմանչի միջոցով ասաց, որ իրենք գիտեն իրականությունը, ինչը ավելի զայրացրեց հավաքված քաղաքացիներին. «Եթե գիտեն, ինչո՞ւ են լռում, լռում են մեր ցավի դիմաց»,- բղավեցին նրանք:

Ինք Թենիլայը պնդեց, որ իրենք խոսում են այդ մասին իրենց զեկույցներում, ինչին, սակայն, ցուցարարները հակադարձեցին՝ հիշեցնելով Թվիթերի միկրոբլոկում դրսեւորած երկակի ստանդարտների մասին. «Մեր զոհերի մասին որեւէ գրառում, որեւէ գործնական քայլ չի արվում»:

Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը գլոբալ թքած ունի մեր իրականության վրա. «Մինչեւ ՄԱԿ-ը չխոսի մեր զինվորների անարգանքի մասին, որը իրենց կողմից դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն, մինչեւ չխոսի գերիների մասին, որոնք գնդակահարվեցին միայն նրա համար, որ հայ էին, մենք չենք հեռանալու. սա 21-րդ դարի ցեղասպանությունն է հայերի նկատմամբ»:

Իրավիճակը ավելի լարվեց, երբ քաղաքացիները պահանջեցին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպում, եւ պարզվեց, որ նա գրասենյակում չէ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատուն հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցուցարարները նրա հետ պայմանավորվել են հանդիպման համար, ինչին վերջիններս պատասխանեցին. «Իսկ Ադրբեջանը մեզ հետ պայմանավորվե՞լ էր պատերազմ սկսելուց առաջ»:

Ցուցարարները հետաքրքրվեցին, թե որտեղ է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչու այժմ հնարավոր չէ նրան կանչել այստեղ, ինչին արձագանքելով՝ Թենիլայն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, սակայն եթե հարցազրույց են ուզում, կարող է դա կազմակերպել: Թենիլայի այս խոսքը ավելի բորբոքեց ցուցարարներին, որոնք հետաքրքրվեցին, թե ինչու է նա եկել, եթե չի կարող պատասխանել իրենց հարցերին. «Կարծել է, թե ՄԱԿ-ին փոխանցելու նամակ ունեք»,- կողքից հուշեց թարգմանչուհին:

Ցուցարար Արմինե Մելքոնյանը հրապարակավ հայտարարեց, որ հայ երիտասարդները դեռեւս սեպտեմբերի 28-ին են ՄԱԿ-ին նամակ հանձնել, սակայն որեւէ արձագանք չեն ստացել. «Այսօր էլի նամակ եք ուզում՝ հետագա 17-18 օրերը մեզ լռեցնելու համար»,- ասաց նա:

Ցուցարարների թվում էր նաեւ հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, որը, արձագանքելով Թենիլային, ասաց. «Այդ նամակները դուք կարող եք տեսնել հենց ձեր կայքերում, այդ նամակները աշխարհով փռված են, եւ դուք սպասում եք, որ մենք էլի՞ նամակ տանք»,- հարցրեց նա՝ պնդելով, որ առնվազն որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝ Թենիլայի դիրքորոշումը չափազանց տարօրինակ է. «Ձեր դիրքորոշումը անհասկանալի, ոչ մարդանպաստ Է, հետեւաբար ձեր՝ այսուհետ արած բոլոր հայտարարությունները պիտի այս իրականությունից դուրս գան, մենք «բլա-բլա» խոսքեր լսելու ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն ունենք, մենք ուզում ենք լսել ՄԱԿ-ի հստակ դիրքորոշումը»:

Ցուցարարներից մեկի հարցին, թե ինչո՞ւ գործնական քայլեր չեն ձեռնարկում խաղաղության հաստատման համար, անվտանգության խորհրդատուն դարձյալ կրկնեց, որ այս պահին չի կարող ասուլիս տալ ԶԼՄ-ների համար:

Որեւէ ընդհանուր հայտարարի այդպես էլ չգալով՝ Թենիլայը հեռացավ. նա միայն նշեց, որ ցուցարարների խոսքերը կփոխանցի ՄԱԿ-ի համակարգողին. «Այո, կփոխանցեք, բայց մենք ուզում ենք կարճ ժամանակում տեղեկանալ այն քայլերի մասին, որ դուք պարտավոր էիք անել, մենք ուզում ենք կարճ ժամանակում իմանալ՝ ՄԱԿ-ը որպես կառույց գոյություն ունի՞ ՀՀ-ի եւ Արցախի համար, թե՞ ոչ»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Թենիլայի հեռանալուց հետո ցուցարարները հայտարարեցին, որ չեն գնալու, սպասելու են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչին. «Պետք լինի՝ տասը ժամ կսպասենք, պետք լինի՝ կքնենք, որովհետեւ մեր երեխաները սահմանին անգամ չեն քնում»:

Ակցիան այս պահին շարունակվում է. հնչում են «արդարություն», «Էրդողան՝ տեռորիստ» եւ այլ վանկարկումներ:

Տպել
7352 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են