Մինսկի խումբը պետք է շատ ջանք թափի, որ ստիպի Ադրբեջանին ենթարկվել․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

«Այստեղ խոսքն, ըստ էության, այն ժառանգության մասին է, որի մասին այսօր վարչապետ Փաշինյանն էլ խոսեց իր տեսաուղերձի ժամանակ․այսինքն՝ մենք ստանում էինք «խաղաղություն» ոչնչի դիմաց, որի շուրջ, փաստացի, բանակցվել է վերջին տարիների ընթացքում։ Ես վստահ եմ և ուզում եմ շեշտել, որ Հայաստանի որևէ ղեկավարություն չի ցանկացել  տարածքային զիջումների գնալ, ուղղակի Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման պարագայում՝ վստահ են եղել, որ ադրբեջանական կողմը  ոչ է ասելու և Ադրբեջանն, իրականում, ոչ է ասել այդ փաստաթղթերին՝ թե՝ Կազանում, թե´այլ տեղերում»,- ՀԺ-ի հետ զրույցում  նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը։

Հիշեցնենք՝ վերջինս այսօր ռուսական մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում ԼՂ-ում քաղաքական կարգավորում հնարավոր է և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այդ մասին մնում են բանակցությունների սեղանին։

«Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է․դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ՝ մինչև վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի և Ղարաբաղի միջև  հուսալի կապի ապահովմամբ»,-մասնավորապես հայտարարեց Լավրովը։  

Այս համատեքստում Տաթևիկ Հայրապետյանը ընդգծեց նաև, որ փուլային կարգավորման վերաբերյալ Հայաստանը ևս հայտնել է իր դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ նա հավելեց․

«Բայց, ներկա դրությամբ, ես կարծում եմ նպատակահարմար չէ  քննարկել այն, ինչ եղել է բանակցային սեղանին։ Հիմա մեր գերխնդիրը հումանիտար հրադադարի հասնելն է, որը պետք է կարողանան Մինսկի խմբի համանախագահող երկրները պարտադրեն Ադրբեջանին»։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն այժմ փորձում է հայկական կողմին մեղադրել այն բանի մեջ, թե ներկայիս ռազմական գործողությունների պատճառը հայկական կողմի դիրքորոշումն է։

«Բայց, իրականում, բոլորս էլ գիտենք, որ այս ամենի միակ մեղավորը Ադրբեջանն է, որը սանձազերծել է պատերազմ և չի գնացել քաղաքական կարգավորման։

Այս պահի դրությամբ, որևէ փաստաթուղթ սեղանին դրված չէ և դրա վերաբերյալ քննարկումներն, ըստ իս, աննպատակային են, քանի որ այսօր էլ շարունակում են ընթանալ ակտիվ ռազմական գործողություններ։ Ինչպե՞ս կարող է խոսվել խաղաղության կարգավորման որևէ տարբերակի ընդունելի կամ անընդունելի լինելու մասին, երբ  ակտիվ ռազմական գործողություններ են»,-նկատեց Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
1488 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին