Երկակի ստանդարտներ՝ անգամ երեխաներին ուղղված վշտակցության մեջ. ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի շուրջ սկանդալ է հասունանում: Արդեն մի քանի օր է՝ համացանցում «պատերազմ» է սկսվել այդ կառույցի գործունեության դեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկակի ստանդարտներ կիրառելու պատճառով: 

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրեց, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ»։ Նա ցավակցություն  հայտնեց մարդկային կորուստների եւ տուժածների համար՝ կոչ անելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ «ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել մարդասիրական կարիքներին, եթե պահանջվի»,- ընդգծեց Իսակզային։

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի կոչում, սակայն ոչ մի խոսք չկար այն մասին, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ պատերազմի հենց առաջին իսկ օրը թիրախավորվել է Ղարաբաղի Մարտակերտ քաղաքը, որ դրա հետեւանքով զոհվել է 9-ամյա երեխա, վիրավորվել են շատերը: Ոչ մի խոսք այն մասին, որ մինչ այսօր ամեն օր կրակի տակ է Ղարաբաղի մայրաքաղաքը, որի հետեւանքով վնասվել են դպրոցներ, տներ, հիվանդանոցներ, որ Շուշիում թիրախավորվել է եկեղեցի…

Եվ հենց սա էր պատճառը, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ սոցիալական ցանցերում «պարսավանքի արշավ» սկսեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դեմ՝ պահանջելով ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփից այցելել պատերազմի հետեւանքով վնասված համայնքներ, բարձրաձայնել այդ ամենի մասին:

Կանխատեսելով, որ ՄԱԿ-ի կողմից կարող է պատասխան հնչել, թե Արցախը չճանաչված պետություն է՝ Մելիքյանն ընդգծում էր. «Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաեւ սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է – Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։ Բա ինչո՞ւ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը եւ նրա հաշմանդամ որդուն։ Ինչո՞ւ: Կարծում եմ՝ պարոն Շարպին եւ նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»:
Պարսավանքի արշավին միացան սոցցանցի բազմաթիվ օգտատերեր: Թեմային անդրադարձավ նաեւ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար են հաղորդագրություն տարածում պատերազմի հետեւանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են եւ տառապում ադրբեջանական ագրեսիայից: Ո՛չ այցելություն, ո՛չ հաղորդագրություն, ո՛չ օգնություն»,– սոցցանցի իր էջում գրեց Բեգլարյանը՝  ՄԱԿ-ից պահանջելով մարդու իրավունքների իրական համընդհանուր հավասարություն։

Իր գրառման մեջ Բեգլարյանը նաեւ շեշտում էր, որ այս պատերազմն ու ռազմական հանցագործությունները սկսել է Ադրբեջանը ու սկսել է նաեւ Արցախում մարդու իրավունքների համընդհանուր անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:

«Եթե ՄԱԿ–ն արդար է, պետք է վերահսկի մարդու իրավունքները Ղարաբաղում, ասի ճշմարտությունը եւ օժանդակություն ապահովի»,- գրել էր Բեգլարյանը:

Ճնշումների ներքո հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: «Մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, վշտացած ենք Հայաստանի Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով: Մենք խորը ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժածներին եւ կրկնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է հումանիտար իրավունքի պահպանման եւ կրակի դադարեցման պայմաններում պաշտպանենք խաղաղ բնակչությանը»,- թվիթերի իր էջում գրեց նա:

Արձագանք եղավ նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից. «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա եւ բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»։

Շարփի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրառումն ավելի շատ հավաստեց երկակի ստանդարտների գոյության մասին, քան հերքեց դա:

«Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով եւ փաստորեն ամենեւին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով»,- արձագանքեց Ռուբեն Մելիքյանը:

Արտակ Բեգլարյանն էլ այս կապակցությամբ նկատեց. «Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է՝ մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաեւ պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը:

Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ եւ շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարեւոր մանդատների ետեւում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ:

Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»:

Տեղի ունեցածը վրդովեցրել էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Հրապարակելով Հայաստանում եւ Արցախում ծանր վիրավորված երեխաների լուսանկարները՝ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ 

ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։

Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերեւս դա ի վերուստ տրված կարողություն է»։

Փորձեցինք իրենց գործունեության, իսկ ավելի ճիշտ անգործութան վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Գրասենյակում մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Մենք գրավոր հարցում ենք ուղղել Շարփի անունով եւ սպասում ենք պատասխանին:

Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ վաղը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենալու: Ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը մեր զրույցում ասաց, որ իրենց հիմնական նպատակը Շարփի հետ հանդիպումն է եւ անարդար վերաբերմունքի մասին բարձրաձայնելը. «Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե որն է Վարդենիս (չեմ ասում Արցախ) չայցելելու պատճառը: Ինչու չի գնացել եւ ուսումնասիրել տարածքը: Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե ինչու է անտեսվում Շուշիում եւ Արցախի այլ քաղաքներում մշակութային ու հոգեւոր ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իրականացրածը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Արցախը կարող է ճանաչված չլինել ՄԱԿ-ի կողմից, բայց «ոչ ոք չպետք է անտեսվի» սկզբունքը համամարդկային է:

Մեջբերելով հենց այս սկզբունքը՝ ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից Տարոն Սիմոնյանն էլ նկատեց. «Մեր միակ խնդիրը այն է, որ միջազգային կառույցները օբյեկտիվ լինեն հակամարտության որեւէ կողմում որեւէ փաստ արձանագրելիս: Այսինքն եթե ինչ-որ մի կողմում ՄԱԿ-ի ինչ-որ մի աշխատակից մի փաստ է արձանագրում, մեկ այլ պետության տարածքում կատարվող իրավախախտումների վերաբերյալ եւս արձանագրում պետք է լինի»:

Անդրադառնալով մեր նկատառմանը, թե Արցախի ճանաչված չլինելը կարո՞ղ է այդ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի պատճառ դառնալ՝ պատգամավորը պատասխանեց.

«Մեր կարծիքով մարդու իրավունքները որպես այդպիսին սահման չունեն. ճանաչված է պետությունը, թե ճանաչված չէ՝ դա երկրորդական է, երբ խոսում ենք մարդու իրավունքերի վերաբերյալ: Եվ հետեւաբար այն միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ մարդը, նրա իրավունքների պաշտպանությունը եւս հոգածության առարկա պետք է լինի: Հետեւաբար մեր պահանջը ամբողջ միջազգային հանրությունից, ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակներից, որոնք զվաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, տարածաշրջանային կազմակերպություններից այն է, որ չսահմանափակեն իրենց գործառույթների իրականացումը տարածքներով, այլ իրենց գործունեությունը միտված լինի մարդու իրավունքների պաշտպանությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում»:

Տպել
4863 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին